ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ-ն բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը

ԲԴԽ-ն բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով  կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։  Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո։ Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ՝ առավել ևս դատական իշխանության շարքերում։՛ Նշենք, որ Փոլադյանի կինը` Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, եւս մեղադրյալ է։ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս):  Անձը, ում ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքը օրինականացնելուն օժանդակելու մեջ մեղադրվում է Անի Հարությունյանը, եւս դատավոր է։ Խոսքը Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի մասին է։ Հարությունյանի եւ Նարինյանի վերաբերյալ քրեական գործերը դատաքննության փուլում են։
17:25 - 15 դեկտեմբերի, 2023
ԲԴԽ-ն բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը

ԲԴԽ-ն բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով կասկածվող՝ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ԲԴԽ-ից: «Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո։ Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ՝ առավել ևս դատական իշխանության շարքերում։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:
14:43 - 15 դեկտեմբերի, 2023
Օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը. Կարեն Անդրեասյան

Օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը. Կարեն Անդրեասյան

Ոչ միայն ձգձգումների, այլև շատ նուրբ և խորքային կոռուպցիոն ռիսկերի դեմ քայլ էր երկարատև թափուր պահվող հաստիքների և տարիներ շարունակ դատարկ մնացած ռեզերվային ցուցակների համալրումը: Ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: «Դատավորների պաշտոնները այդքան երկար թափուր պահելը կարող էր հնարավորություն տալ դատական իշխանության ամեն նոր ղեկավարությանն իր հայեցողությամբ և անձնական շահերից ելնելով համալրել դրանք: Տեսականորեն այդ կարևոր պաշտոնները կարող էին արհեստականորեն թափուր պահվել` ապագայում «շահեկանորեն» համալրելու նպատակով: Առաջիկա մի քանի տարիների համար այդ ռիսկերն այլևս չեզոքացված են: Դեռևս 2022 թվականին թափուր էր շուրջ 40 դատավորի պաշտոն: Ընդամենը 315 դատավորի հաստիքի և սարսափելի գերբեռնվածության պարագայում դա ահռելի թիվ է: Ավելին` գրեթե բոլոր մասնագիտացումներով դատավորների ռեզերվային ցուցակները լրիվ դատարկ էին: Քանի որ մեկ դատավորի նշանակումը լավագույն դեպքում տևում էր մեկ տարի, իսկ մարդիկ բոլոր դատարաններում արդեն տարիներով սպասում էին իրենց գործերի հանգուցալուծմանը` անհրաժեշտ էին հրատապ և ռադիկալ քայլեր: Հրատապ կարգով ներդրվեց դատավորների ընտրության նոր հատուկ կարգը։ Այս ընթացակարգի համաձայն՝ դատավորների թեկնածուները 6-8 ամիս տևող վերապատրաստման փոխարեն անցնում էին Բարձրագույն դատական խորհրդում շատ բարդացված քննակարգերով: Նրանք գրավոր և բանավոր փուլերի հաղթահարումից հետո կարողացան շատ կարճ ժամանակում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Այս և այլ օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը, և բոլոր մասնագիտացումներով արդեն ըտրվել, վերապատրաստվել և իրենց նշանակման հերթին են սպասում մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ և ազնիվ մասնագետներ, որոնք ընդգրկված են դատավորների ռեզերվային ցուցակներում»,- գրել է նա:
09:39 - 14 դեկտեմբերի, 2023
Շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը՝ այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասին

Շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը՝ այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասին

Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը: «Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած Եվրոպական երկրներում է): Հետևաբար՝ քաղաքացիական գործերը առաջին ատյանում 2024 թվականի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս։ Այս բարեփոխումը տևեց շուրջ մեկ տարի, քանի որ պետք էր օրենսդրական փոփոխություն, համակարգչային նոր ծրագրի մշակում, նոտարիատի և հարկադիր ծառայության ծրագրերի համակցում և նոտարիատի վերապատրաստում: Նման կարևոր բարեփոխման և մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, Նոտարական պալատին»,- գրել է նա:
09:44 - 11 դեկտեմբերի, 2023
ԲԴԽ նախագահն անդրադարձել է քրեական վարույթների ձգձգումներին
 |1lurer.am|

ԲԴԽ նախագահն անդրադարձել է քրեական վարույթների ձգձգումներին |1lurer.am|

1lurer.am: ԲԴԽ նախագահը շուրջ 1 տարի է՝ չի շփվել լրագրողների հետ: Դա եղել է գիտակցված որոշում, քանի որ Կարեն Անդրեասյանը կարծում է՝ նախ պետք է որոշակի ծավալի աշխատանք կատարել, նոր պատասխանել լրագրողների հարցերին: Այդ մասին ԲԴԽ ղեկավարն ասաց ԱԺ ճեպազրույցի ժամանակ: Անդրադառնալով քրեական վարույթների ձգձգումների թեմային՝ Կարեն Անդրեասյանը հաստատեց՝  քրեական վարույթները տարբեր փուլերում իսկապես ձգձգվել են: Բայց հարցն այլ է, թե ինչ կառույց ինչ պատասխանատվություն ունի այդ մասով, որոնք են սխալները, ովքեր են մեղավորները: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա դրանք եղել են բոլոր համակարգերում, բայց Կարեն Անդրեասյանը չցանկացավ որևէ մարմնի մեղադրել: «Կարող եմ ասել, որ նաև դատական իշխանության մեղքը հաստատ եղել է: Ես կարող եմ խոսել դատական իշխանության խնդիրների մասին: Այո՛, դատական իշխանությունում եղել են ձգձգումներ, այո՛, դատավորների առանձին գործընթացներում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, եղել են դանդաղումներ»,- ասաց նա և հորդորեց լրագրողներին՝ դիմել դատական դեպարտամենտ և կոնկրետ գործի մասով պարզաբանում պահանջել, թե ում գործը որ փուլում և ինչու է ձգձգվել: Կարեն Անդրեասյանը նաև պարզաբանեց, թե ինչու է անվտանգության աշխատակիցներով շրջում: «Զբաղեցնում եմ այնպիսի պաշտոն, որին ենթադրվում է կամ նախատեսվում է ունենալ պետական պահպանություն: Պետական պահպանությունից չեմ հրաժարվել, որովհետև այնպիսի աշխատանք ենք կատարում, որ կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, և հանուն մեր խորհրդանշական աթոռի՝ մենք ստիպված ենք ինչ-որ բեռ կրել: Եթե ձեզ թվում է՝ անվտանգության ուղեկցումը հաճույք է, ձեզ տեղեկացնեմ, որ դա այդպես չէ»,- ասաց Անդրեասյանը:
13:30 - 05 դեկտեմբերի, 2023
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը. 3 թեկնածուներից ներկա է միայն մեկը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը. 3 թեկնածուներից ներկա է միայն մեկը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ-ն ներկայացված 3 թեկնածուներից պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խորհրդարանի նիստում ներկայացրեց թեկնածուներին: Թեկնածուներից ներկա է միայն Սերգեյ Մարաբյանը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սա անհարգալից վերաբերմունք համարեց ԱԺ-ի նկատմամբ: «Մենք այսօր պետք է ընտրություն կատարենք, բայց ընտրություն չունենք: Կարծում եմ՝ ԲԴԽ-ն և առհասարակ դատական իշխանությունը պետք է հետևություն կատարի սրա շուրջ»,-ասաց Խանդանյանը: Կարեն Անդրեասյանն ասաց, որ ԲԴԽ-ն էլ անհարմար է զգում նման իրավիճակի համար: Անդրեասյանը թե իր, թե թեկնածուների անունից հայցեց խորհրդարանի ներողամտությունը: «Որպես արդարացում միայն կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն վերջին շրջանում շատ փոքր մրցակցություն է ունենում Վճռաբեկ դատարանի դատավորների պաշտոնի համար: Արդեն որերորդ անգամ մենք ընտրում ենք 3 հավակնորդից 3-ին, այսինքն՝ նույնիսկ չենք ունենում 4-րդ դիմումը, որ մենք ինքներս կարողանանք ընտրություն կատարել, դրա ժամանակ կարողանալ պայմաններ առաջարկել: Եթե անգամ ունենայինք 20 թեկնածու, մենք իրենց հետ ոչ պայմանագրային պարտավորություն, ոչ մարդկային ճնշման հնարավորություն ունենք»,-ասաց ԲԴԽ նախագահը: Նա տեղեկացրեց, որ թեկնածուներից մեկն առողջական լուրջ խնդիր ունի՝ վիրահատության է ենթարկվել, մյուսը նամակ է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով իր ծրագրերի փոփոխության մասին:
11:54 - 05 դեկտեմբերի, 2023
Մանվել Գրիգորյանն ու կինը մեղավոր են ճանաչվել մի քանի հանցանքներում

Մանվել Գրիգորյանն ու կինը մեղավոր են ճանաչվել մի քանի հանցանքներում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։  Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի  շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը: ԲԴԽ-ից նաև տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ, իսկ Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց։
16:22 - 27 նոյեմբերի, 2023
Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությանը

Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությանը

Նախօրեին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ մեջբերելով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ կոնկրետ քրեական գործի առնչությամբ նույն օրը ՀՀ կառավարության նիստի ընթացքում կատարած այն դիտարկումը, որ դատարանը, քրեական գործը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է. «Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Դատական դեպարտամենտը, փաստերի վերը նշված արձանագրումները դիտարկելով որպես դատական իշխանությանն ուղղված մեղադրանք, հայտարարություն է տարածել կոնկրետ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմնավորումների և նախաքննական մարմնի կողմից ներկայացված ապացույցների բավարարության վերաբերյալ: Ըստ էության, Դատական դեպարտամենտը, որպես Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ, կոչված լինելով ապահովել ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը, փորձել է մեկնաբանություններ կատարել դատական ակտերի և նախաքննական մարմնի ներկայացարած ապացույցների հիմնավորվածության կապակցությամբ, որի լիազորությամբ օժտված չէ: Ավելին, իրեն վերագրելով իրավապահ այլ մարմինների համար օրենքի կիրառման մեկնաբանություններ կատարելու գործառույթ՝ որոշակի դասագրքային վերլուծություններ է կատարել խափանման միջոցների նշանակության, կիրառման նպատակների վերաբերյալ և ապա՝ դատական իշխանության անունից պատրաստակամություն հայտնել հրապարակային քննարկումներում հանրությանը, իշխանության մյուս թևերին և անկախ մարմիններին ներկայացնել իր հիմնավորումներն ու մտահոգությունները: Զերծ մնալով դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով դատարանների կայացրած որոշումների հրապարակային քննարկումներից և ապացույցների գնահատումից՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա նաև այդ մասին Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը տարածած մարմինը նույնպես նման որևէ իրավասություն չունի»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
19:10 - 24 նոյեմբերի, 2023
Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Դատավորներից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ պետք է նրանց նկատմամբ լինել արդար. ԲԴԽ նախագահը Մարտինա Շմիդտին է ներկայացրել գնահատման նոր համակարգը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը: Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը: Խորհրդի նախագահը հայտնել է, որ դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի, և նոր ներդրվող չափորոշիչներն օգնելու են դատավորին գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, իսկ դատավորներիի առաջխաղացումն էլ կլինի կանխատեսելի՝ հիմնված գրանցած արդյունքների վրա։ Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում, շնորհակալություն է հայտնել դատաիրավական, քրեական արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների գործընթացում ցուցաբերված աջակցության համար, ինչպես նաև կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը: Մարտինա Շմիդտն իր հերթին արժևորել է Բարձագույն դատական խորհրդի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Մարտինա Շմիտդին իր հետագա գործունեության մեջ:
16:07 - 20 նոյեմբերի, 2023
Կարեն Անդրեասյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքները

Կարեն Անդրեասյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին։   Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ-ից՝ պատվիրակության անդամները Բարձրագույն դատական խորհրդի նախագահից հետաքրքրվել են դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, մարդու իրավունքների պահպանման, դատավորների անկախության, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների ընթացքով։   Հյուրերի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները: Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու իրավունքի գերակայությունը չի կարող այլընտրանք ունենալ: Նա նաև անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, ինչպես նաև դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Մասնավորապես՝ անդրադարձել է վերջին մեկ տարում Բարձրագույն դատական խորհրդի քննած կարգապահական վարույթների արդյունքներին, որոնց ճնշող մեծամասնությունը նախաձեռնել է Արդարադատության նախարարությունը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել դատական համակարգը որոշակիորեն զտել՝ համակարգից դուրս մղելով ոչ կոմպետենտ դատավորներին։   Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը նոր դատավորների նշանակման հարցում, որն ինքնին զտիչ դեր ունի և կանխարգելում է բարեվարքության չափանիշներին չհամապատասխանող անձանց մուտքը դատական համակարգ։   Քննարկման ընթացքում արձանագրվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարևորությունն ու դրանց շարունակականության անհրաժեշտությունը:
19:59 - 07 նոյեմբերի, 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով այսօր դիմում է ուղարկվել ՄԻԵԴ

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով այսօր դիմում է ուղարկվել ՄԻԵԴ

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով և դրան հաջորդած ՀՀ ԲԴԽ որոշմամբ թույլ տրված և ՄԻԵԿ երաշխավորված իրավունքների խախտումների կապակցությամբ կազմված ՄԻԵԴ դիմումը այսօր փոստային ծառայությամբ ուղարկվել է Ստրասբուրգ։ Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։  «Նկատի ունենալով իրավաբանական համայնքի և լրագրողների հետաքրքրվածության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով և դրան հաջորդած ՀՀ ԲԴԽ որոշմամբ թույլ տրված և ՄԻԵԿ երաշխավորված իրավունքների խախտումների կապակցությամբ կազմված ՄԻԵԴ դիմումը այսօր փոստային ծառայությամբ ուղարկվել է Ստրասբուրգ։  Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները։ Դիմումով մանրամասն վերլուծության են ենթարկվել Դավիթ Հարությունյանի թվարկված իրավունքների բոլոր խախտումները, դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։ Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները։ Համոզված ենք, որ ՀՀ ԲԴԽ կողմից իրականացված քննությունը Դ. Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով և առավել խիստ պատասխանատվության տեսակի կիրառումը հետապնդել է ոչ միայն անցանկալի քննադատության համար հաշվեհարդարի նպատակ, այլ նաև հանդիսացել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների դեմ ոտնձգություն, որը մասնավորապես պարունակել է դատավորների խոսքի ազատության սահմանափակման, դատական համակարգում վախի ու ահաբեկման մթնոլորտ տարածելու միտում։ Վստահ ենք ՄԻԵԴ կողմից արդարության վերականգնում պարտադրող դատական ակտի կայացման մեջ»,-նշված է գրառման մեջ։ 
18:25 - 01 նոյեմբերի, 2023