Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը  քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
22:45 - 24 մարտի, 2022

Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել