Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքը  սևով սպիտակի վրա գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Սարգիս Խանդանյան
11:55 - 13 փետրվարի, 2023

Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքը սևով սպիտակի վրա գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադարձավ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հարցին՝ հիշատակելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքին, ինչ ելք է լինելու, ելքը սևով սպիտակի վրա գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այն է, որ Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի, և Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունը ապահովվի Ադրբեջանի կողմից»,-նշեց Խանդանյանը։  

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է Մոսկվայի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, Խանդանյանն ասաց․ «Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի, թե ոչ, տվյալ պահի իրավիճակից է կախված․ այնուամենայնիվ, որևէ խնդիր չկա որևէ միջնորդի կողմից հանդիպումներին մասնակցելու, այդ թվում՝ ռուսական միջնորդությամբ»։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ասել էր, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել