Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած. սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա. ԵՄ դեսպան
 |news.am|

Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած. սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա. ԵՄ դեսպան |news.am|

news.am: Մեր առաջարկը տնտեսության զարգացման վերաբերյալ առաջնահերթային, դրոշակակիր ծրագրերին է վերաբերում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն - Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանին խոստացված 2,6 մլրդ եվրոյի աջակցությանը: «Սա համատեղ նախաձեռնություն է, որտեղ ԵՄ-ն մասնակցել է փոքր մասով՝ դրամաշնորհներով եւ վարկերով եվրոպական բանկերի կողմից: Նպատակ կա նաեւ մասնավոր ներդրումներ այստեղ ներգրավել: Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած, սա համատեղ աշխատանք է»,- ասաց նա: ԵՄ դեպսանի խոսքով, զգալի առաջընթաց կա ՓՄՁ-ների մասով, վարկային գծեր են առաջարչկվում հայկական ընկերություններին. «Այստեղ էլ կան բազմաթիվ ծրագրեր, ՎԶԵԲ-ն ունի վարկային գիծ բացված  հայկական ՓՄՁ-ների համար: Սրան ավելացված է նաեւ խորհրդակցական աջակցություն, այսինքն հնարավորություն ծանոթանալու լավագույն փորձին՝ սեփական բիզնեսը ստեղծելիս: Ինձ համար կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, թե ինչ ենք մենք անում  Սյունիքում: Սա մեր տնտեսական ներդրումային պլանի մասն է: Հիմա պետք է համապատասխան պայմանագրերը ստորագրվեն, եւս երկու ՔՈԱՖ կենտրոն Սյունիքում բացենք: Նպատակ ունենք Կապանում Թումո կենտրոն բացել: Այս բոլորը տնտեսական ներդրումային պլանի մասեր են: Պետք է ընդգծեմ, որ առաջընթաց կա, սա համատեղ նախաձեռնություն է ՀՀ իշխանությունների, բիզնես համայնքի եւ ԵՄ երկրների ու բանկերի միջեւ: Սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա»,-ընդգծեց ԵՄ դեսպանը:
13:52 - 15 մայիսի, 2023
«Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն». Անդրանիկ Քոչարյան
 |aravot.am|

«Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն». Անդրանիկ Քոչարյան |aravot.am|

aravot.am: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, որ հայկական զորքերը գտնվում են ադրբեջանական սահմանին՝ 1-2 կետով: Խորհրդարանում լրագրողներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ինչի՞ մասին է խոսքը: «Չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն: Ես գիտեմ, որ ադրբեջանական զորքերը խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը: Նորից կրկնում եմ՝ այն, ինչը որ մերն է՝ մերն է. շուտ թե ուշ՝ ամեն ինչ պետք է գա՝ հագնի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն, այդ սահմաններն անձեռնմխելի են, ուրեմն, դրա հիմնական գրավականը լինելու են մեր զինված ուժերը»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը: Հարցին՝ ադրբեջանական զորքերը պետք է ետ գնան՝ նո՞ր խաղաղության պայմանագիրը ստորագրվի, նա պատասխանեց, որ կան տարբեր տեսակետներ՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները չավարտված, ո՞ր քարտեզներով, նույնիսկ հումորի առարկա է դառնում՝ քանի՞ դար հետ գնանք եւ այլն: «Հիմք ընդունած ինչ-որ քարտեզ անպայման գոյություն ունի, դա սովետական քարտեզներ կան, սովետական ԶՈւ-ում գործող քարտեզներ կան: Երկու կողմերից էլ պետք է ճանաչենք այդ քարտեզների իրողությունը, որը ճշտման գուցե, առանձին դեպքերում, կարիք կունենա: Կարծում եմ, այստեղ պետք է մենք շարժվենք մեր շահերի տեսանկյունից, նրանք էլ փորձելու են շարժվել իրենց շահերի տեսանկյունից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նույնիսկ մինչեւ բանակցությունների գնալն ադրբեջանական կողմը գնում է սադրանքների. դրանից առաջ էլ գնում էին եւ ինչ-որ հաջողություններ արձանագրում էին, բայց վերջին գործողությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական կողմին չհաջողվեց իր խնդիրը լուծել: Սա, ըստ նրա, փաստում է մեկ բան՝ ՀՀ ԶՈՒ-ը պետք է ծառայեն մեկ նպատակի՝ փորձելով օր առաջ վերականգնել կորցրածը, լավ սպառազինվել, լավ կառավարվել:
13:50 - 15 մայիսի, 2023
Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
 |tert.am|

Ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով․ ԱԳ փոխնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններից հետո ԵԽ նախագահի հայտարարությունում արված դիտարկումը անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ չի նշանակում, որ վերջերս ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հետ՝ փոխնախարարն ասաց. «Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»: Նա նաև շեշտեց, որ հանդիպումն առավելապես ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն: «Այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,-ասաց Հովհաննիսյանը:
13:49 - 15 մայիսի, 2023
Ու՞ր է ԵՄ դիտորդների հաշվետվությունը վերջին էսկալացիաների մասին. ԵՄ դեսպանը հստակեցնում է
 |armeniasputnik.am|

Ու՞ր է ԵՄ դիտորդների հաշվետվությունը վերջին էսկալացիաների մասին. ԵՄ դեսպանը հստակեցնում է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների, էսկալացիայի մասին հաշվետվությունները ԵՄ քաղաքացիական դիտորդները չեն ներկայացնում ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Քանի որ առաքելությանը միացած են նաև պաշտպանության նախարարության սպաները, հայկական կողմը հստակ արձանագրում է իրադարձությունները, այսինքն` դա կարող է ամեն օր լինել, արձանագրում են և հաղորդում Բրյուսել»,– նշեց Վիկտորինը։ Անդրադառնալով Սոթքի հատվածում վերջերս տեղի ունեցած դեպքերին` ԵՄ դեսպանը նշեց` այնտեղ դիտորդները ներկա չեն եղել։ «Բայց սահմանի բավականին զգալի երկայնքով ներկա են, և կա նաև վերակարգ շաբաթական կտրվածքով իրականացվող։ Այնպես չէ, որ նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, բայց նրանք չեն կարող ամեն տեղ լինել։ Նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում են այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով հայտնվեն այն կետում, որտեղ ինչ-որ բան է տեղի ունենում»,– նշեց դեսպանը Վիկտորինը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդները չպետք է գոնե «գնան այն տարածք, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել», դեսպան Վիկտորինը նշեց` նրանք ավելի ուշ նման հնարավորություն ստացել են, բայց պետք է հիշել, որ հայկական կողմն է առաջին հերթին պատասխանատու ԵՄ դիտորդների անվտանգության համար։ Դեսպանը հավելեց` կարող են լինել իրավիճակներ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց այս դեպքում գնացել են, գնահատական տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Եվրոպական հեղինակավոր Politico  պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, որի համաձայն, ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այլ տեղեկություններ տրամադրում է Ադրբեջանին։
13:42 - 15 մայիսի, 2023
«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում»․ Վիկտորինը պարզաբանեց, թե ինչու է նշվում երկու կողմից զորքերի հետքաշման մասին

«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում»․ Վիկտորինը պարզաբանեց, թե ինչու է նշվում երկու կողմից զորքերի հետքաշման մասին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը։ Այս մասին Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Հարցին, թե երբ ասում է՝ երկու կողմերն էլ պետք է հետ քաշեն իրենց զորքերը սահմանից, ինչ նկատի ունի հայկական կողմի մասով, երբ ադրբեջանական զորքերն են ՀՀ տարածքում, Վիկտորինը պատասխանեց՝ շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում․ «Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա եղել է ձևակերպումը, որը օգտագործվել է Բրյուսելում»։ Լրագրողի խնդրանքին՝ հստակեցնել՝ որ կետերի կամ հատվածների մասին է խոսքը, կարո՞ղ է նա մանրամասներ ներկայացնել, Վիկտորինը պատասխանեց. «Ոչ։ Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։ Նշենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ ասատրյանը ապրիլի 28-ին հայտնել էր, որ ներկա դրությամբ ադրբեջանական կողմը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:
12:55 - 15 մայիսի, 2023
Փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ ԵՄ դեսպանը՝  եվրոպական վիզաներ ստանալու շուրջ իրադրության վերաբերյալ

Փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ ԵՄ դեսպանը՝ եվրոպական վիզաներ ստանալու շուրջ իրադրության վերաբերյալ

Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձավ Հայաստանում եվրոպական վիզաների խնդրին։ Նա նշեց՝ գիտի, որ բարդ իրավիճակ է այս պահին։ «Մենք սերտ կապը պահում ենք ՀՀ ԱԳՆ-ի, նաև անդամ երկրների հետ՝ փորձելով հասկանալ՝ այցագրերի տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել և բարելավել»,- հավելեց նա։ Վիկտորինի խոսքով փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ «Այդ պատճառով էլ անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ։ հենց այս պատճատով էլ Գերմանիան է ընթացակարգ փոխել, եթե չեմ սխալվում, Լիտվան էլ է փոխել»։ Նա ընդգծեց, որ վճարել պետք չէ ժամ նշանակելու համար վիզայի համար փաստաթղթեր ներկայացնելիս։ Անդրադառնալով վիզաների վերաբերյալ երկխոսությանը՝ Վիկտորինը նշեց, որ այն սկսելու համար պետք է թույլտվություն ստանալ բոլոր անդամ երկրներից․ «բայց ես գիտեմ՝ ԱԳՆ-ն ներգրավված է ու փոխգործակցում է այն երկրներիի հետ, որոնք մեկ կամ երկու մտահոգիչ հարց ունեն, որ պետք է քննարկեն»։
12:39 - 15 մայիսի, 2023
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը
 |factor.am|

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ «Մամեդովն ու Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանում ներկա իրավիճակը, Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մամեդովը հայտարարել է, թե Հայաստանն, իբր, «խոչընդոտում է խաղաղության գործընթացին վերջին սադրանքներով»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Օլսոնն իր հերթին նշել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և դրա համար խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մշտապես պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջևբանակցություններին։
12:31 - 15 մայիսի, 2023
Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում ԵՄ դեսպան
 |news.am|

Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում ԵՄ դեսպան |news.am|

news.am: Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն - Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսլի ասուլի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: «Ռուսական ագրեասիան Ուկրաինայի դեմ մեզ դարձրել է ավելի միասնական եւ պատրաստ ենք պայքարելու մեր արժեքների՝ ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության համար: Այդ ուղեցույցով շարժվում ենք առաջ նաեւ  Հայաստանում, այստեղ աջակցել ենք բարեփոխումների գործընթացին: Առաջընթացը ապահովվել է բավականին մարտահրավերներով չի ժամանակաշրջանում՝ կովիդ, պատերազմ, հետո արտահերթ ընտրություններ: Մինչ օրս  բավականին լարված իրավիճակ է աշխարհում»,-ասաց նա: Անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպմանը, Վիկտորինն ասաց. «Մենք եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ ԵՄ-ն հանձնառու է եւ պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին հարատեւ եւ խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղության կապահովի, այլեւ կերաշխավորի կայունություն յս տարծաշրջանում»:  
11:54 - 15 մայիսի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|

ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման |news.am|

news.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։ Նրա խոսքով նման քննարկումների մասին վերջին շրջանում, նաև նախկինում ինքը տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուսբերմանը, Հովհաննիսյանն ասաց, որ այդ գաղափարը քննարկվել է մի շարք գործընկերների կողմից, ոչ միայն ԵՄ-ի կողմից, ԱՄՆ-ի կողմից․ «Արդեն իսկ ճանաչումը այդ սահմանների, որի միասին խոսեցինք, իհարկե ենթադրում է նման դուրսբերում»։ Նշենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ ասատրյանը ապրիլի 28-ին հայտնել էր, որ ներկա դրությամբ ադրբեջանական կողմը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում: Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։
11:42 - 15 մայիսի, 2023
Օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին․ Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա»-ին |armenpress.am|

Օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին․ Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա»-ին |armenpress.am|

armenpress.am: «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականն իր կայքում հարցազրույց է հրապարակել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:  - Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը տարօրինակ պարեր է պարում Արևելքի և Արևմուտքի միջև։ Հանդիպում Վաշինգտոնում, հանդիպում Մոսկվայում: ՀԱՊԿ-ի քննադատություն, բարի խոսքեր ՀԱՊԿ-ի հասցեին։ Պուտինի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումների համարձակ ճանաչում, իսկ մի քանի շաբաթ անց՝ բազմաթիվ վերապահումներ այն մասին, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Եվ վերջապես, Փաշինյանի ժամանումը Մայիսի 9-ի շքերթին։ Քայլ առաջ, քայլ հետ: Ինչի՞ հետ է դա կապված: - Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը արմատապես փոխվել է։ Նախկինում ամեն ինչ պարզ ու հասկանալի էր։ Պայմանականորեն ասած, մենք կարծում էինք, որ կարելի կլինի զանգահարել և ասել . «Ես խնդիր ունեմ»։ Ի պատասխան՝ կասեն. «Օքեյ, թանկագինս, մենք կօգնենք»։ Մենք փորձեցինք և տեսնում ենք, որ այդ մեխանիզմը չի աշխատում։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Մեր անվտանգության ամբողջ հայեցակարգը կառուցված էր դրա վրա, իսկ նորը դեռ չկա։ Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Հենց դա է ճգնաժամը։ - Եվ ի՞նչ անել: - Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, որովհետև օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին: - Որքան հասկանում եմ, խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, որը մինչ այժմ փակված չէ։ - Մի քանի նման պայմանագրերի մասին, այն միակը չէ։ Նաև մենք ՀԱՊԿ-ից ակնկալում էինք, որ այն կաշխատի անցյալ տարվա սեպտեմբերին հայկական տարածքի վրա Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չաշխատեց, և այդպես շարունակ: - Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք եղե՞լ է: - Եթե անկեղծ, այո, նման քննարկումներ եղել են, դա բնական արձագանք է։ - Այլ խնդիրներ էլ կան։ Վերջերս «Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակեց հայկական մթերքի վաճառքը Ռուսաստանում։ Վերին Լարսում մթերքով հայկական բեռնատարներ են կանգնած, դրանց չեն թողնում ՌԴ մտնել։ Ժամանակին այդպես են վարվել Վրաստանի հետ։ Սկզբում արգելեցին վրացական մթերքները, իսկ հետո սկսեցին բեռնատար ինքնաթիռներով արտաքսել վրացիներին։ Եվ դուք շատ ավելի խոցելի եք: Հայաստանում շատ են ռուսական ապրանքները։ Երկաթուղիները պատկանում են ՀԿԵ-ին։ Գազի հիմնական մատակարարումները ռուսական են։ Այս ամենը հեշտ է փակել, և կոլապս տեղի կունենա։ - Այո, այդպիսի վտանգ կա։ Իրականում խոցելի տեղերը շատ ավելի շատ են, քան Դուք թվարկեցիք: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք տնտեսությունը, բայց մենք չենք կարող դա անել մեկ օրում։ Առայժմ ինքնիշխանությունը պահպանելու և Հայաստանի ներքին գործերին միջամտությունը խոչընդոտելու միայն մեկ ճանապարհ կա. դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք մեզ հաջողվել է կառուցել։ - Դուք անընդհատ արտաբերում եք «ինքնիշխանություն» բառը։ Բայց մենք գիտենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունն ընդհանուր համակարգչային բազա ունի Ռուսաստանի հետ։ Երևանը բառացիորեն լցված է ռուսական հատուկ ծառայություններով, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս։ Ինչպե՞ս բացատրել դա և ի՞նչ անել դրա հետ: - Ցանկացած հետախուզական գործունեություն կասեցնելու համար անհրաժեշտ է անվտանգության կառույցների ամբողջական բարեփոխում։ Պետք է հասնել նրան, որ մեր ինստիտուտները ծառայեն միայն Հայաստանին։ - Կներեք, բայց դա բավականին անօգնական պատասխան է։ Դրանից հետևում է, որ դուք ոչինչ չեք կարող անել դրա հետ: - Հենց հիմա չենք կարող, բայց հեռանկարում կարող ենք և կանենք։ Ի դեպ, «Զվարթնոց»-ի մասին։ Բոլորը հիշում են, որ դեռ վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահները, իսկ հիմա նստած են նաև հայ սահմանապահները։ Ուրեմն, այնուամենայնիվ, առաջընթաց կա։ Սակայն ինքնիշխանությունը երկար ճանապարհ է։ Դու չես կարող մի հրաշալի օր արթնանալ և դառնալ լիովին անկախ։ Պետք է նախ մի քայլ անել, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը։ - Իսկ կհասցնե՞ք։ Երկիրը անդունդի եզրին է հենց հիմա, ոչ թե հեռավոր հեռանկարում: Աղետ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր օր։ - Դա բոլորը հասկանում են։ Բայց նույնիսկ եթե շատ շտապել, անհնար է փոխել գործողությունների հաջորդականությունը: Միայն այսպես՝ նախ՝ մեկ քայլ, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը: Եվ տեսնել, թե ինչ կստացվի, ինչպես կփոխվի իրավիճակը։ Մենք ազնվորեն ընդունում ենք, որ դեռ լուծում չունենք, բայց փնտրում ենք այն։ Մենք ունենք շանս, հնարավորություն: Եվ ոչ մի երաշխիք չկա: -Ես վերջերս խոսել եմ Ստեփանակերտի հետ, այնտեղ վստահ են, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելուց հետո ամեն օր կարող են ադրբեջանցիներ գալ Արցախ, և կլինի, ինչպես 1915-ին։ Եթե դա տեղի ունենա, ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը։ - Հայաստանը դեկտեմբերի սկզբից միջազգային բոլոր հարթակներում խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումների ծրագրեր ունի։ Եկեք տեսնենք, թե ով ունի դրանք կանխելու հնարավորություն: Նախ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ Ավելին՝ 2020 թվականի համաձայնագրերով՝ նրանք պարտավոր են դա անել։ - Բայց չեն անում։ Հանձնում են այն ամենը, ինչ հնարավոր է։ - Հասկանում եք, թե որն է իրավիճակի ողբերգությունը. ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, իսկ մարդիկ խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Նրանք հույս չունեն, որ իրենց կփրկեն։ Երկրորդ շանսը միջազգային հանրությունն է։ Հայաստանը վաղուց է լոբբինգ անում միջազգային դիտորդական առաքելություն Ղարաբաղ ուղարկելը. առնվազն դիտորդական: - Այստեղ նրբություն կա՝ Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է։ Իսկ չճանաչված հանրապետություններին միջազգային հանրությունը շատ թերահավատորեն է վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ Ղարաբաղին չեն պաշտպանում։ - Չճանաչված, բայց միջազգային հանրությունը պարտավորություն է ստանձնել կանխել ցեղասպանությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
22:21 - 14 մայիսի, 2023
Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ

Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ

Եվրամիությունը չունի գաղտնի օրակարգ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մեր նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության ձեռքբերմանը»,- ասել է նա՝ հավելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։ Միշելը նշել է, որ գնահատում է այդ ջանքերը․ «Միասին մենք դիտարկեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս անցկացված դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված խթանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ վճռական քայլեր անելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով գերիների ազատ արձակման թեմային՝ Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով նշել է, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Զինծառայողները, որոնք պարզապես կորել են ու անցել մյուս երկրի կողմը, պետք է շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։  Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս հաղորդագրություն է տարածել հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում։
21:57 - 14 մայիսի, 2023
Բրյուսելում, ի թիվս այլնի, քննարկվել են գերիների, անհետ կորածների խնդիրներին վերաբերող հարցեր

Բրյուսելում, ի թիվս այլնի, քննարկվել են գերիների, անհետ կորածների խնդիրներին վերաբերող հարցեր

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:29 - 14 մայիսի, 2023
Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»

Մենք շարունակել ենք մտքեր փոխանակել «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդրի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Ես հորդորել եմ Ադրբեջանի նախագահին ներգրավվելու դրական օրակարգ ձևավորելու մեջ՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ապահովելու այդ (ԼՂ՝ խմբ․) բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։  Ես նաև բարձրացրել եմ այն հարցը, որ Բաքվի ու այս (ԼՂ՝ խմբ․) բնակչության միջև թափանցիկ ու կառուցողական երկխոսության կարիք կա»,- նշել է նա։ Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։
21:24 - 14 մայիսի, 2023