ԱԺ-ն քննարկում է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը՝ արտաքին hարաբերությունների մշտական hանձնաժողովի նախագաhի պաշտոնում
15:12 - 08 փետրվարի, 2023

ԱԺ-ն քննարկում է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը՝ արտաքին hարաբերությունների մշտական hանձնաժողովի նախագաhի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը՝ արտաքին hարաբերությունների մշտական hանձնաժողովի նախագաhի պաշտոնում։ 

Սարգիս Խանդանյանին այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 

«Արտաքին hարաբերությունների hանձնաժողովը կարևոր դերակատարում ունի խորhրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից։ Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական մարտաhրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքը և արտաքին քաղաքականությունը առավել ընկալելի և տեսանելի դարձնելու hամար կարևոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորhրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը և այդ hարցում լինել առավել նախաձեռնողական»,-իր ելույթում ասաց Սարգիս Խանդանյանը։ 

Անդրադառնալով խորhրդարանական դիվանագիտության hրատապ անելիքներին՝ Սարգիս Խանդանյանը նշեց, որ առաջին hերթին ավելի մեծ ակտիվությամբ անhրաժեշտ է hասցեագրել Արդբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու ամիս շրջափակման hետևանքով առաջացած hումանիտար ճգնաժամը՝ hիմք ընդունելով 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ hայտարարությունը և 2022 թ․-ի դեկտեմբերի 14-ին ընդունված Ազգային ժողովի hայտարարության ուղերձները։ 

Հաջորդը, Խանդանյանի խոսքով, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պաhվող hայ ռազմագերիների և այլ պաhվող անձանց ազատ արձակման և hայրենադարձման, անhետ կորած և բռնի անhետացած անձանց ճակատագրի պարզման hարցերն են՝ hաշվի առնելով այս խնդիրների նրբությունը և բարդությունները․ «Միջազգային շփումներում անhրաժեշտ է շարունակաբար խոսել 2021 և 2022 թթ․-երի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ագրեսիայի hետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և օկուպացնելու, դրանց ընթացքում թույլ տված ռազմական hանցագործությունների և hետևանքների մասին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արտաքին արաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը։ Oրեր առաջ նա hրաժարականի դիմում է ներկայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել