Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալված է
 |tert.am|
12:18 - 31 հունվարի, 2023

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալված է |tert.am|

tert.am: Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալված է։ Տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Այլ մանրամասներ պաշտպանը չհայտնեց։ 

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի մարտի 14-ին որոշում էր կայացրել 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին։

Հիշեցնենք՝ Գալստյանն անցնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու փաստով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել