Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը |azatutyun.am|

Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության և դատավորին վիրավորելու գործով վճիռը, որով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։ Ռուսաստանյան իրավապահների համաձայն՝ Նավալնին վիրավորել է վետերան Իգնատ Արտեմենկոյի թոռանը և դատավոր Վերա Ակիմովային, 2017 թվականի նախագահական ընտրարշավի համար հանգանակություններ է հավաքել՝ նախապես իմանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չի կարող նախագահ դառնալ։ Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել է 2021 թվականի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում նա բուժվում էր «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով թունավորումից հետո: Նավալնին իր դեմ մահափորձի մեջ մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին:
15:37 - 24 մայիսի, 2022
Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը

Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը

 Լուսանկարում Բորիս Նեմցովն է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ներկայացուցիչները «մարդասպանների նույն խմբի», «որը թունավորել է» ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնուն, Վլադիմիր Կարա-Մուրզային և գրող Դմիտրի Բիկովին, անընդհատ հետապնդել են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին նրա կյանքի վերջին ամիսներին, ասված է The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի ռուսական ծառայության համատեղ հետաքննությունում։ The Insider-ում հրապարակված հետաքննական հոդվածը ներկայացնում ենք հակիրճ․ «Քաղաքական գործչի հետապնդումը մեկնարկը տրվել է այն բանից անմիջապես հետո, երբ նա սկսել է ակտիվորեն լոբբինգ անել Վլադիմիր Պուտինի ընկերների դեմ պատժամիջոցների ընդլայնումը, և դադարել է փետրվարի 21-ին՝ այն բանից մի քանի օր առաջ, երբ քաղաքական գործչին սպանել են Կրեմլի պատերի մոտ։ Ընդ որում, [Նեմցովի] վերջին ուղևորության ժամանակ ԱԴԾ աշխատակիցները դադարել են հետևել նրան։ Սպանությունից երկու օր առաջ նրանք կենտրոնացել են հակապուտինյան պատժամիջոցների մյուս լոբբիստի՝ Վլադիմիր Կարա-Մուրզայի վրա, որին հետագայում երկու անգամ թունավորել են։ Նեմցովի սպանության գործով պաշտոնական հետաքննությունը հիմնվում էր ԱԴԾ Քրեագիտության ինստիտուտի փորձաքննության վրա, որի հետ անմիջական կապ է ունեցել Նեմցովին հետապնդողներից մեկը։ Նեմցովին հետապնդել է ԱԴԾ նվազագույնը երեք աշխատակից՝ Վալերի Սուխարյովը, Դմիտրի Սուխինինն ու Ալեքսեյ Կրիվոշչոկովը (Սուխարյովն ավելի ուշ ներառվել է ԱԴԾ աշխատակիցների խմբում, որը թունավորել է Կարա-Մուրզային, Դմիտրի Բիկովին և Ալեքսեյ Նավալնուն, իսկ Կրիվոշչոկովը մասնակցել է գոնե Նավալնու թունավորմանը)։ Հետապնդումները տևել են 2014թ․-ի մայիսից մինչև 2015թ․-ի փետրվար։ [ԱԴԾ աշխատակիցները Նեմցովին] սկսել են հետապնդել 2014թ․-ի մայիսի 19–21-ը։ Հենց այդ փուլում Բորիս Նեմցովն ու Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերն ԱՄՆ-ում ակտիվորեն լոբբինգ էին անում Պուտինի մերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցների սահմանումը։ 2014թ․-ի հունվարի վերջին Նեմցովը հանդիպել էր ամերիկացի հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնի և Ռոն Ջոնսոնի հետ և նրանց փոխանցել 13 անուն՝ պատժամիջոցային ցանկում ընդգրկելու համար։ Մարտի 20-ին ԱՄՆ-ն հրապարակել էր պատժամիջոցների համալրված ցանկը։ Դրանից երկու ամիս անց մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱԴԾ մարդասպանները սկսում հետևել Նեմցովին»։ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Բորիս Նեմցովի մասին այս հետաքննության եզրակացությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է․ «Այդ ամենը ոչ մի կապ չունի և չի կարող որևէ կապ ունենալ ռուսական կառավարության հետ։ Այս ամենը նման է հերթական ստահոդ լուրի»։ Իսկ ԱԴԾ-ն չի պատասխանել պարբերականի հարցերին։ Բորիս Նեմցովը սպանվել է մեջքին արձակված չորս կրակոցների հետևանքով 2015թ․-ի փետրվարի 27-ին։ Մի քանի օր անց իշխանությունը ձերբակալել է Չեչնիայի հինգ բնակչի։ Դատաքննությունը կենտրոնացած է եղել սպանության կատարողների և կազմակերպիչների վրա ու ավարտվել է 2017թ․-ի հուլիսին։ Սպանությունն իրականացրած հինգ անձ դատապարտվել է 11-20 տարվա ազատազրկման։ Ենթադրյալ կազմակերպիչը միջազգային հետախուզման մեջ է։ Բորիս Նեմցովի ընտանիքի ներկայացուցիչները համաձայն չեն հետաքննության եզրակացությունների հետ։ Սպանությունը պատվիրողի մասին հարցը դեռ բաց է։ 2020թ․-ի սկզբին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նեմցովի սպանության պատվիրատուները հայտնաբերվել են, սակայն նրանց անունները չեն հրապարակվել»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։   Նորա Վանյան
09:50 - 29 մարտի, 2022
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մեղավոր է ճանաչվել խարդախության համար

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մեղավոր է ճանաչվել խարդախության համար

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանն այսօր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն մեղավոր է ճանաչել խարդախության մասին նոր գործով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Նավալնին խարդախություն է կատարել, այսինքն՝ խաբեության միջոցով ուրիշի ունեցվածքի հափշտակություն», - վճիռն ընթերցելիս ասել է դատավոր Մարգարիտա Կոտովան։ Դատարանը Նավալնուն նաև մեղավոր է ճանաչել դատարանին վիրավորելու համար։ «Նավալնին գործողություններ է կատարել, որոնք դատարանի նկատմամբ բացահայտորեն անհարգալից են»։ Դատավոր Կոտովան հրապարակել է եզրակացությունը, որով Նավալնին մեղավոր է ճանաչվում խարդախության բոլոր դրվագներով, որոնք նրա դեմ ներկայացվել են, և վետերան Իգնատ Արտյոմենկոյի հասցեին զրպարտության մասին գործի քննության ժամանակ դատարանին վիրավորելու համար։ Սահմանված պատիժը կհրապարակվի, երբ դատարանն ընդհանրացնի գործի ապացույցները։ Նորա Վանյան  
16:28 - 22 մարտի, 2022
Նավալնին ռուսաստանցիներին պատերազմի դեմ ցույցերի կոչ է անում |azatutyun.am|

Նավալնին ռուսաստանցիներին պատերազմի դեմ ցույցերի կոչ է անում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտից ռուսաստանցիներին կոչ է արել ընդդեմ պատերազմի փողոց դուրս գալ։ «Ասում են՝ չի կարող հանրահավաքի կոչ անել նա, ով չի մասնակցի դրան և ում ձերբակալվելու վտանգ չի սպառնում։ Ես արդեն բանտում եմ, ուստի կարծում եմ, որ կարող եմ: Չի կարելի սպասել անգամ մեկ օր։ Ուր էլ լինեք՝ Ռուսաստանում, Բելառուսում կամ մոլորակի մյուս կողմում», - հայտարարել է Նավալնին։ Ընդդիմադիր առաջնորդը կոչ է արել պատերազմի դեմ ակցիաներ կազմակերպել տարբեր քաղաքների գլխավոր հրապարակներում՝ ամեն օր ժամը 14-ին և 19-ին: «Եթե կարող եք երթ անցկացնել՝ արեք հանգստյան օրերին։ Այո, առաջին օրը հնարավոր է քիչ մարդ լինի, իսկ երկրորդ օրը՝ ավելի քիչ։ Բայց մենք պետք է ատամները սեղմելով, վախը հաղթահարելով դուրս գանք և պահանջենք դադարեցնել պատերազմը։ Յուրաքանչյուր ձերբակալվածի պետք է փոխարինելու գան երկուսը։ Եթե հանուն պատերազմի դադարեցման մենք պետք է լցվենք բանտեր և ոստիկանական մեքենաներ, ուրեմն կլցվենք», - հայտարարել է Նավալնին։ Ռուսաստանյան աղբյուրների համաձայն` փետրվարի 24-ից երկրում պատերազմի դեմ ցույցերի շուրջ 7 հազար մասնակից է ձերբակալվել։
14:54 - 02 մարտի, 2022
Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը Մոսկվային կոչ անում անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ով կալանավորվել է մեկ տարի առաջ՝ պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար։ Բրյուսելը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է համարում այդ գործը։ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահ ազատ արձակել Նավալնիին՝ առանց հետագա հապաղման», - ասվում է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ Բորելը դատապարտել է ռուսաստանյան պետական լրատվամիջոցներում Նավալնիի և նրա համախոհների դեմ ապատեղեկատվության արշավը, ինչպես նաև նրա հետ կապված կազմակերպությունների հետապնդումը: Հունիսին ռուսական դատարանը Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն։ Անցած տարի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվեց, այնուհետև դատապարտվեց «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման։
11:35 - 18 հունվարի, 2022
Ռուսաստանում արգելվել են Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները |azatutyun.am|

Ռուսաստանում արգելվել են Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում արգելվել են Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած կազմակերպությունները՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը և ընդդիմադիր գործչի շտաբների ցանցը: Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ այս կառույցները ճանաչվել են ծայրահեղական: Հաղորդվում է, որ դրանց ակտիվները պարտատերերի հետ հաշվարկներից հետո կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնության բյուջե։ Դատարանի վճիռը, որն ուժի մեջ է մտել անմիջապես, թույլ չի տալիս այդ կազմակերպությունների և դրանց տարածաշրջանային գրասենյակների հետ կապված անձանց դիմել պետական պաշտոններ ստանալու համար, մինչդեռ Նավալնիի շատ գործընկերներ հույս ունեին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Փաստաբանները հայտարարել են դատարանի կողմնակալ լինելու մասին և խոստացել բողոքարկել որոշումը: Նրանք լքել են նիստերի դահլիճը ՝ չսպասելով դատավճռին: Ինքը՝ Ալեքսեյ Նավալնին, հունվարից անազատության մեջ է խարդախության մեղադրանքով: Ապրիլին Մոսկվայի դատախազ Դենիս Պոպովը դատական հայց էր ներկայացրել Նավալնիի ստեղծած կազմակերպությունները ծայրահեղական ճանաչելու համար, պնդելով, որ Ռուսաստանում որպես օտարերկրյա գործակալ գրանցված այդ կազմակերպություններն ապակայունացնում են սոցիալական և հասարակական-քաղաքական իրավիճակը:
10:51 - 10 հունիսի, 2021
Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|

Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|

tert.am: Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը վարույթ է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան:«Պեսկովի դեմ Նավալնիի ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել: Մինչդատական վարույթը նշանակված է մայիսի 27-ին»,- ասել է մամուլի քարտուղարը և շեշտել՝ նախկինում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցը չէր առաջխաղացվել, քանի որ դատարանը կարգադրել էր շտկել դրանում առկա թերությունները:Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, հայցի առարկա է դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին: Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ «հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդի հետ (նկատի ուներ Նավալնիին,-խմբ) աշխատում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, նա ասում է այն, ինչ իրեն թելադրում են այդ վարչության ղեկավարները» և «ավելի լավ է, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի ոչ թե մեզ հետ, այլ ուղղակիորեն իր ռուս գործընկերների՝ արտաքին հետախուզական ծառայության, գլխավոր հետախուզական վարչության և այլ հատուկ ծառայությունների հետ»:Ներկայացված հայցադիմումով Նավալնին պահանջում է Պեսկովի հնչեցրած խոսքերը ճանաչել իրականությանը չհամապատասխանող, քանի որ դրանք վարկաբեկել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Բացի այդ, նա պնդում է հերքումը հրապարակել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:
14:44 - 05 մայիսի, 2021
Կրեմլում պատասխանել են Նավալնիի վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներին |tert.am|

Կրեմլում պատասխանել են Նավալնիի վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներին |tert.am|

tert.am: Կրեմլում կարծում են՝ ՌԴ-ում դատապարտյալների առողջությունը չպետք է հետաքրքրի այլ պետություններին, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հայտարարությունները, փոխանցում է ria.ru-ն։ «Ռուսաստանի Դաշնության տարածքում դատապարտյալների և կալանավորների առողջական վիճակը չի կարող և չպետք է լինի նրանց հետաքրքրության թեմա», - ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Ռուսաստանին նախազգուշացրել էր բանտում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում «հետևանքների» մասին։ «Մենք Ռուսաստանի կառավարությանը փոխանցել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Նավալնիի հետ անազատության մեջ, իրենց պատասխանատվությունն է, և նրանք պատասխանատվություն են կրելու միջազգային հանրության առջև»,- ասել էր Սալիվանը:
16:10 - 19 ապրիլի, 2021
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ դիվանագետները շեշտում են, որ կոռուպցիան սերտորեն կապված է մարդու իրավունքների ոտնահարումների հետ։ «Մենք խորապես մտահոգված ենք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ալեքսեյ Նավալնիին», - չորեքշաբթի ասաց պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Թոմ Սելինջերը ՝ պատասխանելով ընդդիմադիր գործչի մասին հարցին: Դիվանագետը իր պատասխանում հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Նավալնիի թունավորումը՝ Ռուսաստանին կոչ անելով լիովին համագործակցել միջազգային հետաքննության շրջանակներում: Վաշինգտոնը քննադատել է հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարին ձերբակալելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը: «Մենք համախմբված ենք մեր դաշնակիցների հետ` կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պարոն Նավալնիին, նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար ձերբակալվել են, ինչպես նաև դադարեցնել նրա կողմնակիցների հետապնդումները: Ռուսաստանի գործողություններն այս հարցում ակնհայտորեն թելադրված են քաղաքական դրդապատճառներով: Պարոն Նավալնիի ձերբակալումն ու ազատազրկումը ծաղրանք է Ռուսաստանի արդարադատության համակարգի նկատմամբ: Սա պարզապես Կրեմլի կողմից պարոն Նավալնիին լռեցնելու հերթական փորձն է: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նա նույնպես ունի Ռուսաստանի սահմանադրության մեջ նշված բոլոր իրավունքները», - ասաց Թոմ Սելինջերը: «Եթե մենք խոսում ենք պատժամիջոցների հնարավորության մասին, ապա չենք կարող նախապես քննարկել պատժամիջոցների հնարավոր գործողությունները, բայց կարող եմ նշել, որ մենք ակտիվորեն քննարկում ենք բոլոր դեպքերը և կիրառում մեզ տրված լիազորություններն ամբողջ աշխարհում», - ավելացրեց պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ Թոմ Սելինջերի, Միացյալ Նահանգները հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարին և աջակցում է նրանց, ովքեր պայքարում են դրա դեմ: Կոռուպցիան պատրվակ է քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներ և այլ գործողություններ իրականացնելու համար: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Բայդենը, կանխելու և պայքարելու կոռուպցիայի դեմ ողջ աշխարհում»:
13:17 - 01 ապրիլի, 2021
Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ հրապարակված եզրահանգումների հետ: «ԱՄՆ պետական դեպարտամենտի այդ փաստաթղթում պարբերաբար տեղ են գտնում նույն պնդումները, կախված մեր երկու երկրների հարաբերությունների վիճակից՝ դրանց սրությունը մերթ աճում է, մերթ նվազում, իհարկե, համաձայն չենք այդ ամենի հետ և դրա նկատմամբ ունենք համապատասխան վերաբերմունք»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը: Երեկ հրապարակված «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին» զեկույցում ԱՄՆ պետական դեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպը: Զեկույցի ռուսաստանյան բաժնում պետական դեպարտամենտը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանում քաղաքական համակարգը ավտորիտար է և չափից շատ կենտրոնացված, իսկ խորհրդարանը կախված է գործադիր իշխանությունից»: Բացի այդ, զեկույցում ասվում է, թե «Սահմանադրությունը լրամշակելու հարցով անցյալ տարի տեղի ունեցած համազգային քվեարկությունը չի համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ընտրական չափանիշներին»: ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են նշվել Ալեքսեյ Նավալնիի դատական գործը, Ղրիմի բռնազավթումը և իրավիճակը Չեչնիայում:
15:38 - 31 մարտի, 2021