1lurer.am: Այսօր տեղի է ունեցել Իսրայել ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի առանձնազրույցը, որից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիս:
Արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում, բարձր են գնահատել Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում:
Բայրամովն ընդգծել է, որ երկու երկրի միջև համագործակցությունը հիմնված է փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր շահերի վրա։
«Մեր հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և երկխոսությանը»,- ասել է Բայրամովը։
comment.count (0)