Սամվել Կարապետյան

Քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում է Սամվել Կարապետյանի պաստառը
 |azatutyun.am|

Քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում է Սամվել Կարապետյանի պաստառը |azatutyun.am|

azatutyun.am: Քաղաքապետարանի աշխատակիցները «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում են ռուսաստանանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի պաստառը: Այն մոտ երեք հարկ բարձրություն ունի: Քաղաքապտարանի աշխատակիցները հիմնավորում են, որ սա Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37 որոշմամբ գովազդ է համարվում և պետք է հեռացի: Որոշման համաձայն նման չափի գովազդներ տեղադրելու համար անհրաժեշտ է վարչական շրջանի ղեկավարի կողմից թույլտվություն: Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնեցին, որ նման թույլտվություն չկա: «Տաշիր»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը սա ապօրինի է համարում՝ նշելով, որ որոշումը վիճարկելու են դատարանում: Անցած շաբաթ էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից հեռացնում էին գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Գովազդային վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող «Տաշիր սթրիթ» մոլի մուտքերի մոտ: Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար: Քրեական գործը շինծու է, ապօրինի, աբսուրդ, պնդում է Կարապետյանի պաշտպանական խումբը, կատարվողը որակում են քաղաքական հետապնդում: Գործարարի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Վիճարկում են գործարարին ազատազրկելու որոշումը:
16:57 - 30 հունիսի, 2025
Անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն․ ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար |azatutyun.am|

Անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն․ ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է, ոչ իշխանությունների, ոչ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն: «Այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևէ որևէ ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն «այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի» զարգացումների», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ղազինյանը: Նա նշեց, որ իշխանությունները այս ընթացքում ևս, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկեն խնդիրները, եթե դրանք կան: «Իմ անձնական կարծիքով՝ նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիրն ընդհանրապես… խելագարության կանխավարկածի խնդիր կա: <> Չնայած, որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար, արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերների հետ միասին», - ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարեց, երբ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն առաջակցելուց խոսեց՝ շեշտելով, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու գործում հնարավոր է «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հենց այս հայտարարությունից հետո Կարապետյանը հայտնվեց կալանքի տակ, իսկ իշխող ուժը հաշված օրերի ընթացքում շրջանառության մեջ դրեց մի օրենսդրական նախաձեռնություն, որով մտադիր են վերցնել բաշխիչ ցանցերի կառավարումը, հետո նաև այն պետականացնելու են:
12:11 - 30 հունիսի, 2025
Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․ երկիրը բաժանել սևերի և սպիտակների․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․ երկիրը բաժանել սևերի և սպիտակների․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հերթական հայտարարությունն է տարածել, որում ասվում է․ «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը: Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել: Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը: Պայքարելու ենք։ Շարունակելի…» Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին: 
10:44 - 26 հունիսի, 2025
Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին, Պեսկովը նշել է, որ դա Երևանի ներքին գործն է։ «Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայությունը, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ երկիր, որը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ [...] Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի»,- ասել է Պեսկովը:  Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
13:55 - 25 հունիսի, 2025
Սամվել Կարապետյանի պաշտպանը հետ է վերցրել կալանքի որոշման դեմ բողոքը

Սամվել Կարապետյանի պաշտպանը հետ է վերցրել կալանքի որոշման դեմ բողոքը

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ հետ է վերցրել Կարապետյանի կալանքի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքը, քանի որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որի անաչառության հարցում պաշտպանն ունի լուրջ կասկածներ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025-ի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան»,- հայտարարել է Ֆերոյանը։ Նրա խոսքով՝ գործի նյութերը «աննախադեպ արագությամբ», իր ենթադրությամբ՝ ապօրինի միջամտությունների հետևանքով, փոխանցվել են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին։ «Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,- նշել է փաստաբանը։ Նա հայտնել է նաև, որ համապատասխան դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։ Փաստաբանական խումբը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են:«Սամվել Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը՝ ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ»,- հայտնել է փաստաբանը։Հունիսի 17-ին Հայաստանի իշխանությունները Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել իշխանության զավթման փորձի հոդվածով և նրան երկու ամսով կալանավորել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը սկսբեց այն բանից հետո, երբ նա եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։  
16:16 - 23 հունիսի, 2025
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ:  Ս. Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննարկման ընթացակարգ: Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել  իրավասու պետական մարմիններից: Վերոնշյալ հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ս. Կարապետյանի փաստաբանների հետ:
18:17 - 19 հունիսի, 2025
Սամվել Կարապետյանի նպատակը պետությանը և եկեղեցուն հաշտեցնելն էր․ փաստաբան
 |factor.am|

Սամվել Կարապետյանի նպատակը պետությանը և եկեղեցուն հաշտեցնելն էր․ փաստաբան |factor.am|

factor.am: Երեկ 2 ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը։  Factor TV-ի հետ զրույցում Կարապետյանի պաշտպաններից Լիանա Գասպարյանը որոշ մանրամասներ հայտնեց մեղադրանքի, դրա վերաբերյալ Սամվել Կարապետյանի դիրքորոշման ու դատարանի որոշման մասին։ -Տիկին Գասպարյան, դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը  որպես խափանման միջոց ընտրելիս ի՞նչ հիմքեր է նշել։ -Դատարանն արձանագրել է ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանքի հիմքերը։ -Ինչո՞վ է հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը բացատրել քննիչը։ -Դատարան ներկայացված այն նյութերով, որոնք բոլորիս համար տեսանելի են։ -Կարապետյանը միայն մեղադրանքի վերաբերյալ է՞ դիրքորոշում հայտնել, թե՞ ցուցմունք  է տվել և մանրամասներ հայտնել։ -Դիրքորոշում է հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում, ցուցմունքի հետ կապված չեմ  ցանկանում մեկնաբանություն տալ, բայց ցուցմունքը վերաբերել է ամբողջ տեսանյութին, որը բոլորիս համար հասանելի է։ -Տեսագրության մեջ Սամվել Կարապետյանն ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, ինքն իր ձևով է մասնակցելու այս ամեն ինչին։ Ի՞նչ նկատի ուներ Կարապետյանը, ինչի՞ն էր մասնակցելու, ինչ ձևով էր մասնակցելու։ -Այդ արտահայտության տակ որևէ միտում չկա, Կարապետյանն այն  կարծիքին է, որ դա ընդամենը երկու կողմերի միջև եղել է հաշտության կոչ։ Եթե հաշտության չգան, իր միջոցներով կփորձի երկու կողմերին բերել հաշտության։ -Այսինքն՝ Սամվել Կարապետյանի  նպատակն էր՝ պետությանը և եկեղեցուն հաշտեցնե՞լը։ -Այո՛։ -Տեսանյութի հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել, մեջբերում եմ․ «ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։ Դատական  նիստին այս մասին քննարկում եղե՞լ է այն համատեքստում, որ դա կարող է դիտարկվել որպես գործը քննող դատավոր Արտակ Կարապետյանի նկատմամբ ազդեցության փորձ։ -Զերծ կմնամ այդ մասին խոսել։ Մենք ընդամենը իրավական դաշտում փորձել  և արել ենք ամեն բան, որպեսզի ապացուցենք, որ մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և շինծու։ Մնացածի մասով՝ որևէ արձագանք տալ չեմ կարող։ -Ասացիք,  որ դատարանն արձանագրել է կալանքի հիմքերը։ Օրինակ՝ փախուստի ռիսկ արձանագրե՞լ է դատարանը։ -Քանի որ դատական ակտը  և վարույթի  նախաքննությունը գաղտնի են, ես  չեմ կարող բացել շատ հանգամանքներ, բայց այ՛ո, այդ հիմքն արձանագրված է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:06 - 19 հունիսի, 2025
Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։   «Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։ Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ երեկ դատարանը Կարապետյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը մոտ 4 ժամ  քննելուց և ևս մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշում կայացրեց Սամվել Կարապետյանին երկու ամիս կալանավորել։  Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանը ավելի վաղ եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը։ Ուշ գիշերին արդեն Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նրան  մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: 
09:57 - 19 հունիսի, 2025
Դատարան Կարապետյանին աջակցելու են եկել նաև հոգևորականներ, այդ թվում՝ կաթողիկոսի եղբայրը
 |azatutyun.am|

Դատարան Կարապետյանին աջակցելու են եկել նաև հոգևորականներ, այդ թվում՝ կաթողիկոսի եղբայրը |azatutyun.am|

azatutyun.am: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը բացառում է, որ Ամենայն Հայոց կաթողիոսը կընկրկի ու կհեռանա վեհարանից: «Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետապնդումները հանգեցնեն Վեհափառի հրաժարականին, եպիսկոպոսը պատասխանեց. «Նման բան բացառվում է»: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պետք է լքի վեհարանը, Գուգարաց թեմի առաջնորդն ասաց. «Դա ցնորամտություն է: Վեհարանը կեցավայր է, որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործել: Խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալն ապաշնորհություն է»: Մի խումբ հոգևորականներ են եկել դատարանի մոտ՝ որպես աջակցություն գործարար Սամվել Կարապետյանին, որը քննում է նրա կալանքի միջնորդությունը: Այստեղ է նաև կաթողիոսի եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների: «Ես այստեղ եմ, որ փոխանցեմ ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը», - նշեց նա: Հիշեցնենք, որ նախօերին Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը։ Ուշ գիշերին արդեն Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նրան  մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: 
17:19 - 18 հունիսի, 2025
ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։ Մասնավորապես՝ 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։ Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ): Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ): Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։ Բացի այդ, Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:01 - 18 հունիսի, 2025
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
 |1lurer.am|

ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան |1lurer.am|

1lurer.am: Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին 1Lurer.am-ին տեղեկացնում է ՔԿ-ն: «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:  2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՔԿ-ից:
14:55 - 18 հունիսի, 2025
ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան
 |shantnews.am|

ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով Կառավարության անդամներին տրվել է հանձնարարական ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին. «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է. «Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի: Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այս ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, այդ որոշման հետ, որովհետև Կառավարության անդամները սկսել էին աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձներ տվել էին, որ հստակ հաշվարկում ենք՝ ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, այլև պետական և մասնավոր կազմակերպություններին, որովհետև որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, մարդիկ համատարած իմ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են՝ հոսանքն անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնարան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է: Ո՞վ է պատասխանը տալու»,- ասել է Փաշինյանը՝ հիշելով, որ Լոռու մարզ իր այցի ժամանակ որտեղ մտել է, լույսերն անջատվել են: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղն Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:
13:41 - 18 հունիսի, 2025
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Այս մասին Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը: Նա նշեց, որ ցանկանում են կալանքը որպես խափանման միջոց կիրառել, Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը: Պաշտպանական խմբի անդամ Լիաննա Գասպարյանը հայտնեց, որ այս պահին կալանավորելու միջնորդություն դեռևս ներկայացված չէ։ Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն է՝  «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»: Ըստ հոդվածի՝ «արարքը պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: Գասպարյանը նշեց, որ նման հոդվածով կալանքի տանելը վկայում է, որ «գործընթացը ապօրինի է»:  Պաշպանները հայտնեցին նաև, որ մոտ 50 բերման ենթարկված անձ կա: Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ-ն հայտնել է մի խումբ անձանց բերման ենթարկվելու մասին, ժամը 3-ի սահմաններում նաև Սամվել Կարապետյանն է բերման ենթարկվել: News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին»։ Կարապետյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Այսօր էլ Փաշինյանը նշել է. «ՀՀ-ն ժողովորդավար երկիր է, ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող: Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»:
12:23 - 18 հունիսի, 2025
«Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ». Փաշինյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը

«Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ». Փաշինյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու մասին չէր, Հայաստանի Հանրապետության մասին էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից, և, ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել: ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ, և ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս՝ որևէ մեկի լեզուն չպտտվի նման բան ասելու: ՀՀ-ն ժողովորդավար երկիր է, ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող: Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց նա: Հարցին, թե եկեղեցուն աջակցություն հայտնող ամեն մարդու կալանավորելո՞ւ են, Փաշինյանը հիշեցրեց Կարապետյանի հայտարարությունը, որ «եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ «Դա արժանացել է և արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատականի»,- հայտարարեց նա: Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունը ՀՀ-ում շփոթում են թուլության հետ: Նա նշեց, որ ովքեր սրանք շփոթեն, «պետության համը կմնա նրանց բերաններում»:
12:00 - 18 հունիսի, 2025
Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել. Փաշինյան

Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել. Փաշինյան

Ես կարծում եմ՝ Արմեն Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում, և նրա պաշտոնավարման ընթացքը եղել է չափազանց բարդ: Հարցին, թե նրա պաշտոնանկությունը կապ ունի՞ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային»: Ճշտող հարցին, թե չի՞ կատարել Փաշինյանի հանձնարարությունը, վերջինս արձագանքեց. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել»: Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավմ որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ազատվել պաշտոնից։ Աբազյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թ. նոյեմբերի 8-ից։ 
11:49 - 18 հունիսի, 2025