Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Փհենյանում մեկնարկել են Կիմ Չեն Ըն-Պուտին բանակցությունները. նախատեսվում է փաստաթղթի ստորագրում
 |tert.am|

Փհենյանում մեկնարկել են Կիմ Չեն Ըն-Պուտին բանակցությունները. նախատեսվում է փաստաթղթի ստորագրում |tert.am|

tert.am: Փհենյանում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ընթանում են պատվիրակությունների կազմով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սա Պուտինի առաջին այցն է ԿԺԴՀ 2000 թվականից ի վեր։ Վաղ առավոտյան ՌԴ առաջնորդն իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ ժամանել է Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը մեկնել են պետական նստավայր։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը հանդիպման մեկնարկին, բանակցությունների ընթացքում կստորագրվի «նոր հիմնարար փաստաթուղթ», որը կլինի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում: «Անցյալ տարի Ռուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա», - նշել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցած տարի երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ ընթացիկ տարում ՝ առաջին միջպետական փաստաթղթի՝ տնտեսական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 75-ամյակը: «Ինչպես հայտնի է, այդ համաձայնագիրը ստորագրվել է ընկեր Կիմ Իր Սենի կողմից Մոսկվա կատարած նրա առաջին այցի ընթացքում»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարը: Պուտինը հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ինի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:
09:46 - 19 հունիսի, 2024
Աբսուրդայի՞ն, թե՞ իրատեսական. Պուտինն առաջ է քաշել Ուկրաինայում պատերազմի ավարտի իր պայմանները
 |armtimes.com|

Աբսուրդայի՞ն, թե՞ իրատեսական. Պուտինն առաջ է քաշել Ուկրաինայում պատերազմի ավարտի իր պայմանները |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու երկու հիմնական պայման՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ Հայտարարությունն արվել է Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէ։ Կիևում Պուտինի առաջարկն անիրատեսական և աբսուրդային են անվանել: «Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է և սկսի զորքերի իրական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև կհայտարարի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին, մենք անմիջապես հրադադար կհրամայենք և կսկսենք բանակցություններ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը: Միաժամանակ, նա հատկապես ընդգծել է, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ լքեն այդ շրջանների տարածքները, թեպետ, ինչպես հայտնի է, ռուսական զորքերը միայն մասամբ են վերահսկում դրանք։ Ըստ Պուտինի պայմանի՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից, ունենա «չեզոք, ոչ դաշնակցային, միջուկային զենքից զերծ կարգավիճակ», ապահովի ռուսախոսների իրավունքները, ենթարկվի «ապազինացման», «ապառազմականացման» և ընդունի «տարածքային նոր իրողությունները»։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնությունները պետք է արձանագրվեն միջազգային պայմանագրերում, բացի այդ, պետք է չեղարկվեն Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Այս դեպքում, վստահեցրել է Պուտինը, ուկրաինական հակամարտությունը ոչ միայն կսառեցվի, այլ վերջնականապես կավարտվի։ Նա ուկրաինական զորքերին խոստացել է ապահովել  անվտանգ դուրսբերում ցանկացած վիճելի տարածքից:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:23 - 16 հունիսի, 2024
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա
 |1lurer.am|

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա |1lurer.am|

1lurer.am: Աշխարհը շատ արագ փոխվում է, ինչպես նախկինում արդեն չի լինի՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում ունեցած ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ զգալիորեն արագացել են Եվրասիայում տրանսֆորմացիայի տեմպերը, որտեղ ինտեգրացիոն մի շարք նախագծեր են իրականացվում: Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել արտաքին ուժերի ռազմական ներկայությունը Եվրասիայում։  «Եկել է Եվրասիայում կոլեկտիվ անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի քննարկման ժամանակը: Եվրասիական անվտանգության համակարգի գաղափարը խթանելու համար անհրաժեշտ է ակտիվացնել արդեն գործող կազմակերպությունների միջև երկխոսությունը։ Խոսքն առաջին հերթին Միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության մասին է»,- նշել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ապագա անվտանգության ճարտարապետությունը պետք է բաց լինի բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել դրա ձևավորմանը, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպայի համար՝ չնայած հարաբերություններում հետընթացին և հակառուսական դիրքորոշմանը: «Շահարկումներ են արվում, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա: Դա մաքուր զառանցանք է»,- ասել է ՌԴ նախագահը:
16:55 - 14 հունիսի, 2024
Զենքի գաղտնի գործարք, որի պատճառով Պուտինը կորցրեց դաշնակից Հայաստանին․ Politico
 |civilnet.am|

Զենքի գաղտնի գործարք, որի պատճառով Պուտինը կորցրեց դաշնակից Հայաստանին․ Politico |civilnet.am|

civilnet.am: Ամերիկյան Politico պարբերականը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը, գրում է, որ Բելառուսը ժամանակակից զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև թե՛ Բելառուսը, թե՛ Հայաստանը ենթադրաբար դաշնակիցներ են եղել Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ «Այդ փաստաթղթերը նոր լույս են սփռում այս շաբաթ Հայաստանի կայացրած որոշման վրա, որով երկիրը հայտարարեց, որ դուրս կգա ռազմական այս դաշինքից՝ դրամատիկ շրջադարձ, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրների շրջանում։ Տասնամյակներ անց, երբ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը հույսը դնում էր Մոսկվայի վրա, այժմ գտնվում է դեպի Արևմուտք պատմական շրջադարձ կատարելու շեմին՝ պաշտպանվելու նպատակով էլ ավելի շատ հայացքն ուղղելով դեպի Եվրոպա և ՆԱՏՕ»,- գրում է պարբերականը: Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը՝ 2018-ից 2022 թվականներին ժամանակակից տեխնիկա մատակարարել Ադրբեջանին, ինչը նրան առավելություն է տվել Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, «դառը դավաճանություն կդիտարկվի Հայաստանի կողմից», նշում է Politico-ն՝ հիշեցնելով, որ և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են, ինչը տեսականորեն ենթադրում է, որ պարտավոր են պաշտպանել միմյանց, եթե անդամներից որևէ մեկը հարձակման ենթարկվի այլ պետության կողմից (Ադրբեջանը դաշինքից դուրս է եկել 1999-ին)։ Պարբերականը նշում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանն սկսելու է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց՝ պնդելով, որ դաշինքի անդամները «չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, այլ Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ են ծրագրում»։ Այժմ, ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական ​​նոտաների, վաճառքի հաշիվ-ապրանքագրերի և արտահանման անձնագրերի մի ամբողջ հավաքածու, որը տեսել է Politico-ն, վկայում է, որ Բելառուսն ակտիվ աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառում էին ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում: «Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են հրետանին թիրախավորող նորագույն սարքավորումների պատվերներին՝ նախատեսված Ադրբեջանի համար, ինչպես նաև երկու պետությունների նամակագրությանը Ադրբեջանի զինված ուժերի համար դրոնների դեմ կիրառվող «Գրոզա-Ս» շարժական կայաններ գնելու համաձայնության մասին»,- գրում է Politico-ն՝ հավելելով, որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել մեկնաբանությունների իրենց խնդրանքներին։ Պարբերականը նաև պարզաբանում է, որ վերջին տարիներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև տեղի ունեցած մարտերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ընթացքում, լայնորեն օգտագործվել են հենց հրետանին և անօդաչու սարքերը։ Politico-ի տրամադրության տակ հայտնված դիվանագիտական ​​գրագրություններից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի ապաօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում» այդ երկիր: Politico-ն վկայակոչում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի հետազոտող Իվանա Ստրադներին, որի կարծիքով, Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկը համարվող Բելառուսը` դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության: «Սա իսկապես ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի նման ընկերներ ունեցողը թշնամիներ ունենալու կարիք չունի»,- ասել Ստրադները։ «Ծիծաղելի է կարծել, որ այդ մատակարարումները կարող էին իրականացվել առանց Մոսկվայի իմացության, և որ Ռուսաստանը չէր կարող դադարեցնել դրանք, եթե ցանկանար,- հավելել է նա։- Չկա հավատարմություն, երբ խոսքը վերաբերում է Մոսկվային, նրանց համար ամեն բան կապված է սեփական անվտանգությունը պահպանելու հետ, նույնիսկ եթե դա իրենց դաշնակիցների հաշվին է արվում»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:13 - 14 հունիսի, 2024
Պուտինը նշել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանները
 |civilnet.am|

Պուտինը նշել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանները |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու պայմանները․ ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Ռուսաստանի նոր շրջանների ամբողջ տարածքից և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի բացակայության մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջաններից՝ Լուգանսկից, Դոնեցկից, Խերսոնից, Զապորոժիեից։ «Ընդ որում, ուշադրություն եմ ուզում հրավիրել, որ հենց այդ շրջանների ամբողջ տարածքից (դուրս գալու մասին է խոսքը - խմբ․)՝ այն վարչական սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Ուկրաինա մտնելու պահին»,- ասել է նա: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ եթե Ուկրաինայի իշխանությունները համաձայնեն այս պայմանին, ռազմական գործողությունները կդադարեն անմիջապես․ «Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ են նման որոշման և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից անհապաղ, բառացիորեն նույն րոպեին կհաջորդի կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու հրամանը»։ Պուտինի խոսքով՝ եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն Ռուսաստանի «իրական խաղաղության առաջարկից, նրանք կկրեն հետագա արհյունահեղության համար պատասխանատվությունը»։ Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակ:
15:39 - 14 հունիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանըշնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարությաննախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանիօրվա առթիվ: ՎլադիմիրՊուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներսՌուսաստանի Դաշնության ազգային տոնի՝Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևորօրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստպատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցողերկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասանսկզբունքների և երկու երկրների ժողովուրդներիշահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանիև Ռուսաստանի միջև դարավորհարաբերությունները այսուհետ ևս կշարունակենզարգանալ կառուցողական հունով՝ նպաստելովերկկողմ և բազմակողմ համագործակցությանամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություններկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն ևամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝բարիք ու բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլորռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում եներկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝որպես ժամանակակից Ռուսաստանիպատմության նոր փուլի սկիզբ: Վստահ եմ, որ մեր պետություններիկառավարությունների միջև փոխադարձհարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնվածփոխշահավետ, բազմակողմհամագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպեսէլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևսկշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանիժողովուրդների: Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալիցօրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզառողջություն, բարօրություն և հետագահաջողություններ»։  
11:45 - 12 հունիսի, 2024
Խոր կսկիծով տեղեկացա Արթուր Չիլինգարովի մահվան մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Խոր կսկիծով տեղեկացա Արթուր Չիլինգարովի մահվան մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։ Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունների հեղինակ, իր երկարամյա և բուռն գործունեության համար Արթուր Չիլինգարովը արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար։. Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին և մերձավորներին»։
12:02 - 04 հունիսի, 2024
Վստահ եմ՝ կմեծացնենք ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում, ինչը համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին. Պուտինը՝ Ալիևին |tert.am|

Վստահ եմ՝ կմեծացնենք ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում, ինչը համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին. Պուտինը՝ Ալիևին |tert.am|

tert.am: ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով մեծացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում։ Սա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և համահունչ է Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ուղերձում։
13:58 - 28 մայիսի, 2024
Պուտինը համաձայն է բանակցություններին, բայց նաև պատրաստ է պատերազմել․ Reuters
 |factor.am|

Պուտինը համաձայն է բանակցություններին, բայց նաև պատրաստ է պատերազմել․ Reuters |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, եթե հրադադարի մասին համաձայնագիր կնքվի, որը կամրագրի կողմերի ներկայիս դիրքերն առաջնագծում, Reuters-ին հայտնել են ռուսական չորս աղբյուրներ։ Սրա հետ մեկտեղ, նրանց տեղեկություններով, եթե Կիևը և Արևմուտքը չգնան դրան, Պուտինը պատրաստ է շարունակել պատերազմը։ Պուտինի շրջապատից երեք աղբյուր, որոնք լավատեղյակ են այս հարցի շուրջ քննարկումներից, գործակալությանը հայտնել են, որ ՌԴ ղեկավարը ոչ մեծ թվով խորհրդականների հետ խոսակցություններում իր հիասթափությունն է հայտնել, որ Արևմտյան երկրները, իր խոսքով՝ աջակցում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշմանը՝ բացառելու Մոսկվայի հետ բոլոր բանակցությունները։ «Պուտինը կարող է կռվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց նա նաև պատրաստ է հրադադարի՝ պատերազմը սառեցնելու համար»,- գործակալությանն ասել է չորրորդ բարձրաստիճան ռուսական աղբյուրը:  
16:48 - 24 մայիսի, 2024
Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել

Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել

Պեկինում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման վերաբերյալ։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները եղել են անկեղծ, բարեկամական և բովանդակալից, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Մայիսի 16-ի առավոտյան Պեկինի ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները։ Սկզբում պետությունների ղեկավարները շփվել են սահմանափակ ձևաչափով, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպմանը Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի համար։ Ռուսաստանին և Չինաստանին, նրա խոսքով, միավորում են ազգային զարգացման և համատեղ բարգավաճման ապահովման ընդհանուր նպատակները՝ փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և փոխշահավետության սկզբունքներով։ Սի Ծինփինը վստահեցրել է իր գործընկերոջը, որ պատրաստ է շարունակել երկկողմ հարաբերությունների կառուցումը և բոլոր ոլորտներում փոխգործակցության նոր ծրագրեր մշակել։ «Պարոն նախագահ, սա Ձեր առաջին արտասահմանյան այցն է նոր նախագահական ժամկետի սկզբից ի վեր, ինչը համոզիչ վկայությունն է այն ուշադրության, որ Դուք անձամբ և Ռուսաստանի կառավարությունը ցուցաբերում եք չին-ռուսական հարաբերություններին, մենք բարձր ենք գնահատում դա», - ասել է ՉԺՀ ղեկավարը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:06 - 16 մայիսի, 2024
Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը
 |tert.am|

Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու որոշումը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է Reuters-ը։«Այսպիսով, Կրեմլի ղեկավարը ցանկանում է իր երկիրը նախապատրաստել տնտեսական պատերազմին և փորձում է ավելի լավ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Պատելը։Նա նշել է, որ Կրեմլի ղեկավարը մտադիր չէ դադարեցնել արյունահեղությունը, այլ պատրաստվում է երկար առճակատման։«Մեր կարծիքն այն է, որ սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ չնայած ռուսական տնտեսության ծանր հյուծմանը և ռուսական զորքերի մեծ կորուստներին», - ասել է նա։Սերգեյ Շոյգուն այլևս ՌԴ պաշտպանության նախարար չէ: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։ Պուտինի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
10:20 - 14 մայիսի, 2024
Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան»
 |factor.am|

Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան» |factor.am|

factor.am: Եվրոպայի օրվա կապակցությամբ հղած ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժառանգներին պետք է փոխանցել միասնական և խաղաղ Եվրոպա, որը բռնապետ Ադոլֆ Հիտլերը չկարողացավ կոտրել, իսկ չի կարողանալու կոտրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս արագ և արդարացիորեն ավարտվի այս ռուսական պատերազմը, որը շարունակվում է Ուկրաինայի տարածքում, բայց թիրախավորում է ամբողջ Եվրոպան, եվրոպական միասնությունը, ամբողջ եվրոպական նախագիծը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսնում է, որ Պուտինը եկել է մեր հողեր այնպես, ինչպես Հիտլերն այլ ժողովուրդների հողեր՝ հանցավոր կերպով, անարդարացի ու բացարձակ սարսափելի ձևով»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ այժմ կարևոր է, որ «Եվրոպան թուլություն չցուցաբերի իր որոշումներում»։ «Մենք բոլորս պետք է միասին հետագայում էլ մեծացնենք այդ ուժը՝ հոգ տանելով մեր մայրցամաքում կյանքի ու ընդհանուր արժեքների մասին։ Անել ամենը երեխաներին փոխանցելու ժառանգություն մեր Եվրոպան՝ խաղաղ ու միավորված, որտեղ իսկապես ցանկանում ես ապրել, և որը ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կոտրի։ Նրանք ի վիճակի են գողանալ Եվրոպայից խաղաղությունը, սակայն ոչ մեր ընդհանուր ճակատագիրը, նրանց ճակատագիրը, որը հաղթում է չարին, պաշտպանում է կյանքն ու գնահատում խաղաղությունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
17:29 - 09 մայիսի, 2024