Արման Սարգսյան

Արման Սարգսյանը  Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետն է, ոստիկանության գնդապետ։

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2006թ-ին` ՀՀ պետական կառավարման ակադեմիան (մագիստրատուրա): 2016 թվականից Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության եւ պատմության ամբիոնի հայցորդ է: 

Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ նշանակվել է Երեւանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա` 2001-2005 թթ. Երեւան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, 2005-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր, 2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ, 2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ,
2014-2017 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ, 2017-2018 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ:

ՀՀ Նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին: ՀՀ Նախագահի 2019 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

2017-ից 2018 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

ՀՀ նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար։

ՀՀ նախագահի 2020 թվականի մարտի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ։

ՀՀ նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

ՀՀ նախագահի 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից։

Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշաններով եւ շնորհակալագրով:

ՌԴ ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին. քննարկում ԱԺ-ում
 |1lurer.am|

ՌԴ ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին. քննարկում ԱԺ-ում |1lurer.am|

1lurer.am: ««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է՝ դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը և ԶՈՒ-երի միջև փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝ նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները: Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ կառավարման և նրանց ԶՈՒ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ-ի կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով: Ռեսուրսի օգտագործման ոլորտում համաձայնությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության գծով դրա անհատույց տրամադրման հնարավորությունը կայացվում են երկկողմ համաձայնագրերով, որոնք կնքվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև: Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաձայնագրին՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին:
15:14 - 14 հունիսի, 2022
Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար
 |tert.am|

Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, խոսելով ԶՈՒ ԳՇ պետի նշանակման մասին, ասաց․ «ԳՇ պետի տեղակալ Քոչունցը այս պահին ունի օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, նշանակում, բնականաբար, տեղի է ունենալու, չեմ կարող ասել՝ երբ, բայց համարեք իրավական առումով ունենք ԳՇ պետ, ով ունի բոլոր լիազորությունները։ Հետախուզության վարչության պետ չունենք, բայց ունենք պաշտոնակատար, ով վարչապետի տեղակալն է, հետախուզությունը իր աշխատանքը կատարում է, որևէ էական խնդիր չի ծագում, եթե հետախուզության գլխավոր վարչության պետը ի պաշտոնե պետն է կամ պետի պաշտոնակատարը»։ Սարգսյանը չհերքեց, որ բանակում կա լավ զինվորական կադրերի պակաս։ Անդրադառանալով Երասխից հայկական և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշման վտանգներին, ՊՆ փոխնախարարը  ասաց․ «Ես վտանգ չեմ տեսնում, որովհետև այլ բանի մասին է խոսքը։ Որևէ պարտադրանք մեզ համար ընդունելի չի լինելու։ Մենք խոսում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգի մասին»։
16:04 - 04 ապրիլի, 2022
Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնելու ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ: «Մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,-ասաց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ Կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ պատրաստվել է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ, սակայն մինչև հիմա ԱԺ, Պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ բարեփոխումների փաթեթը: Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում, ի վերջո, առարկայական ներկայացնել այդ փաթեթը: Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում: «Ընդ որում, ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,-վստահեցրեց Սարգսյանը: Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է: «Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,-եզրափակեց Սարգսյանը:
13:32 - 04 ապրիլի, 2022
Ադրբեջանական կողմի հայտարարությունները նպատակ ունեն խուճապային տրամադրություն և վախի մթնոլորտ ստեղծել. Արման Սարգսյան |1lurer.am|

Ադրբեջանական կողմի հայտարարությունները նպատակ ունեն խուճապային տրամադրություն և վախի մթնոլորտ ստեղծել. Արման Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Վերջին շրջանում իրավիճակը կայուն լարված է՝ հատկապես Արցախում, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Պատասխանելով Ներքին Հանդում հակառակորդի զորքի մեկ կիլոմետր առաջխաղացման և Հայաստանի սուվերեն տարածք մտնելու մասին հարցին՝ Սարգսյանը վստահեցրել է՝ որևէ տեղ առաջխաղացում չի եղել: Սարգսյանը նշել է նաև՝ աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով չի բացառվում, որ հակառակորդը դիմի սադրանքների, միաժամանակ ընդգծել է՝ հայկական կողմը ագրեսիվություն չի դրսևորում, և Բաքվի նման հայտարարությունները ապատեղեկություն են: «Մեզ համար՝ և՛ Արցախ, և՛ Սյունիք, անվտանգային խնդիրներ են, մենք ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապային տրամադրություն, վախի մթնոլորտ ստեղծելու, ընդհանուր առմամբ հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են, և քայլեր են իրականացվում, որ լարված վիճակը պահպանվի: Ես ձեզ առավոտվա դրությամբ ասեմ՝ երբ ես եկել եմ և եղել եմ նիստի, այդ պահի դրությամբ տեղեկացված եմ եղել, որ իրավիճակը կայուն է, սակայն չեմ կարող ասել, որ խնդիր չկա: Կա որոշակի լարվածություն, և մեր յուրային ստորաբաժանումները զգոն են»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը:
16:55 - 15 մարտի, 2022
Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն |armenpress.am|

Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն, սակայն նշում է, որ կան որոշակի խնդիրներ: Անդրադառնալով Ներքին Հանդի հատվածից ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների առաջխաղացման մասին տեղեկություններին, Սարգսյանը նշեց, որ այդտեղ առաջխաղացում չկա: «Ես ձեզ ասում եմ, որ որևէ բան հնարավոր չէ Հայաստանում թաքցնել: Եթե նման խնդիր լինի, անպայման Պաշտպանության նախարարության լրատվական կայքով կներկայացվի` առանց բացառության: Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի ասել, որ խնդիր չկա»,- ասաց Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների ճեպազրույցի ժամանակ: Պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի  հնարավոր էսկալացիայի և սադրանքի խնդիրներ չառաջանան:
14:57 - 15 մարտի, 2022
ՀՀ զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ |armenpress.am|

ՀՀ զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը: «Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարի 2021-ի սեպտեմբերի համապատասխան հրամանով ԶՈՒ կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ»,- ասաց փոխնախարարը: Սարգսյանը նշեց, որ ակտիվ պահեստազորի ներդրման նպատակով ներկայացվել է լրացում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում: ԶՈՒ-ում պլանավորվել են այն զորամասերը և մասնագիտությունները, որտեղ ներդրվելու է ակտիվ պահեստազորային ծառայությունը: Զինապարտների զինվորական հաշվառման ամբողջականության ապահովման և հաշվառման համակարգի արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել զինապարտ քաղաքացիների հաշվառման միասնական էլեկտրոնային բազա, համակարգ:
14:24 - 15 մարտի, 2022
Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը: Նա հիշեցրեց կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին: «Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,-ասաց Սարգսյանը: Փոխնախարարը վստահեցրեց, որ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսել, որոնք ուղղակի կասեցվել են:   Նա նշեց. «ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում՝ նաև շնորհակալական խոսքեր, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ: Սակայն սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»: Հարցին՝ պատճառը կորոնավիրո՞ւսն էր, նա ասաց՝ ենթադրաբար այո: «Օրեցօր շատանում է, բանակում էլ ունենք խնդիրներ, բոլոր տեղերում էլ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն և տեսանելի»,-եզրափակեց նա:
16:08 - 03 փետրվարի, 2022
Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջ գերատեսչությունը շահագրգիռ է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի, փաստի առիթով սկսվել է քննություն: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել: «Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր զորամասն ինքնակամ թողնելու պատճառ հանդիսացել: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,-ասաց փոխնախարարը: Քանի որ քննություն է ընթանում, Սարգսյանն այլ մանրասմաներ չներկայացրեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ի համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան՝ հատկապես, եթե դրանք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու հետ: Անդրադառնալով տվյալ դեպքից հետ կապված հարազատների ահազանգերին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ զինվորը ինչ-որ պատճառով լքում է զորամասը, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը, սակայն վերջում պարզվում է մեկ այլ բան: «Պաշտպանությանն նախարարից սկսած ամբողջ  գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը: Եվ, եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է քննության, ամբողջը կպարզվի:
15:40 - 03 փետրվարի, 2022
Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված» |armenpress.am|

Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված» |armenpress.am|

armenpress.am: Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: «Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն նույն բանը խորհուրդ եմ տալու: Ամեն ինչ մենք հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է, խորհուրդ կտամ հետևել լրահոսին: Ընդհանուր առմամբ, սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը: Նախարարի տեղակալը հորդորեց քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և դրան վստահել: «Եվ դուք համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից: Միգուցե, մեկի գնահատմամբ մի փոքր ուշ,  մեկի գնահատմամբ շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, և հանրությունը իրազեկվել է»,- ասաց Սարգսյանը:
13:49 - 11 հունվարի, 2022
Ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկը տրված է. պաշտպանության նախարարի տեղակալ |1lurer.am|

Ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկը տրված է. պաշտպանության նախարարի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ մեկնարկել է բանակի բարեփոխումների ծրագիրը:   Սարգսյանը հայտնեց, որ բացերը վեր հանելուն և դրանք ճիշտ լրացնելուն ուղղված քայլերի հերթականություններ են մշակվում. գործընթացի մեկնարկը տրված է: «Հունվարից սկսված բարեփոխումների մեկնարկը, կարելի է ասել ,տրվել է: Նախարարի գլխավորությամբ իրականացվող աշխատանքները, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում պետք է ավարտվեն, և գլխավոր նպատակը ավելի բարձր պաշտպանունակությամբ օժտված, ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է: Կարծում ենք՝ գրավչությունն ապահովելուն ուղղված ինչ-որ քայլեր պետք է կատարվեն: Որպես նախկինում ոստիկանությունում ծառայած պաշտոնատար անձ՝ կարող եմ ասել, որ բանակի զինծառայողները սոցիալական ավելի լավ երաշխիքներից են օգտվում, քան ոստիկանությունում, բայց դա բավարար չէ, եթե բավարար լիներ, ապա այսօր կունենայինք այլ պատկեր: Բացերը պետք է լրացվեն անձնակազմի հետ շփումների և ստորին օղակներում ծառայող զինվորականների կողմից խնդիրները ներկայացնելու միջոցով և դրանց առաջնահերթության կարգ տալու շնորհիվ պետք է հասնենք նրան, որ այդ բարեփոխումներով զբաղվող կառույցը իրավիճակին լիարժեք տիրապետի և ունենա այն հստակ ուղեգիծը, ինչով պետք է շարժվի առաջ»,- ասաց Արման Սարգսյանը: Նա նաև նշեց, որ այժմ սոցիալական մեծ աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված պատերազմի ընթացքում վիրավորում, խեղում, հաշմանդամություն ստացած զինծառայողների իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովմանը: Փորձում են արագ արձագանքել ու զերծ պահել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից: Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ սպառազինության, տեխնիկայի թարմացման առումով մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և մոտ ապագայում կարող են ասել, որ համալրման խնդիրները մեծ առաջընթաց կունենան:  Անդրանիկ Քոչարյանը կարևորեց նաև բանական կրթական բարեփոխումների ծրագիրը: Ասաց, որ պետք է նախանշել կադրային ճիշտ վերադասավորում: Շեշտեց, որ 44-օրյա պատերազմում ունենք միջին ու միջինից բարձր հրամկազմ, և մեր վաղվա բանակը պետք է հիմնված լինի այդ սպայակազմի որակների վրա՝ դրան ավելացնելով կրթական ավելի բարձր ցենզ:  Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ կրթությունը և գրավչությունը փոխկապակցված են: «Որպեսզի ունենանք բանիմաց ուսանողներ, պետք է ունենանք գրավիչ բանակ և գրավիչ աշխատանք տվող կառույց: Սրա համար նաև պետք է աշխատանք իրականացնել, որ պետական մտածողությունը գերիշխի բանակում, այլ ոչ հովանավորչությունը: Հնարավորինս ձերբազատվելով նման մոտեցումներից, նաև այդ արդարության սկզբունքի վրա հիմնված կադրային քաղաքականության իրականացման շնորհիվ՝ հնարավոր կլինի ապահովել ներհոսք բանակում»,- հավելեց Արման Սարգսյանը: 
13:00 - 16 մարտի, 2021
ՀՀ նախագահը և բրիտանացի նախարարը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

ՀՀ նախագահը և բրիտանացի նախարարը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:   Տեղեկացնում են  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նախարար Մորթընի աշխատանքային այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Երկուստեք կարևոր է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում: Ի թիվս մի շարք առաջնային, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առաջացած մի շարք խնդիրների: Հանդիպմանը խոսվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, համավարակի կանխարգելման ու տարածման ուղղությամբ երկու երկրների համագործակցության մասին: Հեռանկարային է համարվել նաև համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության, գիտության ու կրթության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: Կարևորվել է նաև փոխգործակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:
18:19 - 17 փետրվարի, 2021
Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

Alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը: Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 07.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ: Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ: ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել: Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ: Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Մհրյանի կողմից 30 միլիոն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողներին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից 2000-ական ԱՄՆ դոլար ստանալուն հովանավորելու վերաբերյալ «alternativ.am» կայքում 04.07.2020թ. հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք:
12:36 - 12 հուլիսի, 2020
Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

hetq.am: Ֆինանսավարկային ու բյուջետային, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը: Ոստիկանապետ Արման Սարգսյանի խոսքով` այդ գումարից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են: «Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի գումար ստանալու հնարավորություն»,- ասաց ոստիկանապետը: Արման Սարգսյանի խոսքով` ոստիկանությունում նախորդող տարի միջին աշխատավարձը եղել է շուրջ 279 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով: «Ոստիկանության որևէ ծառայող նախկինում տարեվերջին ամբողջական դրույքաչափով պարգևատրում չի ստացել. կարող եմ ասել` հեղափոխական մի բան էր»,- ասաց Սարգսյանը: Խոսելով նախորդող տարվա վիճակագրության մասին` ոստիկանապետն ասաց, որ այսօր պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել: «Հայտնի կանոն կա` հանցագործության լավագույն կանխումը դեպքերի բացահայտումն է»,- ասաց նա: Ոստիկանապետի խոսքով` 2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել: «Սրանցից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետության ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 ԱՄՆ դոլարի, 5000 եվրոյի համապատասխան վնաս, 652 միլիարդ դրամն ընդհանուր առմամբ վերականգնվել է»,- ասաց նա:
15:52 - 05 հունիսի, 2020