Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Մոսկվա |armenpress.am|
16:11 - 16 մարտի, 2022

Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Մոսկվա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Այս մասին Չավուշօղլուն գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք Մոսկվայում ենք: Շարունակում ենք Ուկրաինական ճգնաժամի լուծման համար ներդնել մեր դիվանագիտական ջանքերը»,-գրել է նա:

ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին հայտարարել էր, որ Չավուշօղլուն կայցելի ՌԴ և Ուկրաինա:

Օրեր առաջ էլ Չավուշօղլուն հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ գործընկերոջ հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել