Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան:
Օրակարգում են Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը։ Հարցը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Օհանյանն ու Չարչյանը ներկա չեն նիստին։
Ընդդիմությունից ներկա է միայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Նշենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազը պատգամավորներ Արմեն Չարչյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ նախագահին։
comment.count (0)