Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
17:31 - 17 մարտի, 2023

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև ընթացիկ հարցեր՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել