ՌԴ այցից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 28-ին կայցելի նաեւ Ուկրաինա
12:31 - 23 ապրիլի, 2022

ՌԴ այցից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 28-ին կայցելի նաեւ Ուկրաինա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Գուտերիշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա աշխատանքային հանդիպում կունենա արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, իսկ ապրիլի 28-ին նրան կընդունի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- ասվում է հաղորդագրությունում։

Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը նշել է, որ նա կհանդիպի նաեւ Ուկրաինայում ՄԱԿ աշխատակիցների հետ՝ քննարկելու բնակչությանը հումանիտար օգնության ընդլայնմանը առնչվող հարցեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի ԱԳ նախարար Լավրովի, ինչպես նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել