Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը

 |armenpress.am|

Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։ Այս մասին ասաց  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Այն հարցին, թե ինչպես ԱԳՆ խոսնակը կմեկնաբանի Թուրքիայի նախագահի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը կքննարկվի Պրահայում, Հունանյանը պատասխանեց․ «Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ,  այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը՝ նկատելով, որ, եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր է՝ բոլոր  հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասել էր Էրդողանը:
22:49 - 22 սեպտեմբերի, 2022
Էրդողանը խոսել է Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման, ինչպես նաև Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի մասին

Էրդողանը խոսել է Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման, ինչպես նաև Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կատարած այցը ամփոփել է լրագրողների հետ զրույցով։ Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը։  Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նա անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին ու պատասխանել հարցին՝ «արդյոք այդ այցը կարող է հարված հասցնել Հարավային Կովկասում Ղարաբաղյան պատերազմից հետո ձեռք բերված խաղաղությանը» ու նշել, որ «Փելոսիի այցը Կովկասում տեղի ունեցող զարգացումներին հարվածելու ուժ չունի»։  «Վստահ եմ, որ որոշ դեպքերում էլ դա մտահոգություն է առաջացրել։ Չափազանցնելու կարիք էլ չկա։ Հիմա մենք էլ ենք որոշ պատրաստություններ տեսնում․ այստեղից գնալուց հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք»։  Էրդողանը նշել է, որ այս պահին Թուրքիան քննարկում է Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հարցը։  «Եթե մենք մասնակցենք, ենթադրաբար Փաշինյանը նույնպես այնտեղ կլինի։ Նրա մոտ կարծես միտք է եղել՝ «կարո՞ղ ենք այնտեղ հանդիպել»։ Միգուցե այնտեղ նրա հետ այս թեմաների շուրջ քննարկում ունենանք, սակայն այդ հարցերի վերաբերյալ մենք նույնպես Կովկասում որոշ քայլեր կձեռնարկենք»։  Թուրքիայի նախագահը նշել է, որ այս ամենը սակայն դեռ միայն պլանավորման փուլում է։  «Այս հարցերը իմ եղբայր Ալիևի հետ կքննարկեմ և դրանից կախված մեր քայլերը կձեռնարկենք»,- նշել է Ալիևը։   
19:10 - 22 սեպտեմբերի, 2022
Թուրքիան կհոգա իր մասին, եթե ԱՄՆ-ից F-16 չստանա. Էրդողան
 |news.am|

Թուրքիան կհոգա իր մասին, եթե ԱՄՆ-ից F-16 չստանա. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կհոգա իր մասին, եթե ԱՄՆ-ից F-16 կործանիչներ չստանա։ ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ: Այնուհետեւ Էրդողանը հայտարարեց այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, սակայն՝ ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-ների: Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. Պետդեպը համոզում է կոնգրեսականներին, որ գործարքը ծառայում է Վաշինգտոնի շահերին։ «Պարոն Բայդենն ինձ խոստացավ լուծել այս հարցը (F-16-ի հետ): Ես գիտեմ, որ Բայդենը դրական է նայում դրան: Անգամ հանրապետականների հետ ենք հանդիպումներ ունեցել, նրանք էլ ասել են, որ իրենք էլ են դրական նայելու։ Հիմա, եթե ԱՄՆ-ից F-16-ի հարցում ցանկալի արդյունք չստանանք, ի՞նչ ենք անելու։ Մենք կհոգանք մեր մասին։ Դուք ամեն տեսակի աջակցություն կցուցաբերեք Հունաստանին F-16-ի մասով, այնտեղ բազաներ կստեղծեք, բայց այդ աջակցությունը չեք տրամադրի ՆԱՏՕ-ի բարեկամ երկրին, ինչպիսին Թուրքիան է՝ մի երկրի, որն ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ում, որը մեկն է: Այդ դեպքում Թուրքիան պետք է հոգա իր մասին։ Մնացած հարվեցում մենք ԱՄՆ-ի հետ խնդիրներ չունենք»,- ասել է Էրդողանը։  
13:07 - 20 սեպտեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը
 |news.am|

Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կորցնում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը։ «Թուրքիան, որպես հավասարակշռության քաղաքականություն վարող երկիր, հանդես է գալիս այստեղ երկու կողմերին լսելու օգտին։ Այդ իսկ պատճառով մենք հրատապ ցանկություն ունենք համախմբելու այդ առաջնորդներին։ Եկեք հավաքենք նրանց միասին, ես միշտ ցանկացել եմ անձամբ լսել նրանց: Մինչ այժմ մեզ չի հաջողվել հասնել դրան, բայց ես հույսս չեմ կորցնում»,- ասել է նա PBS-ին տված հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերում է Yeni Şafak թերթը։ Ընդ որում, Էրդողանը վստահություն է հայտնել, որ Պուտինը ձգտում է հնարավորինս շուտ վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, սակայն դրա համար Կիեւը պետք է նույն ըմբռնման մեջ լինի Մոսկվայի հետ։
12:00 - 20 սեպտեմբերի, 2022
Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին
 |armtimes.com|

Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկում են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս մասին  հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: «Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և երկարաժամկետ բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրությունում։ Կողմերը հիշատակել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, երբ անցյալ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիներ  Ադրբեջանի կողմից տեղափոխվեցին Հայաստան։ Հայկական կողմն իր հերթին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ։ Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։
10:43 - 20 սեպտեմբերի, 2022
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերջ տալ ուկրաինական ճգնաժամին
 |news.am|

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերջ տալ ուկրաինական ճգնաժամին |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է հնարավորինս շուտ վերջ դնել ուկրաինական ճգնաժամին։ Նրա խոսքով, Կիեւը պետք է նույն ըմբռնման մեջ լինի Մոսկվայի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Ուզբեկստանում հանդիպում է ունեցել Պուտինի հետ։ «Ես հասկացա, որ նրանք իսկապես ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարտել այս գործը: Այս կուրսի վտանգները մեծ են: Այս պահին, օրինակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 գերիների փոխանակման վերաբերյալ։ Սա լավ զարգացում է... Այժմ ընկերներն նախապատրաստում են դրա տեխնիկական մասը։ Դրա շնորհիվ մենք լավ զարգացման կհասնենք։ Մյուս կողմից, մեր ընկերներն ու տեխնիկական անձնակազմը մանրամասն քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի (մուտքը ռուսական ապրանքների շուկաներ) հարցը։ Դրանք, իհարկե, լավ զարգացումներ են, բայց Ուկրաինան պետք է նույն ըմբռնման մեջ լինի Ռուսաստանի հետ, եւ մենք պետք է վճռական լինենք այդ պատերազմի դադարեցման հարցում»,- ասել է Էրդողանը PBS-ին տված հարցազրույցում:
10:17 - 20 սեպտեմբերի, 2022
Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար․ Էրդողան
 |tert.am|

Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հաշվետու չէ ԵՄ-ին և իրավունք ունի հանդիպել աշխարհի բոլոր երկրների հետ։ Նա նաև ընդգծել է, որ բանակցում է բոլոր պետությունների հետ, քանի որ իր երկիրը ևս աշխարհի մասն է կազմում։ «Երբ մենք հանդիպումներ էինք անցկացնում Եվրամիության անդամ երկրների հետ, մեզ չէին տալիս այնպիսի հարցեր, ինչպիսին է «Ինչո՞ւ նրանց հետ հանդիպեցիք»-ը։ Մենք շարունակելու ենք հետագայում էլ նրանց հետ նույն կերպ համագործակցել, ինչպես Շանհայյան համագործակցության կազմակերպության պետությունների հետ», - հայտարարել է Էրդողանը։
09:49 - 20 սեպտեմբերի, 2022
Էրդողանը հիշեցրել է Բաքվի հայտարարությունը, ըստ որի, իբր «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտել է

Էրդողանը հիշեցրել է Բաքվի հայտարարությունը, ըստ որի, իբր «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Բաքվի՝ «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտելու վերաբերյալ  հայտարարությունների մասին և պնդել՝ Ալիևն իրենց փոխանցել է, որ «Ադրբեջանի իրենց եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը»։ Այս հայտարարությունն, ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, Էրդողնն արել է Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում։ Լրագրողները հարց են ուղղել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին, ինչին ի պատասխան Էրդողանը  հիշեցրել է Բաքվի հայտարարությունները՝ «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտելու մասին։ «Հաշվի առնելով օպերացիայի ավարտը՝ կարծում եմ՝ այս պահին չարժե ուռճացնել թեման։ Իլհամ Ալիևի՝ ինձ տրամադրած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանում մեր եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի դեմ սադրանքները և հավատարիմ մնա իր պարտավորություններին։ Երևանը պետք է ձգտի խաղաղության և համագործակցության։ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացների հաջող ավարտի օգտին, ինչը կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն [Հարավային Կովկասում]»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկակակն տարածքներ և թիրախավորելու քաղաքացիական ենթաակռուցվածքներ։  
18:56 - 17 սեպտեմբերի, 2022
Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ․ Ռաիսին՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ․ Ռաիսին՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իրանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Ուզբեկստանի Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է. «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքն այն է, որ երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, և նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»: Բերելով ճգնաժամի ժամանակ Իրանի՝ բարեկամներին և հարևաններին աջակցելու օրինակները՝ Իրանի նխագահը պարզաբանել է, որ Իրանը բարեկամ է իր հարևանների համար։ Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ Ռաիսին բացատրել է Իրանի ռազմավարական քաղաքականությունը՝ ողջունելու «Ղարաբաղի ազատագրումը և պատրաստակամությունը մասնակցելու դրա վերականգնմանը»։ Նա միաժամանակ ասել է, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար։ Թուրքական կողմից հանդիպման մանրամասներ չեն ներկայացվում։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ էլ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ 
11:39 - 17 սեպտեմբերի, 2022