ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը
13:32 - 20 դեկտեմբերի, 2022

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած նախագիծը։ Այն ընդունվեց 69 կողմ, 28 դեմ ձայներով։ 

Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ, ըստ օրինագծի, Արտաքին հետախուզական ծառայության պետը դառնալու է Անվտանգության խորհրդի անդամ։ 

Գրիգորյանի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը․  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ում և ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ ծառայությանը առավել լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել