Հարցին չեմ պատասխանում. Տավուշի մարզպետը հորդորեց իրեն գյուղեր հանձնելու մասին հարցեր չտալ
 |pastinfo.am|
13:39 - 07 նոյեմբերի, 2022

Հարցին չեմ պատասխանում. Տավուշի մարզպետը հորդորեց իրեն գյուղեր հանձնելու մասին հարցեր չտալ |pastinfo.am|

pastinfo.am: 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններին ոչինչ տեղի չի ունեցել: Կրակոցները հատուկենտ են լինում, լուրջ ոչինչ չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Մարզպետը հրաժարվեց պատասխանել հարցին՝ Տավուշում կա՞ն գյուղեր որոնք առաջիկայում հնարավոր է հանձնվեն Ադրբեջանին: Նա լրագրողներին հորդորեց հաջորդ անգամ իրեն գյուղեր հանձնելու մասին հարցեր չտալ.

«Այս մասին ես չեմ խոսում, հաջորդ անգամ ինձ էլ այդ հարցը չտաք»,-ասաց Ղալումյանը:

Հարցին՝ կարո՞ղ եք վստահեցնել, որ Տավուշի մարզից որևէ գյուղ չի հանձնվի Ադրբեջանին` Ղալումյանն արձագանքեց. «Չեմ հասկանում, ամեն ինչ ասացի, ասում եմ՝ հարցին չեմ պատասխանում, ինչո՞ւմն է խնդիրը: Համենայնդեպս, այս պահին նման խնդիր չունենք, չի քննարկվում», - ասաց նա։

Իսկ թե կարո՞ղ է բացառել, որ նման բան չի լինի՝ մարզպետն արձագանքեց. «Չեմ կարող բացառել»։

Նա նաև նշեց, որ դեռևս 90-ականներից Տավուշի մարզի հողերից մոտ 5000 հա գտնվում է ադրբեջանցիների տիրապետություն տակ, ուստի կարող է տարածքների փոխանակման հարց բարձրացվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել