Ադրբեջանը հարձակում է ծրագրում Նախիջևանի կողմից. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
 |civilnet.am|
00:19 - 16 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանը հարձակում է ծրագրում Նախիջևանի կողմից. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ |civilnet.am|

civilnet.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ։

«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարահագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»,-ասել է Մարգարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել