Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Բլինքենը ԱՄՆ ցավակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար։ Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։
Բլինքենը նաև նշել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ուղին է և ընդգծել, որ անձամբ է զբաղվելու այդ հարցով։
comment.count (0)