Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել
14:35 - 17 ապրիլի, 2022

Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել

Ապրիլի 16-ից Բուլղարիան փակում է իր ծովային և գետային նավահանգիստները ռուսական նավերի, ինչպես նաև այն նավերի համար, որոնք ռուսական դրոշը փոխել են Ուկրաիայում հակամարտության մեկնարկից հետո։

«2022 թ-ի ապրիլի 16-ին ժամը 00:00-ից արգելվում է բուլղարական և գետային նավահանգիստների մուտքը բոլոր նավերի համար, որոնք ռուսական դրոշի ներքո են գրանցված և այն նավերի համար, որոնք փոխել են ռուսական դրոշը կամ դրոշի ներքո գրանցումը կամ որոնց ռեեստրն այլ երկիրն է 2022 թ-ի փետրվարի 24-ից», - ասված է Բուլղարիայի ծովային վարչակազմի հայտարարությունում, գրում է «Կոմերսանտը»։

Արգելքը սահմանվում է ԵՄ Կանոնակարգում արված փոփոխությունների հիման վրա, որոնց համաձայն՝ սահմանափակումներ են գործում Ռուսաստանի գործողությունների պատճառով, որոնք ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում, ասված է փաստաթղթում։

Ապրիլի 16-ին նույնպիսի որոշում է կայացրել Իտալիան։ Բելգիայի և Ռումինիայի իշխանությունները նույնպես ռուսական նավերին արգելել են իրենց նավահանգիստներ մտնել։

Այս միջոցները ձեռնարկվում են ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում, որն արգելում է ռուսական նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել