«Պատիվ ունեմ»-ն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովներում Արթուր Վանեցյանին փոխարինել այլ ներկայացուցիչներով
09:40 - 04 հոկտեմբերի, 2022

«Պատիվ ունեմ»-ն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովներում Արթուր Վանեցյանին փոխարինել այլ ներկայացուցիչներով

Ազգային ժողովի խորհրդի նախօրեին կայացած նիստում փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում:

ԱԺ-ից հայտնում են, որ Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՊՀ ՄԽՎ-ում , միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերի փոփոխությանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր լիազորությունները վայր դրած պատգամավոր Արթուր Վանեցյանին փոխարինել խմբակցության այլ ներկայացուցիչներով:

Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել