«Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազի մատակարարումը կնվազի 40%-ով՝ Siemens ընկերության կողմից վերանորոգման աշխատանքները ժամանակին չիրականացնելու պատճառով, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը։
««Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումը ներկա պահին կարող է ապահովվել օրական մինչև 100 մլն կուբամետր ծավալով (այն դեպքում, երբ պլանային ծավալն օրական 167 մլն կուբամետր է), - ասված է ընկերության հայտարարությունում։
Այս լուրի հետևանքով Եվրոպայում գազի գներն աճել են ավելի քան 10%-ով հասնելով հազար կուբամետրի դիմաց մինչև $978-ի։
Նորա Վանյան
comment.count (0)