«Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու»․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝ Սպահանի օբյեկտի վրա անօդաչուով հարձակման մասին
10:41 - 02 փետրվարի, 2023

«Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու»․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը՝ Սպահանի օբյեկտի վրա անօդաչուով հարձակման մասին

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաեիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում հայտնել է, որ «նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Իսրայելն է պատասխանատու» շաբաթ օրը  Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ռազմարդյունաբերական համալիրի վրա անօդաչուով հարձակման համար, ինչի հետևանքով, ըստ Թեհրանի, ո՛չ զոհեր կան, ո՛չ ծանր վնասներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Իրանը հավատարիմ է իր լեգիտիմ ու առաջնային իրավունքին՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունն ու վճռականորեն պատասխանելու սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ցանկացած փորձի կամ սխալ արարքի երբ ու որտեղ անհրաժեշտ լինի»,- գրել է Իրավանին իր նամակում։

Նա նաև նշել է, որ սիոնիստական ռեժիմի այս արարքները միջազգային իրավունքի խախտում են։

Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։

Մամուլում տարածվել են չհաստատված տեղեկությունները, որ պայթյունների հետեւում Իսրայելն է կանգնած։ Նման եզրակացությունները հիմնվում են Նեթանյահուի արած հայտարարության վրա։

Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել