Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը
10:43 - 05 մայիսի, 2022

Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիր ցուցարարների մի խումբ՝ Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ, քայլերթ էր սկսել: Նրանք քայլերթով հասել էին Աբովյան փողոց, որտեղ երթևեկությունը կանգ չէր առել, մեքենաները մեկ գծով շարժվում էին:

Գետնանցումին մոտ հատվածում, սակայն, ոստիկանները բերման ենթարկեցին մեկ քաղաքացու, որը ինչպես հետո հայտնեց Մանուկյանը, Սայաթ Շիրինյանն էր:

Դրանից հետո ցուցարարները որոշեցին նստել Աբովյան փողոցում և այդպես փակել այն: Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել նաև նրանց: 

Ցուցարարների մեծ մասը բերման ենթարկվեց, մյուսները ոստիկանների հորդորով երթը շարունակեցին մայթով: Միայն պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը քայլերթն իրականացրին Կորյուն փողոցով դեպի Մաշտոցի պողոտա:

Այս խումբը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Միաժամանակ ցուցարարների երկու խումբ քայլերթ է անում Կորյունի և Մոսկովյան փողոցներով:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել