Դոնբաս

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը հարձակում են սկսել Դոնբասում

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը հարձակում են սկսել Դոնբասում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ սկսվել է մարտը Դոնբասի համար: Այս մասին գրում է BBC-ի մամուլի ծառայությունը: Զելենսկին նշել է, որ ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար, որին նրանք շատ վաղուց նախապատրաստվում էին: «Ռուսական զորքերի զգալի մասը կենտրոնացած է այնտեղ հարձակման համար: Անկախ նրանից, թե որքան զինվորներ կուղարկվեն այնտեղ, մենք պաշտպանվելու ենք: Մենք կռվելու ենք: Մենք չենք հանձնի որևէ մի բան, որն ուկրաինական է»,- ասել է Զելենսկին: Նա նշել է, որ արևելքում և հարավում ռուսական զորքերը վերջին շրջանում փորձում են հարձակվել շատ ավելի մտածված, քան նախկինում։ «Նրանք թույլ տեղ են փնտրում մեր պետության պաշտպանության հարցում, որպեսզի գտնեն ու գնան այնտեղ հիմնական ուժերով»,- հավելել է Զելենսկին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր հերթին հայտարարել է, որ մեկնարկել է պատերազմի երկրորդ փուլը։ 
10:05 - 19 ապրիլի, 2022
Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին ճանաչել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն․ ՌԴ ԱԳՆ |news.am|

Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին ճանաչել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն․ ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանը այլ երկրներին կոչ է անում ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախությունը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ «Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին հետեւել իր օրինակին»,- ասվում է հաղորդագրությունում։ Հայտարարությունում ընդգծվում է, որ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը հարկադրական եւ միակ ճիշտ որոշումն էր՝ Կիեւի ռեժիմի կողմից սպառնալիքների պայմաններում։ Այն թույլ կտա երաշխավորել տեղի բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը, պաշտպանել նրանց օրինական իրավունքներն ու շահերը։ «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Դոնբասի բնակիչների ազատ կամարտահայտությունը՝ ՄԱԿ Կանոնադրության, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. Հռչակագրի...դրույթների հիման վրա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամաններ է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին, որոնց շրջանակում հանձնարարել է  ՌԴ պաշտպանության նախարարությանը ապահովել այդ տարածքներում խաղաղության պահպանումը։ Փետրվարի 22-ին ԴԺՀ եւ ԼԺՀ ղեկավարները վավերացրել են Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը։
15:42 - 22 փետրվարի, 2022
Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Պուտինից խնդրել են ճանաչել իրենց անկախությունը
 |1lurer.am|

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Պուտինից խնդրել են ճանաչել իրենց անկախությունը |1lurer.am|

1lurer.am: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել հանրապետության անկախությունը։ Պուշիլինը Ռուսաստանի նախագահին խնդրել է բարեկամության պայմանագիր կնքել ԴԺՀ-ի հետ։ Նրանց հայտարարությունները հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։ Անկախության ճանաչման կոչով ՌԴ նախագահին դիմել է նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Վերջինիս համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից հանրապետության անկախության ճանաչումը կօգնի խուսափել բնակիչության շրջանում զանգվածային զոհերից: Նա նույնպես ՌԴ ղեկավարին խնդրել է պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքել ԼԺՀ-ի հետ:
18:26 - 21 փետրվարի, 2022
Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|

Արցախի պետնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Արցախում մտահոգությամբ հետևում են Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Քաղաքացիական բնակչության տարհանում, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ, այլ զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել 2020 թվականի Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետի մասին: Որպես մարդ, որն անձամբ է տեսել և մեծ տառապանքներ ապրել Ադրբեջանի հետ երկու պատերազմներում, չէի ցանկանա նման մասշտաբի տառապանքներ տեսնել աշխարհի ոչ մի կետում, այդ թվում ՝ Դոնբասում: Ցավալի է, որ աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու հավակնությունները հանգեցնում են շարունակվող մարդկային տառապանքների»,- գրել է Բեգլարյանը: Բեգլարյանը հույս ունի, որ ողջամտությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կենսական կարևոր շահերը: «Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ավանդաբար եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Եվ չնայած, այդ համատեղ ջանքերն արդյունք չտվեցին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային խիստ կանխարգելիչ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ համագործակցության բազմամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարատև կարգավորման»,- գրել է Բոգլարյանը:
12:47 - 21 փետրվարի, 2022
Դոնբասից 40 հազար, իսկ  Լուգանսկից 30 հազար բնակիչ տարհանվել է Ռուսաստան

Դոնբասից 40 հազար, իսկ Լուգանսկից 30 հազար բնակիչ տարհանվել է Ռուսաստան

Փետրվարի 18-ի երեկոյից ի վեր Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության գրեթե 29 հազար բնակիչ հատել է Ռուսաստանի հետ սահմանը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբից։ «Փետրվարի 18-ի երեկոյից ՌԴ-ի հետ սահմանը հատել է գրեթե 29000 բնակիչ: Փետրվարի 19-ի առավոտյան ժամը 8-ից մինչև փետրվարի 20-ի առավոտյան ժամը 8-ը տարհանվել է 4107 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։  Ընդհանուր առմամբ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գործում է 61 տարհանման կետ։ Ներգրավված է 219 ավտոբուս և 1 գնացք։ Միևնույն ժամանակ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը լրագրողների հետ զրույցւմ հայտնել է, որ ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան:  «Այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում», - ասել է Չուպրիյանը՝ հավելելով, որ տարհանվածների համար 92 ժամանակավոր բնակության կենտրոն է ստեղծվել։ Մոտ երկու հազար մարդ էլ գնացել է Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։ Չուպրիյանի խոսքով՝ գիշերը տարհանված բնակիչներով երեք գնացք է մեկնել։
13:23 - 20 փետրվարի, 2022
ԵՄ-ն դատապարտում է իրավիճակի լարումը Դոնբասում
 |azatutyun.am|

ԵՄ-ն դատապարտում է իրավիճակի լարումը Դոնբասում |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կրկնել է ԵՄ-ի մտահոգությունը արևելյան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի առաջարկին՝ Դոնբասի հարցով Եռակողմ կոնտակտային խմբի արտահերթ հանդիպում հրավիրելու վերաբերյալ։ «ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում լարվածությունը թուլացնել՝ Ուկրաինայի սահմաններից ռազմական ուժերի զգալի դուրսբերման միջոցով։ Այս էսկալացիան այժմ սրվում է Արևելյան Ուկրաինայի սահմանազատման գծի երկայնքով վերջին օրերին հրադադարի խախտումների ավելացմամբ», - ասվում է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն դատապարտում է ծանր սպառազինության կիրառումը և բնակելի թաղամասերի անխտիր գնդակոծությունը՝ որպես Մինսկի համաձայնագրերի և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում։ «Մենք սատարում ենք ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի առաջարկը՝ հրավիրել եռակողմ կոնտակտային խմբի արտահերթ հանդիպում՝ առկա լարվածությունը թուլացնելու համար և կոչ ենք անում բոլոր մասնակիցներին միանալ ներկայիս իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար անհրաժեշտ ջանքերին», - ասվում է Բորելի հայտարարության մեջ։
11:49 - 20 փետրվարի, 2022
Lufthansa-ն և Austrian Airlines-ը դադարեցնում են թռիչքները Ուկրաինա |hetq.am|

Lufthansa-ն և Austrian Airlines-ը դադարեցնում են թռիչքները Ուկրաինա |hetq.am|

hetq.am: Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 21-28-ը դադարեցնում է թռիչքները դեպի Կիև։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Ավիափոխադրողը կդադարեցնի թռիչքները նաև դեպի Օդեսա։  «Lufthansa-ն մշտապես հետևում է իրավիճակին և ավելի ուշ որոշում կընդունի հետագա թռիչքների վերաբերյալ»,- նշվում է ընկերության կայք էջում։ Համանման որոշման մասին հայտնել է նաև Ավստրիայի ազգային ավիափոխադրողը՝ Austrian Airlines-ը, որը փետրվարի 20-ից մինչև այս ամսվա վերջ կդադարեցնի թռիչքները դեպի Կիև ու Օդեսա։ Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակհանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։  Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։ Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
11:06 - 20 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը հայտնում է մեկ զոհի մասին, իսկ Դոնեցկում պնդում են, որ Ուկրաինան հերթական անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը

Ուկրաինական կողմը հայտնում է մեկ զոհի մասին, իսկ Դոնեցկում պնդում են, որ Ուկրաինան հերթական անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը

Ուկրաինայի «Միացյալ ուժերի գործողության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 19-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ «արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք, որից 16-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ»։ Միացյալ ուժերի գործողությունը Ուկրաինայի իրավապահ մարմինների ռազմական և հատուկ կազմակերպչական և իրավական միջոցառումների շարք է, որն ուղղված է արևելյան Ուկրաինայի պատերազմում ռուսական և ռուսամետ ուկրաինայի պնդմամբ անօրինական զինված խմբավորումների գործողություններին հակազդելուն։ Ըստ հաղորդագրության՝ մեկ ուկրաինացի զինծառայող է զոհվել. «Հակառակորդը կիրառել է 122 մմ տրամաչափի հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ տրամաչափի ականանետեր, տարբեր համակարգերի նռնականետեր։ Հրթիռակոծության հետևանքով ուկրաինացի մեկ զինծառայող կյանքի հետ անհամատեղելի բեկորային վիրավորում է ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունից հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը հերթական անգամ գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը։ Ըստ հաղորդագրության՝ ժամը 08:05-ին ուկրաինացի զինվորականները Շիրոկինոյից կրակ են բացել Սախանկա գյուղի վրա․ «Ընդհանուր առմամբ նրանք արձակել են 122 մմ տրամաչափի 16 արկ։Հերթական հրետակոծությունը գրանցվել է ժամը 08:30-ին. կրակը արձակվել է Նովոլասպա, Կոմունարովկա և Գորլովկա ուղղությամբ, նրանց վրա ընկել է ավելի քան 50 ական՝ 82 մմ տրամաչափով։ Բացի այդ՝ գիշերը ուժայինները գնդակոծել են Կրասնի Օկտյաբր, Ստարոլասպա, Բեզիմեննոե, Վեսելոե և Դոկուչաևսկ քաղաքները՝ արձակելով 120 մմ տրամաչափի 38 ական և 122 մմ տրամաչափի 27 արկ»։ Լուսանկարը՝ Ukrainian Independent Information Agency of News-ի
11:55 - 19 փետրվարի, 2022
ԴԺՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը գնում է դեպի պատերազմ

ԴԺՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը գնում է դեպի պատերազմ

Դոնբասում իրավիճակը, ցավոք, գնում է դեպի պատերազմ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ «Ցանկացած պահի կարող է սկսվել լայնամասշտաբ հարձակում։ Իրավիճակը ծայրաստիճան կրիտիկական է»,- նշել է նա` հավելելով, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կարևոր ենթակառուցվածքներից յուրաքանչյուրը հսկվում է․ Դոնեցկը պատրաստ է հնարավոր ահաբեկչություններին։ Պուշիլինը չի բացառել, որ հարյուր հազարավոր մարդիկ Դոնբասից Ռուսաստան կտեղափոխվեն. դա արվում է հնարավորինս շատ մարդկանց պաշտպանելու համար։ Պուշիլինը հայտնել է նաև, որ «ուկրաինացի դիվերսանտների կողմից շփման գիծը հատելու փորձեր են եղել, որոնք կասեցվել են»։ Ավելի վաղ Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ փետրվարի 18-ից կազմակերպվում է բնակչության զանգվածային, կենտրոնացված տարհանում դեպի Ռուսաստան։ 
22:20 - 18 փետրվարի, 2022
Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|

Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|

factor.am: Մինսկյան համաձայնագրերի իրականացումը, որոնք նախատեսում են ուղիղ երկխոսություն Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև, այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո, գրում է «Ինտերֆաքսը»։ «Մենք վերահաստատեցինք, որ Մինսկի միջոցառումների փաթեթի ամբողջական և հետևողական իրականացումն այլընտրանք չունի, և հուսով ենք, որ ներկայիս նախագահությունը (ԵԱՀԿ), այդ թվում՝ Ուկրաինայում և Կոնտակտային խմբում իր հատուկ ներկայացուցչի միջոցով կնպաստի այդ ուղղությամբ տեղաշարժին»,- ասել է ռուսաստանցի նախարարը։ Նրա խոսքով՝ կարևոր է ապահովել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությունը։ «Անհրաժեշտ է նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կողմից իրավիճակի մշտադիտարկման անաչառությունը։ Մենք կառույցի ղեկավարությունից ակնկալում ենք Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ կառուցողական աշխատանքային համագործակցություն, ինչպես պահանջում է այդ առաքելության մանդատը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի կողմից»,- ասել է նա:
17:02 - 15 փետրվարի, 2022