news.am: Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին, քվեարկությամբ մերժեց նստաշրջանի օրակարգ մտցնել «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում արձանագրված գնաճը: Նա քվեարկությունից առաջ հրաժարվեց ելույթ ունենալ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
Հիշեցնենք, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին:
comment.count (0)