Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար
16:00 - 27 ապրիլի, 2022

Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանի և Բուլղարիայի առաջնորդները Մոսկվային մեղադրել են իրենց երկրների դեմ բնական գազը՝ որպես շանտաժի միջոց օգտագործելու համար այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գազի մատակարարումները եվրոպական այս երկրներին, գրում է Associated Press-ը։

Գազի մատակարարման դադարեցման հիմքն այն է, որ նախորդ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ոչ բարեկամ երկրները» պետք է գազի դիմաց ռուբլով վճարեն, ինչը Բուլղարիան ու Լեհաստանը հրաժարվել են անել։

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հսկան իր հայտարարությունում նշել է, որ ապրիլի մեկից Լեհաստանից և Բուլղարիայից ոչ մի վճարում չի ստացել, հետևաբար՝ դադարեցնում է գազի մատակարարումը։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ գազի մատակարարումների դադարեցումը վրեժ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, որոնք Վարվաշան սահմանել է ուկրաինական պատերազմի առնչությամբ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել