ՔՊ խմբակցությունը նման հարց չի քննարկում․ Էդուարդ Աղաջանյանը՝  Արցախի օկուպացված տարածնքերի մասին ՀՀ ԱԺ հայտարարության հնարավորության վերաբերյալ
11:59 - 07 մարտի, 2022

ՔՊ խմբակցությունը նման հարց չի քննարկում․ Էդուարդ Աղաջանյանը՝ Արցախի օկուպացված տարածնքերի մասին ՀՀ ԱԺ հայտարարության հնարավորության վերաբերյալ

ՔՊ խմբակցությունը նման հարց չի քննարկում։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ՀՀ ազգային ժողովը ևս հայտարարություն ընդունի Արցախի օկուպացված տարածնքերին մասին։

«ՔՊ խմբակցությունը նման հարց չի քննարկում, օրակարգում էլ նման հարց չկա այս պահին»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱՀ խորհրդարանի ընդունած «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծին՝ Աղաջանյանն ասաց․ «Ըստ էության՝ որևէ մեկնաբանություն չունեմ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը վերաբերում է ԱՀ բոլոր շրջաններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել