Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին |armenpress.am|

Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին։  «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինս ընդգծել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը նախկինում եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում, սակայն այնուհետև դուրս է եկել։  «Կոմունիկացիաների հարցի շուրջ Ադրբեջանի հետ առանձին քննարկումներ ենք ունենում։ Պաշտոնական արձագանք դեռևս չենք ստացել»,-նշել է Գրիգորյանը։  Ամիսներ առաջ հայկական կողմը հայտարարել էր, որ տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։
Այսօր 16:39
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին և Իրանին կոչ է անում անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին և Իրանին կոչ է անում անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով

Ադրբեջանը լուրջ անհանգստություն է հայտնում Իրանի տարածքում Իսրայելի ռազմական գործողության առնչությամբ։ «Վճռականորեն դատապարտում ենք իրադրության սրումը, կողմերին կոչ ենք անում տարաձայնությունները կարգավորել բացառապես միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, երկխոսության ճանապարհով եւ դիվանագիտական մեթոդներով»։ Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման կարեւորությունը։ ԱԳՆ-ն ընդգծում է դիվանագիտական շփումների շարունակման անհրաժեշտությունը եւ միջազգային միխանիզմների շրջանակում ջանքերի գործադրումը՝ կանխելու էսկալացիայի հետագա սրումը Մերձավոր Արեւելքում։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։  Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
Այսօր 11:55
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի․ իրավապաշտպանները նոր տվյալներ են ներկայացրել
 |factor.am|

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի․ իրավապաշտպանները նոր տվյալներ են ներկայացրել |factor.am|

factor.am: «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցակում ներառված է 375 մարդու անուն։ Սա 21 մարդով ավելի է, միության կողմից 2025 թվականի փետրվարի 12-ին ներկայացված ցուցակից։ Նախորդ ցուցակում ներառված էր 357 մարդու անուն։ Նոր ցուցակում ներառված են լրագրող Ուլվիա Ալիի, հասարակական ակտիվիստ Ահմեդ Մամեդլիի, քաղաքացիական հասարակության անդամներ Բաշիր Սուլեյմանլիի, Մամեդ Ալփայի, կրոնական գործիչների, վերջերս ձերբակալված այլ քաղաքական և հասարակական ակտիվիստների անունները։ Քաղբանտարկյալների նոր ցուցակը պատրաստվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից։ Ցուցակը բաժանված է 12 խմբի․ լրագրողներ և բլոգերներ՝ 29 անձ; մարդու իրավունքների պաշտպաններ՝ 6 անձ; ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ՝ 39 անձ; ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ՝ 5 անձ; հակապատերազմական ակտիվիստներ՝ 2 անձ; «Սոյուդլու գյուղի գործով» ձերբակալվածներ՝ 2 անձ; Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5 անձ, կրոնական մարդիկ՝ 241 անձ; Իմիշլիի գործով ձերբակալվածներ՝ 13 անձ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 8 անձ, Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 անձ; ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12 անձ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:30 - 12 հունիսի, 2025
Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին»
 |factor.am|

Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին» |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցության և տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա դրա ազդեցության մասին հարցին։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում, ընդհակառակը, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանը ցնցելն է, լարվածության նոր օջախներ ստեղծելը»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բաքվում ու Երևանում ինչպես հասկանում են Մոսկվայի հիմնարար անհանգստությունն այդ առումով, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական բլոկների հետ իրենց համագործակցությունից բխող վտանգները։ Զախարովան կրկին խոսել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունից։ «Մենք տեղյակ ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության հետ կապված Բաքվի արդարացի մտահոգությունների մասին։ Լավ հայտնի է, թե ինչով են զբաղվում առաքելության աշխատակիցները՝ նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Տարածաշրջանի կայունությանը նրանք չեն նպաստում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ Արցախում Ադրբեջանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին հուշարձանների ոչնչացման մասին հարցին ի պատասխան էլ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե աշխատում են ադրբեջանցի գործընկերների հետ այդ հարցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:48 - 11 հունիսի, 2025
Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել. մարզպետ |armenpress.am|

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել. մարզպետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական կողմը մոտ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել Բերդ բնակավայրի ուղղությամբ:  Այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Տավուշում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքեր եղե՞լ են:   «Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված: Հիմա հանգիստ վիճակ է»,–ասաց Ղալումյանը:  Ադրբեջանական զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար կրակում են Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով բհնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Վերջին նման դեպքն արձանագրվել էր մայիսի 30-ին, երբ ադրբեջանական զինուժը կրակել էր Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տներից մեկի սանհանգույցը և խոցվել մեկ մանր եղջերավոր կենդանի։   
15:20 - 11 հունիսի, 2025
Սյունիքի մարզպետը ևս հաստատում է՝ մոլորված պատանիները ՀՀ սահմանը չէին հատել |azatutyun.am|

Սյունիքի մարզպետը ևս հաստատում է՝ մոլորված պատանիները ՀՀ սահմանը չէին հատել |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաստատում է՝ օրեր առաջ մոլորված երկու պատանիները Հայաստանի սահմանը չէին հատել։ Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում, որ բանակցում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն ասաց՝ հենց դրա համար հաջորդ օրը հերքեցին նախօրեին իրենց տարածած տեղեկությունը։ ԱԱԾ-ն հունիսի 6-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում: Երեկոյան տեղեկացրին, թե հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են: Հաղորդագրության մեջ նաև նշվում էր՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ: Իշխանական կուսակցությունից էլ հայտարարել էին, որ բանակցում են տղաների վերադարձնելու ուղղությամբ: Տղաների հարազատները «Ազատությանը» պատմել էին, որ Արավուս գյուղի մոտակայքում մոլորված պատանիներին ոչ առևանգել են, ոչ գերեվարել, տղաներն ադրբեջանական կողմում չեն հայտնվել: Ավելի ուշ ԱԱԾ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանցիների կողմից Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
12:36 - 11 հունիսի, 2025
Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի. Սյունիքի մարզպետ

Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի. Սյունիքի մարզպետ

Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե կրակոցների ֆոնին հնարավո՞ր է համարում խաղաղությունը: Անդրադառնալով մարզի սահմանային հատվածի գյուղերի բնակելի տների վրա ադրբեջանական կողմից վերջին շրջանում հաճախ հնչող կրակոցներին՝ նա նշեց, որ խուճապ սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև պատճառները կարող են տարբեր լինել: «Այն, որ այդ կրակոցների ձայները գիշերային ժամերին լսելի են, միանշանակ է: Նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է այդ կրակոցների տակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, մարզպետը պատասխանեց. «Այո, իհարկե: Ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսվում, հատուկ գիշերային ժամերին են կրակոցներ լինում»: Մարզպետը հերքեց նաև այն խոսակցությունները, թե կրակոցների ֆոնին մարդիկ ցանկություն են հայտնում հեռանալ գյուղերից հնարավոր վտանգի պատճառով. «Հերքում եմ, որ մարդիկ ուզում են դուրս գալ»:
12:21 - 11 հունիսի, 2025
Բաքվում շինծու դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություններ է ներկայացրել

 |factor.am|

Բաքվում շինծու դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություններ է ներկայացրել |factor.am|

factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է հերթական միջնորդությունը մեղադրական եզրակացության պատճենն իր ընտանիքի անդամներին տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև խնդրել քննարկել նախորդ նիստերում իր կողմից ներկայացված միջնորդությունները։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը պաշտպանել է նրա դիրքորոշումը։ Դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է՝ քանի որ դատարան ներկայացված միջնորդություններն արդեն քննարկվել են նախորդ լսումներում և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել, այս անգամ դրանք չեն քննարկվելու։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին և նոր միջնորդություն ներկայացրել՝ ուսումնասիրելու իր դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության՝ ադրբեջաներենին համապատասխանայնությունը։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության պետական ​​մեղադրական եզրակացության վարչության պետ Նասիր Բայրամովը հայտարարել է, որ Վարդանյանը բազմիցս ներկայացրել է նույն միջնորդությունը, հետևաբար, միջնորդությունը չպետք է քննարկման առարկա լինի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
22:45 - 10 հունիսի, 2025
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։ «Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
22:29 - 10 հունիսի, 2025
Ադրբեջանն և Կանադան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել․ քննարկվել են ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի խոչընդոտները

 |factor.am|

Ադրբեջանն և Կանադան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել․ քննարկվել են ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի խոչընդոտները |factor.am|

factor.am: Բաքվում այսօր տեղի են ունեցել Ադրբեջանի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդմամբ՝ խորհրդակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել են արտաքին գործերի նախարարության ամերիկյան գործերի վարչության պետ Էսմիրա Ջաֆարովան և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գործադիր տնօրեն Անդրեաս Վայչերտը։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական կապերի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ընդգծվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը միջազգային միջոցառումների շրջանակում՝ կայուն քաղաքական երկխոսության խթանման համար: Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում լարվածություն ստեղծող քայլերից զերծ մնալու կարևորությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:  
21:40 - 10 հունիսի, 2025
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա
 |1lurer.am|

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: dir="ltr">Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը: «Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը և բառերի տեղերը փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով»,- նշել Է դիվանագետը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմաճակատի գծով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում: «Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ միասին կփորձի նվաճել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար»,- ասել է Մեդինսկին: Նա իր խոսքում ԼՂ-ն անվանել է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև:  Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկու հայտարարությանը, նշել՝ այն խեղաթյուրում է իրականությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հիշեցրել են, որ Ռուսաստանը ճանաչել և շարունակում է ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս:
13:04 - 10 հունիսի, 2025
Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա. ԱԳ նախարար
 |azatutyun.am|

Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա. ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրն, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա, խորհրդարանում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:«Ինչո՞ւ են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, ինքնուրույն գործողությո՞ւն են արել»,- նշեց նախարարը: Սյունիքի սահմանամերձ գյուղերում կրակոցները մշտական են դարձել, փոխանցում են տեղի բնակիչները: Այս կրակոցները հաջորդեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին՝ Արարատ Միրզոյանը ձեռքբերում որակեց դրա համաձայնեցումը: Ստորագրման վերաբերյալ, սակայն, որևէ նորություն նա չհայտնեց: Ընդդիմադիր պատգամավորների հարցերին, թե ադրբեջանական կողմի պայմանների կատարումը ինչպե՞ս կարող է համարվել ձեռքբերում, նախարարն արձագանքեց. «Այդ կետերին համաձայնել ենք նաև այն պատճառով, որ մնացած համաձայնեցված փաստաթղթի հետագան չդառնա մշուշոտ»։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շատ իրատեսական համարեց Երևանի հարաբերությունների մոտալուտ կարգավորումը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ: «Կան լուրջ շանսեր», - ասաց նա՝ առանց պարզաբանելու, թե ինչով է այդ լավատեսությունը պայմանավորված: Մինչ Միրզոյանը խոսում էր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին, կառավարությունը հայտնեց, որ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, սակայն Ադրբեջանն այն չի ստորագրում։ Փաստաթղիթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
15:43 - 05 հունիսի, 2025