Կիպրոս

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ |armenpress.am|

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին: Այս մասին նշվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ: «Նման միակողմ գործողությունները ափսոսանքի են արժանի, քանի որ հակասում են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի գործող բանաձևերին, որոնք լիարժեքորեն ճանաչված են Եվրոպայի խորհրդի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԵԽ-ն կոչ է արել չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:  Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:  
20:38 - 28 հուլիսի,2021
Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը:  «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:
20:53 - 21 հուլիսի,2021