ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի վերջին հայտարարություններն ու Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին․ Պետդեպ
 |tert.am|
19:09 - 18 ապրիլի, 2022

ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի վերջին հայտարարություններն ու Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին․ Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել