Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը իր անելիքները գիտի. ոստիկանապետի առաջին տեղակալ
 |news.am|
15:50 - 01 մայիսի, 2022

Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը իր անելիքները գիտի. ոստիկանապետի առաջին տեղակալ |news.am|

news.am: ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց․

«Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը  իր  անելիքները գիտի»:

Ոստիկանության՝ զենք չկրելու հայտարարության վերաբերյալ փոխոստիկանապետը նշեց․ 

«Այսօրվա համար դեպքը ունենք․ Սիսիանում խումբ է բռնվել, որոնց մոտ զենք է եղել»․ հարցին դա կապ ուներ հավաքի հետ, նշեց․ «չէ, բաներ կան, որ չենք կարող ասել»։ 

Հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության մեծաթիվ ուժերի կենտրոնացումը հանրահավաքի վայրում, Հովհաննիսյանը ասաց, որ ծառայություն են կատարում, միշտ էլ կատարել են ծառայություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել