Ընդդիմադիր պատգամավորը տրամաբանական չի համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը |armenpress.am|
13:16 - 13 փետրվարի, 2023

Ընդդիմադիր պատգամավորը տրամաբանական չի համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի պահվածքը,  Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու Թուրքիայում երկրաշարժից հետո Հայաստանի գործողությունները համահունչ չեն: Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետևած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար,  տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի այդ պահի իշխանությանը, որ որևէ չոր տեքստով ցավակցություն փոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են մաղթում Թուրքիային, հումանիտար բեռ են փոխանցում»,-ասաց Աբրահամյանը:  

Նա նկատեց՝ գրեթե նույն թվով փրկարարներ ներգրավված են թե բարեկամ Սիրիայում, թե Թուրքիայում: Նրա խոսքով՝ սա ակնհայտորեն Թուրքիայի վարքագծին, Հայաստանի նկատմամբ իրականացրած քաղաքականությանը համահունչ չէ:

Պատգամավորը նաև չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր կարևոր լինելու:

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 34 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը  հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել