Բուդապեշտը չի աջակցում ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգային։
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նրա խոսքով՝ «այդ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը լուրջ վտանգ է ներկայացնում ֆորինտի (Հունգարիայի ազգային արժույթը-խմբ․) համար»:
Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի սահմանափակող միջոցներն արդեն իսկ զգալի վնաս են հասցրել հունգարական տնտեսությանը, մասնավորապես՝ ֆորինտին։
comment.count (0)