Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Մենք օգտագործում ենք բոլոր միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար. դա բլեֆ չէ․ Վլադիմիր Պուտին

Մենք օգտագործում ենք բոլոր միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար. դա բլեֆ չէ․ Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի դեմ միջուկային սպառնալիքի մաին։ Rbc.ru-ից տեղեկանում ենք, որ այսօրվա իր ելույթում Պուտինը նշել է․ «ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային  շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ։ Մենք օգտագործում ենք բոլոր միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար. Դա բլեֆ չէ: Մեր անկախությունն ու ազատությունը կապահովվեն բոլոր հասանելի միջոցներով։ Նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին, պետք է տեղյակ լինեն, որ քամիների վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ»։
11:11 - 21 սեպտեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է․ Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է։ Օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահը նշել է․ «Ընգծում եմ, որ մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»։ Նրա խոսքով՝ պետք է ելնել այն բանից, որ վիճելի տարածքային խնդիրների լուծման բանալին Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքում է։  
14:31 - 20 սեպտեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերջ տալ ուկրաինական ճգնաժամին
 |news.am|

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերջ տալ ուկրաինական ճգնաժամին |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է հնարավորինս շուտ վերջ դնել ուկրաինական ճգնաժամին։ Նրա խոսքով, Կիեւը պետք է նույն ըմբռնման մեջ լինի Մոսկվայի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Ուզբեկստանում հանդիպում է ունեցել Պուտինի հետ։ «Ես հասկացա, որ նրանք իսկապես ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարտել այս գործը: Այս կուրսի վտանգները մեծ են: Այս պահին, օրինակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 գերիների փոխանակման վերաբերյալ։ Սա լավ զարգացում է... Այժմ ընկերներն նախապատրաստում են դրա տեխնիկական մասը։ Դրա շնորհիվ մենք լավ զարգացման կհասնենք։ Մյուս կողմից, մեր ընկերներն ու տեխնիկական անձնակազմը մանրամասն քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի (մուտքը ռուսական ապրանքների շուկաներ) հարցը։ Դրանք, իհարկե, լավ զարգացումներ են, բայց Ուկրաինան պետք է նույն ըմբռնման մեջ լինի Ռուսաստանի հետ, եւ մենք պետք է վճռական լինենք այդ պատերազմի դադարեցման հարցում»,- ասել է Էրդողանը PBS-ին տված հարցազրույցում:
10:17 - 20 սեպտեմբերի, 2022
Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին

Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին. «Ողջունում եմ ձեզ հերթական՝ Իններորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի բացման կապակցությամբ։ Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական   հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանն ու Հայաստանը ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, իսկ երկկողմ հարաբերությունները հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։ Միջտարածաշրջանային համագործակցությունն ավանդաբար եղել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։Ձեր ֆորումի օրակարգը, ինչպես միշտ, շատ հարուստ է։ Պետական իշխանության մարմինների, բիզնեսի, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մտքեր փոխանակեն արդիական, էական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը։ Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և ամենայն բարիք»,- ասված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ 
11:52 - 19 սեպտեմբերի, 2022
Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի  Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Վաղը [Պուտինը] հանդիպում կունենա նախագահ Ալիևի հետ: Իհարկե, [Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի թեման] նույնպես կլինի օրակարգի առաջին տեղում», - ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինն ու Ալիևը հանդիպում կունենան Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Սամարղանդում սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Պեսկովը հիշեցրել է, որ այս շաբաթ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  «Նախորդ օրը նախագահի և վարչապետ Փաշինյանի միջև զրույց է եղել, բավականին երկար»,- հայտարարեց Կրեմլի խոսնակը։
12:55 - 15 սեպտեմբերի, 2022
Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ մասին նիստի արդյունքներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության մամուլի հաղորդագրությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նվիրված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
09:30 - 14 սեպտեմբերի, 2022
Պուտինը «գործադրում է բոլոր ջանքերը» իրավիճակը կայունացնելու համար. Պեսկով
 |azatutyun.am|

Պուտինը «գործադրում է բոլոր ջանքերը» իրավիճակը կայունացնելու համար. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահը «գործադրում է բոլոր ջանքերը» հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ անցած գիշեր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ: «Զրույցի շրջանակներում այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով, երբ այդ աշխատանքը արդյունքներ տա, կտեղեկացնենք»,- ասել է Պուտինի խոսնակը առանց հավելյալ մանրամասների։ «Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նպաստի սահմանին ստեղծված լարվածության թուլացմանը»,- հավելել է Պեսկովը։ Երբ լրագրողները հարցրել են՝ արդյոք Մոսկվան մտադի՞ր է ինչ-որ քայլեր ձեռնարկել Երևանից ՀԱՊԿ ուղարկված դիմումի առնչությամբ, Պեսկովն ասել է. «Այս պահին ավելին չէի ուզենա ասել, քանի որ այժմ աշխատանքներ են իրականացվում, տարբեր համաձայնությունների և այլնի առնչությամբ, ես չէի ուզենա վաղաժամ ինչ-որ բան ասել, քանի դեռ համաձայնությունների գործընթացը չի ավարտվել»։
14:32 - 13 սեպտեմբերի, 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ի ՀՀ սուվերեն տարածքի ուղղությամբ սադրիչ, ագրեսիվ գործողությունները

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ի ՀՀ սուվերեն տարածքի ուղղությամբ սադրիչ, ագրեսիվ գործողությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ «Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ կեսգիշերն անց ՀՀ ՊՆ-ն հայտարարեց՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
02:41 - 13 սեպտեմբերի, 2022
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ «Մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի  անվտանգության ապահովման հարցին։ Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ուկրաինական կողմի ԱԷԿ-ի՝ օբյեկտների վրա հարձակումներին, ներառյալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի, որը հղի է աղետալի հետևանքներով»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ատոմակայանի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար Ռուսաստանի ձեռնարկած միջոցների մասին և մատնանշել է Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ կայանի հրթիռակոծումը դադարեցնելու համար։ Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնակցությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը, օգտագործելով արևմտյան երկրներից մատակարարվող զենքերը, շարունակում են Դոնբասի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունները, ինչի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև պարենային անվտանգությանն առնչվող հարցերը և վերահաստատել են այն դիրքորոշումը, որ արտահանվող հացահատիկը պետք է հասնի զարգացող երկրներ։ Կրեմլում ընդգծել են, որ կարևոր է, որ Եվրահանձնաժողովը խոչընդոտներ չստեղծի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման համար։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում բարձրացված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ նախարարների։
18:47 - 11 սեպտեմբերի, 2022