Մոսկվայում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
17:36 - 16 մարտի, 2023

Մոսկվայում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

Մարտի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման, փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Քննարկման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ իրավիճակի կարգավորումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կօգնի բարելավել Երևանի հետ երկխոսության որակը, ինչպես նաև աշխատել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել