Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկեցին |news.am|
10:28 - 23 մայիսի, 2022

Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկեցին |news.am|

news.am:  Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, որոնք անհնազանդության ակցիա էին իրականացնում մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ փորձելով կանգնեցնել մետրոյի աշխատանքը։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ բերման են ենթարկել նաև անչափահաս երեխայի։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին վաղ առավոտին «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել