Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց

 |armenpress.am|

Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց |armenpress.am|

armenpress.am: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց: «Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Սիրիական հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել է նա: Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է, որ փորձում է «մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սրիայի տարածք»: Նրա խոսքով՝ Անկարայի գործողություններն իրենցից ներկայացնում են «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում»: Ավելի վաղ էրդողանը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները, նրա խոսքով, կընդգրկեն Այն էլ Արաբը եւ Այն Իսսան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:14 - 19 հուլիսի, 2022
«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել
 |factor.am|

«Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ռուսական «Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը Թեհրանում նավթային համագործակցության հուշագիր են ստորագրել, գրում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը։ Նշվում է, որ իրանական ընկերության ղեկավարը այս  հուշագիրն անվանել է Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր  օտարերկրյա ներդրումը։ Իրանական Shana գործակալությունն էլ հայտնում է, որ Ռուսաստանի և Իրանի նավթային երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրի գումարը կազմում է 40 միլիարդ դոլար։ Նշվում է նաև, որ հուշագիրը նախատեսում է իրանական Քիշ կղզում գազային հանքավայրերի մշակում, իրանական նավթային «Հյուսիսային Ֆարս» հանքավայրի զարգացում, ինչպես նաև 6 այլ նավթահանքերի շահագործում։ 
14:40 - 19 հուլիսի, 2022
Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

 |armenpress.am|

Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Իրանի և Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի և էր Ռիադի բանակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նաև նշվում է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր է գնահատել Իրաքի ձգտումը և կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման և կայունության ամրապնդման հարցում»: 2021 և 2022 թվականների ընթացքում Թեհրանը և էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:31 - 18 հուլիսի, 2022
Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի |1lurer.am|

Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի |1lurer.am|

1lurer.am: «Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին: Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անկայունություն ու ճգնաժամեր: Պատասխան քայլերով կստիպենք Վաշինգտոնին և իր դաշնակիցներին զղջալ: Իրանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը անվտանգության երաշխիք են տարածաշրջանում»,- նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցներով և սպառնալիքներով ճնշում գործադրելու քաղաքականությունը ձախողվել է՝ գրում է IRNA-ն։ Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին միջուկային զենքի հասանելիություն ստանալ և պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցի՝ ուժ կիրառել՝ Թեհրանին կանգնեցնելու համար: Նա մեծ սխալ էր որակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, միաժամանակ հանդես եկել Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու օգտին:
17:57 - 15 հուլիսի, 2022
Թեհրանը «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատում է որպես Մերձավոր Արեւելքի սպառնալիք
 |armenpress.am|

Թեհրանը «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատում է որպես Մերձավոր Արեւելքի սպառնալիք |armenpress.am|

armenpress.am: «Երուսաղեմի հռչակագիրն» սպառնալիք է Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին հուլիսի 15-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: «(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի եւ (Իսրայելի վարչապետ Յաիր) Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է «ԱՄՆ-ի անհողդոդ եւ վճռական հանձնառությունը պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը եւ ռազմական գերազանությունը,- մեջբերում է Քանանիի խոսքն ISNA գործակալությունը:- Թիրախը ոչ միայն Իրանն է, այլեւ արաբական եւ իսլամական երկրները, որոնք միշտ պետք է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»: Նրա խոսքով՝ «ուստի տարածաշրջանի համար սպառնալիքի հիմնական աղբյուրը միանգամայն պարզ է»: «Քանի դեռ Իսրայելի կառավարությունն աաջին կանգառն է Միացյալ Նհանեգերի նախագահների ուղեւորությունում, իսկ առաջին նպատակը նրա անվտանգության եւ ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության եւ հանգստության,- նշել է Քանանին:- Իրանն իր հարեւանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»: Հուլիսի 14-ին Յաիր Լապիդը եւ Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է «համագործակցել այլ գործընկերների հետ Իրանի կողմից ագրեսիայի եւ ապակայունացնող քայլերի հակազդման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:36 - 15 հուլիսի, 2022
Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Սիմիդյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ

Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Սիմիդյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ

«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։   Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովի կազմակերպումը։   «Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և մեր փոխգործակցության արդյունքում տարբեր ոլորտներում արդեն իսկ գրանցել ենք նշանակալի արդյունքներ։ Իսկ շրջակա միջավայրի ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է բավականին դինամիկ և օգտավետ»,- նշել է նախարարը։   Խոսելով հայ-իրանական արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ նախարարն անդրադարձել է նաև Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:   Կողմերն առավել մանրամասն քննարկել են հուշագրով սահմանված պահանջներին համապատասխան համագործակցության քայլերը։   Անդրադարձ է կատարվել Արաքս սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին։ Նախարարը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ և հույս հայտնել, որ այդ փոխգործակցության արդյունքում առաջիկայում առավել տեսանելի արդյունքներ կգրանցվեն։   Քննարկվել են ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր։   Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ընդունելության համար և գործընկերներին հրավիրել Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։
15:43 - 13 հուլիսի, 2022
Իրանն արձագանքել է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին տեղեկություններին

 |factor.am|

Իրանն արձագանքել է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին տեղեկություններին |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ռուսաստանին իրանական արտադրության զենք տրամադրելու՝ ԱՄՆ-ի պնդումներին, գրում է Մեհր գործակալությունը։ «Իրանի ու ՌԴ-ի միջև համագործակցության պատմությունը  նոր տեխնոլոգիաների ոլորտում սկսվել է Ուկրաինայի պատերազմից առաջ և այստեղ որևէ հատուկ զարգացում չկա վերջին շրջանում»,-ասել է խոսնակ Նասսեր Քանանին։ Քանանին նաև նշել է, որ Իրանը շարունակում է ջանքերը պատերազմը դադարեցնելու ու բոլոր կողմերին բանակցությունների սեղանի մոտ բերելու համար։ «Մենք դատապարտում ենք Ուկրաինայի ժողովրդի տեղահանումը այնպես, ինչպես դատապարտում ենք Աֆղանստանի և այլ երկրների բնակիչների տեղահանումը։ Մենք պատերազմը լուծում չենք համարում. ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Եմենում և այլուր»,- ասել է խոսնակը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր տրամադրել Ռուսաստանին։
14:57 - 13 հուլիսի, 2022
Իրանը նախատեսում է անօդաչուներ մատակարարել Ռուսաստան. Սպիտակ տուն
 |news.am|

Իրանը նախատեսում է անօդաչուներ մատակարարել Ռուսաստան. Սպիտակ տուն |news.am|

news.am: Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Իրանը նախատեսում է Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել։ Երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում այսպիսի վարկած է ներկայացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր տեղեկությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչուներ, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել,- ասել է նա։- Մեր տեղեկությունը վկայում է նաեւ այն մասին, որ Իրանը նախատեսում է ռուսաստանյան ուժերին ուսուցանել, թե ինչպես կիրառեն այդ անօդաչուները։ Ուսուցման առաջին փուլերը պետք է սկսվեն արդեն հուլիսի սկզբին»։ «Պարզ չէ, թե արդյոք Իրանն արդեն մատակարարել է այդ անօդաչուները Ռուսաստան,- ավելացրել է ԱՄՆ նախագահի օգնականը։- Բայց սա օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը դիմում է այնպիսի երկրների, ինչպսին է Իրանը, տեխնիկական միջոցների համար, որոնք նաեւ օգտագործվում կամ օգտագործվել են մինչեւ այն պահը, երբ մենք ապահովեցինք հրադադարը Եմենում Սաուդյան Արաբիայի դեմ գրոհների համար»։ 
11:52 - 12 հուլիսի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:ա մի Վարչապետը ողջունել է պարոն Շամխանիի այցը Հայաստան և կարևորել Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը: «Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ձևավորել: Ուրախ եմ տեսնել, որ մեր մյուս գործընկերների միջև ևս աշխատանքային լավ հարաբերություններ կան, ինչը հարիր է երկու հարևան ու բարեկամ պետություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգային հարցերի համատեքստում պարոն Շամխանիի այցը կլինի արդյունավետ: ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները: Ալի Շամխանին նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկոմ համագործակցության օրակարգային մի շարք հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում: Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացման հիմքը տնտեսական կապերի ամրապնդումն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալի Շամխանին կարևորել են առևտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը:   Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները ևս փոխանցել ինչպես նախագահ Ռայիսիին, այնպես էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:
19:10 - 07 հուլիսի, 2022