ՄԱԳԱՏԷ

Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Նախարար Միրզոյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անթույլատրելի է համարել ՀԱԷԿ-ի վերաբերյալ հնչած սպառնալիքները

Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայկական կողմը բարձր է գնահատել Գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրի և ԱԷՄԳ առաքելությունների դերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն ատոմային էլեկտրակայանի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը: Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է և առանձնահատուկ շեշտել Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Գործակալության ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
15:31 - 04 հոկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները

ՀՀ վարչապետը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս խնդիրները ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
14:25 - 04 հոկտեմբերի, 2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:   Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:   Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարները։   Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։
10:55 - 04 հոկտեմբերի, 2022
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ


 |armenpress.am|

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կհանդիպի Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարի հետ |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտադիր է սեպտեմբերի 26-ին հանդիպել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ, որպեսզի քննարկի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները: «ՄԱԳԱՏԷ-ն միջուկայն կարգավորիչ է, եւ մենք լրջորեն ենք մոտենում մեր աշխատանքին: Մենք պետք է կանխենք միջուկային զենքի տարածումը եւ համոզվենք, որ դա բարիք է (ատոմային էներգիա ի բարօրություն խաղաղության եւ զարգացման), չի վերածվի ավերման եւ տառապանքներ պատճառող գործիքի,- սեպտեմբերի 26-ին ասել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում:- Ավելի ու ավելի շատ երկրներ են առաջ շարժվում ատոմային էներգիայի ուղղությամբ: Ներկայումս մենք ունենք մի քանի խնդիրներ, այդ թվում այն խնդիրները, որոնք հայտնվում են մամուլի վերնագրերում, որոնք մենք պետք է կարգավորենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ ես ողջունում եմ Իրանի Ատոմային գործակալության նախագահին, որի հետ մենք կհանդիպենք այսօր ավելի ուշ, որովհետեւ մենք պետք է որոնենք ընդհանուր որոշումներ այն խնդիրների համար, որոնք չեն վերանա, եթե մենք դրանք չլուծենք համագործակցության միջոցով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:25 - 26 սեպտեմբերի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է սկսում Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով

 |factor.am|

ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է սկսում Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով |factor.am|

factor.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ միջուկային անվտանգության գոտու ստեղծման հարցով։ Այս մասին Twitter-ում հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Կայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը հրատապ խնդիր է, ընդգծել են գործակալությունում։ Մեկնաբանելով Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային էլեկտրահաղորդման գծի շահագործման վերսկսման հարցը՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին նշել է, որ սա շատ կարևոր քայլ է կայանի միջուկային անվտանգության պահպանման համար, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «ԶԱԷԿ-ում պետք է հրատապ ստեղծվի միջուկային և ֆիզիկական անվտանգության պաշտպանական գոտի, այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են սկսվել»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ն։
14:55 - 12 սեպտեմբերի, 2022
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ
 |azatutyun.am|

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային կազմակերպության հետ, սակայն գործակալությանը կոչ է արել՝ «չենթարկվել Իսրայելի ճնշմանը» Թեհրանի միջուկային գործունեության վերաբերյալ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանիի այսօրվա մեկնաբանությունները հնչում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) առանցքային հանդիպումից առաջ։ Իրանը նաև տեղեկացրել էր, որ նոր անօդաչու թռչող սարք է ստեղծել, որը, ըստ նրա, կարող է թիրախավորել Իսրայելի քաղաքները: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհրդի նիստը նախատեսված է այսօր ՝ Իրանի միջուկային զենքը սահմանափակելու համար 2015 թվականի համաձայնագիրը փրկելու շարունակական ջանքերի պայմաններում: Հունիսին ԱԷՄԳ-ը դատապարտեց Իրանին ուրանի հետքերի համար, որոնք հայտնաբերվել էին երեք չհայտարարված տեղերում: Միջազգային գործակալությունը պնդում է, որ Իրանն այդ հարցով մինչ օրս համոզիչ պարզաբանումներ չի ներկայացրել և որ պատրաստ է փակել հետաքննությունը, եթե Թեհրանից պաշտոնական բացատրություն ստանա։
13:09 - 12 սեպտեմբերի, 2022
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության մի մասը հեռացել է Զապորոժիեի ԱԷԿ-ից |armenpress.am|

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության մի մասը հեռացել է Զապորոժիեի ԱԷԿ-ից |armenpress.am|

armenpress.am: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հիմնական մասը հեռացել է Զոպորոժիեի ատոմակայանից, կայանում երկու մասնագետներ են մնացել մշտական հիման վրա: Այս մասին սեպտեմբերի 5-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսաստանցի փորձագետ-ատոմագետ Ռենատ Կարչաան, որն ուղեկցում է պատվիրակության անդամներին: «Պատվիրակությունը մեկնեց: (…) Երկու անդամներ մնացին»,- ասել է նա՝ հավելելով, որ փորձագետները կայանում կգտնվեն մշտական հիման վրա: ՄԱԳԱՏէ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ էին ժամանել սեպտեմբերի 1-ին: Ինչպես հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, իրենք կարողացել են իրավիճակի մասին  հանգուցային տվյալներ ստանալ կայանում: Փորձագետները կշարունակեն աշխատանքը, քանի որ շատ հարցեր պահանջում են ավելի մանրամասն քննարկում: Ուղևորության ընթացքում Գրոսին շփվել է էներգոդարի բնակիչների հետ, որտեղ գտնում է կայանը:
13:32 - 05 սեպտեմբերի, 2022
Զապորոժիեի ԱԷԿ-ի շենքը վնասվել է գնդակոծություններից․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 


 |factor.am|

Զապորոժիեի ԱԷԿ-ի շենքը վնասվել է գնդակոծություններից․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար |factor.am|

factor.am: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին նախօրեին մի քանի ժամ անցկացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ակնհայտ է, որ էլեկտրակայանի ֆիզիկականամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է։ Այդպես չի կարող շարունակվել»,-ասել է նա լրագրողներին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք վերադառնալուց հետո։ Նա պատմել է, որ հաջողվել է շրջել ատոմակայանի ամբողջ տարածքում, տեսնել առանցքային մասերը, այդ թվում՝ վթարային համակարգերը և կառավարման սենյակները։ Այժմ ՄԱԳԱՏԷ-ի թիմը կվերլուծի իր տեսածի տեխնիկական կողմերը: «Մենք ոչ մի տեղ չենք գնում։ ՄԱԳԱՏԷ-ն հիմա այնտեղ է, տեսուչները չեն հեռանում, մնում են այնտեղ»,- ասել է Գրոսսին։ Խնդիրը, որը շատ է անհանգստացնում համաշխարհային հանրությանը, ԶԱԷԿ-ի շուրջ հրետակոծություններն են, որոնք կարող են վնասել կայանը և առաջացնել ճառագայթման արտահոսք։ Նախօրեին հրթիռակոծության պատճառով կայանի ռեակտորներից մեկը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։
15:39 - 02 սեպտեմբերի, 2022
 ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում

 |armenpress.am|

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏէ) մտադրություն ունի մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զապորժիեի ատոմակայանում: Այդ մասին oգոստոսի 31-ին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: «Դա այն կարեւորագույն բաներից մեկն է, որը ես ցանկանում եմ անել, եւ ես դա կանեմ»,- հայտարարել է ՄԱԳԱՏէ-ի ղեկավարը  պատվիրակության՝ կայան մեկնելուց առաջ: Նա նշել է, որ պատվիրակությունը «վերջապես մեկնում է վեց ամսվա լարված ջանքերից հետո» եւ պլանավորում է կայանում անցկացնել «մի քանի օր»: «Մեր հանդեպ շատ կարեւոր խնդիր է կանգնած. գնահատել այնտեղ իրական իրավիճակը եւ օգնել կայունացնելու այն: (…) Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների գոտի, ինչը պարզորոշ երաշխիքներ է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ Ուկրաինայից: Մեզ հաջողվեց ստանալ դրանք»,- հավելել է Գրոսին: Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ ՄԱԱՏէ-ի պատվիրակության ավտոշարասյունն օգոստոսի 31-ի առավոտյան մեկնել է Կիեւից  եւ ուղղություն վերցրել դեպի էներգոդար՝  Զապորոժիեի ատոմակայան։
11:36 - 31 օգոստոսի, 2022
Բանակին և հետախուզությանը հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի. Իսրայելի վարչապետ
 |tert.am|

Բանակին և հետախուզությանը հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի. Իսրայելի վարչապետ |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակին և իսրայելական հետախուզությանը՝ «Մոսադ»-ին, հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի։ Այս մասին  հայտարարել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը և «Մոսադ»-ը հրահանգներ են ստացել մեզնից՝ պատրաստվելու ցանկացած սցենարի, մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգությունը պահպանելու համար։ Սա հասկանում են ամերիկացիները, սա հասկանում է ողջ աշխարհը, սա պետք է իմանա նաև Իսրայելի հանրությունը»,- նշվում է վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։Լապիդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իսրայելը դեմ է ԳՀՀԾ-ի ներկայիս տեսքով վերականգնմանը։«Այն վատ համաձայնագիր է, այն արդեն վատն էր, երբ ստորագրվեց 2015 թվականին, այսօր դրանից բխող վտանգներն ավելի են մեծացել։ Այն մոտ է ավարտման ժամկետին, իսկ Իրանը տեխնոլոգիաների զարգացման առումով այլ վիճակում է»,- ասել է նա։Իսրայելի վարչապետի խոսքով՝ իր երկրի գլխավոր առաջնահերթությունն ի սկզբանե եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքին դեմ հանդես գալը: «Մեր քաղաքական ուղղությունն առաջին իսկ օրվանից՝ պայքարել այս համաձայնագրի դեմ մեր ողջ ուժով, բայց չվնասելով ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններին»,- ասել է Լապիդը։Ուրբաթ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելն ավելի մոտ է, քան երբևէ։ Նույն օրը Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։Իսրայելի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել Իրանի հետ նոր գործարքին: Նա բազմիցս ընդգծել է, որ Իսրայելը Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը չի համարի իրավաբանորեն պարտավորեցնող և կշարունակի ամբողջ ուժով դեմ լինել Թեհրանի միջուկային ծրագրին, նույնիսկ եթե նոր գործարք կնքվի:
10:07 - 29 օգոստոսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար |azatutyun.am|

ՄԱԳԱՏԷ-ն թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԳԱՏԷ-ն հավաքել է փորձագետների թիմ, որը հաջորդ շաբաթ պետք է այցելի Զապորոժիեի ատոմակայան: Այդ մասին հայտնել է The New York Times պարբերականը: Թիմի կազմում են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և 13 փորձագետներ, հիմնականում «չեզոք» պետություններից: Ընդգրկված են փորձագետներ Ուկրաինայի բարեկամներ համարվող Լեհաստանից և Լիտվայից և Ռուսաստանի բարեկամներ համարվող Սերբիայից և Չինաստանից: Թիմում են նաև Ալբանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հորդանանի, Մեքսիկայի և Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչները: Այդ երկրները կամ հեռու են մնացել պատերազմից, կամ դրա ընթացքում Ռուսաստանի հետ բաց կապի ուղիներ են պահպանել: Ոչ Միացյալ Նահանգները և ոչ էլ Մեծ Բրիտանիան, ըստ The New York Times-ի, Զապորոիե մասնագետ չեն գործուղելու: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Դրանց կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի: Կողմերը միմյանց են մեղադրում ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու համար: Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են:
14:40 - 28 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ն կոչ է արել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Զապորոժիեի ԱԷԿ |azatutyun.am|

ԱՄՆ-ն կոչ է արել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Զապորոժիեի ԱԷԿ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ կոչ է արել՝ թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։ «ՄԱԳԱՏԷ-ն պետք է հնարավորինս շուտ մուտք գործի Զապորոժիեի ԱԷԿ»,- ասել է Փրայսը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային՝ հնարավորինս շուտ թույլ տալ գործակալության առաքելությունը այցելել Զապորոժիեի ատոմակայան, ինչպես նաև հայտարարել էր այն ղեկավարելու պատրաստակամության մասին։ Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում մարտական գործողություններ վարելու համար: Կայանը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ, սակայն աշխատողներն ուկրաինացիներ են: Ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել չեզոք դիրքից վերլուծել ԱԷԿ-ի անվտանգության հարցում ստեղծված կացությունը:  
12:19 - 19 օգոստոսի, 2022