Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան․ Նաթան արք․ Հովհաննիսյան

Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան․ Նաթան արք․ Հովհաննիսյան

Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան։ Այս մասին հայտարարել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք․ Հովհաննիսյանը։  «Երկրորդ անգամ ևս փորձ արվեց, նորից չկարողացանք։ Այնպես որ որևէ մեկը չի պահմտվում, որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,- նշել է նա։  Նշենք, որ Վեհարանի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է։ Ոստիկանական ուժերը հրմշտում են քաղաքացիներին, որոնք խոչընդոտում են անցնել Վեհարանի դարպասից ներս։ «Ազատության»փոխանցմամբ՝ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող  մուտքի մոտ: Ոստիկաններն առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև՝ թույլատրում երթը: Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները Շիրակի թեմի առաջնորդարանում են․ ներսում քննչական գործողություններ էին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում է՝ Քահանայից ժողովի համար։
13:42 - 27 հունիսի, 2025
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին. ԱԱԾ

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին. ԱԱԾ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։  Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։   ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
13:35 - 27 հունիսի, 2025
Վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի գործողությունները Մայր Աթոռում չի մեկնաբանում
 |factor.am|

Վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի գործողությունները Մայր Աթոռում չի մեկնաբանում |factor.am|

factor.am: Իրավապահների գործողությունները չենք մեկնաբանում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռում այս պահին ընթացող իրադարություններին։ Հիշեցնենք՝ մոտ մեկ ժամ առաջ դիմակավորված ԱԱԾ-ականները, ոստիկանության ծառայողների հետ ներխուժեցին Մայր Աթոռի տարածք։ Նրանք ցանկանում են բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Դատախազությունը նրան մեղադրում է հեղաշրջում անելու կոչի համար: Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները. Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերը»:  
12:55 - 27 հունիսի, 2025
Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին

Մայր Աթոռն արձագանքել է Բագրատ Գալստանյանի և համախոհների ձերբակալություններին

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։ Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։ Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- ասվում է հայտարարության մեջ:
21:56 - 25 հունիսի, 2025
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնել է «Հայ ազգային կոնգրես»-ի խոսնակ Արման Մուսինյանը։  «Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի: Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում», -գրել է Արման Մուսինյան։
16:32 - 25 հունիսի, 2025
Գարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Գարեգին Բ-ն ընդունել է ՀԲԸՄ տարբեր ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ 64 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել ՀԲԸՄ ծրագրերի շրջանակներում հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը և զորացնելու իրենց կապը հայրենիքի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հայորդիներին, բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում հասակ առած երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները և հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։ Նորին Սրբությունը պատգամեց ներկաներին լինել ազգային ինքնության կրողը, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ և օգտակարություն բերել իրենց համայնքների առավել զորացմանն ու հայրենիքի բարօրությանը։ Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին, վերադառնալով իրենց համայնքներ, առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ազգային-եկեղեցական կյանքում։
13:22 - 25 հունիսի, 2025
Անընդունելի և դատապարտելի ենք համարում ՀՀ օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով․ Միաբանական համագումարի հայտարարությունը

Անընդունելի և դատապարտելի ենք համարում ՀՀ օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով․ Միաբանական համագումարի հայտարարությունը

Հունիսի 16-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավի առնչությամբ հանդես եկան հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։  «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, որ Արարատյան շաբաթվա շնորհաբաշխ տոների առիթով ի մի ենք հավաքվել Սուրբ Էջմիածնում՝ մասնակցելով Միաբանական 9-րդ համագումարին, հավատարիմ մեր սուրբ ուխտին որդիական մեր սերն ու անվերապահ նվիրումն ենք հավաստում առ Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգիս Վեհափառ Հայրապետին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով։ Որպես Հայ Եկեղեցու վարդապետաց դաս՝ հորդորում ենք մեր սիրելի հավատավոր ժողովրդին ի Մայր Հայաստան և ի Սփյուռս. Անսասան մնալ իրենց սուրբ և ճշմարիտ հավատքի մեջ՝ որպես նվիրյալ և հավատարիմ զավակներ Մայր Եկեղեցու, չտրվելով չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսևորումներին, պահպանելով ողջախոհությունը, բարեկրթությունը և պարկեշտությունը։ Սիրով ու անշեղ հավատով պաշտպանել Հայրենիքի և Եկեղեցու բարձրագույն արժեքները՝ վեր դասելով դրանք անձնական և խմբային շահերից, ի նպաստ ազգի ու պետության միասնության և անդորրի։ Հավատարիմ քրիստոնեական արժեքներին՝ ամուր կանգնել ազգային ինքնության հիմերի վրա, պահպանել ազգային-հոգևոր դիմագիծը և միասնաբար հաղթահարել արտաքին ու ներքին վտանգներն ու սպառնալիքները՝ համաձայն սուրբ առաքյալի կոչի. «...Միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13։11)։ Կոչ ենք անում Հայրենի երկրի իշխանություններին. Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգևոր և կրոնական զգացումները, այլ նաև վտանգում են հասարակական համերաշխությունը և կարող են հանգեցնել ծանր հետևանքների՝ վնասելով մեր ժողովրդի, պետության և պետականության անվտանգությանը։ Մեր տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ է ամբողջական պատասխանատվությամբ լծվել պետության առջև ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը, այդ թվում՝ ներհասարակական համերաշխության և ազգային միասնության պահպանման ուղղությամբ՝ ի նպաստ մեր ժողովրդի բարեկեցության։ Հետևողականորեն աջակցել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ Արցախի պատմական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման համար, որը այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջև։ Հայրենիքի ու Եկեղեցու առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Մայր Աթոռի միաբաններս՝ մեզ զորակից ունենալով Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների միաբանություններին, որպես արթուն ծառաներ Ամենակալ Աստծո և հոգևոր սպասավորներ բարեպաշտ հայ ժողովրդի, մեր կոչումի բարձր գիտակցությամբ, միակամ ու միաբան, շարունակելու ենք անձնուրաց կերպով իրականացնել Հայ Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան պատմական վսեմ առաքելությունը՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայաստան աշխարհի»,- նշված է հայտարարության մեջ։ 
14:55 - 23 հունիսի, 2025
Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։   «Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկելու հավատավոր իր հոտի աջակցությունից։ Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Տիար Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու պահպանությունը նրանց»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ երեկ դատարանը Կարապետյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը մոտ 4 ժամ  քննելուց և ևս մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշում կայացրեց Սամվել Կարապետյանին երկու ամիս կալանավորել։  Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանը ավելի վաղ եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը։ Ուշ գիշերին արդեն Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նրան  մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: 
09:57 - 19 հունիսի, 2025
Դատարան Կարապետյանին աջակցելու են եկել նաև հոգևորականներ, այդ թվում՝ կաթողիկոսի եղբայրը
 |azatutyun.am|

Դատարան Կարապետյանին աջակցելու են եկել նաև հոգևորականներ, այդ թվում՝ կաթողիկոսի եղբայրը |azatutyun.am|

azatutyun.am: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը բացառում է, որ Ամենայն Հայոց կաթողիոսը կընկրկի ու կհեռանա վեհարանից: «Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետապնդումները հանգեցնեն Վեհափառի հրաժարականին, եպիսկոպոսը պատասխանեց. «Նման բան բացառվում է»: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պետք է լքի վեհարանը, Գուգարաց թեմի առաջնորդն ասաց. «Դա ցնորամտություն է: Վեհարանը կեցավայր է, որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործել: Խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալն ապաշնորհություն է»: Մի խումբ հոգևորականներ են եկել դատարանի մոտ՝ որպես աջակցություն գործարար Սամվել Կարապետյանին, որը քննում է նրա կալանքի միջնորդությունը: Այստեղ է նաև կաթողիոսի եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների: «Ես այստեղ եմ, որ փոխանցեմ ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը», - նշեց նա: Հիշեցնենք, որ նախօերին Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Այս հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը։ Ուշ գիշերին արդեն Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նրան  մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: 
17:19 - 18 հունիսի, 2025
Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ

Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ

Ես Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել: Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, որոնք խախտում են Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագիրքը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ իր խնդիրը՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին և հոգևոր արմատներին: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, նշեց՝ տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով այդ իրադարձություններից ի վեր ինքը ներքաղաքական հարցերով առանձնապես չէր արտահայտվում, սակայն դա չէր նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ գործելու համար: «Լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան: Հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»,- հայտարարեց վարչապետը: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք նա ունի՞ հիմքեր կուսակրոնության թեմայով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու համար, վարչապետը ասաց, որ եթե ինքը խոսում է, ապա ունի ապացույցներ: «Դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները: Ես առաջարկել էի՝ եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ, և այդ ապացույցները կարող են ներկայացվել, կամ այլ ձևով կարող են այդ ապացույցները ներկայացվել: Իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կանոնների վրա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ հայտարարությունների պատճառով հնարավոր բախումների հավանականությանը, վարչապետը նշեց՝ անհեթեթ է համարում բախումների մասին խոսակցությունները:  «Դա կատարյալ անհեթեթություն եմ համարում: Մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում, և այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների և քայլերի վրա: Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հոտն ինքը կմերժի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը ցուցադրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանոնագիրք հայոց» գրքերը՝ նշելով, որ դրանցում են սահմանված Եկեղեցու կանոնները դեռևս 356 թվականի Աշտիշատի ժողովից սկսած, որում ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում: «Դա ոչ թե ես եմ ասում, այլ դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով ու պատգամով»,- ասաց Փաշինյանը:
12:54 - 18 հունիսի, 2025
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով գործարար, «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց. «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»:  «Արմենպրես»-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ:  Նշենք՝ այսօր News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Սամվել Կարապետյանի եղբայրը հայտնեց՝ Սամվել Կարապետյանին չեն ձերբակալել, «չեն հասցրել, նա տանն է, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին Կարեն Կարապետյանն ասաց լրագրողների հետ զրույցում, որոնք հավաքվել են Կարապետյանների առանձնատան դիմաց։  
18:45 - 17 հունիսի, 2025
«Եկեղեցու մասին խոսելը որեւէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»․ Սրբուհի Գալյան |aravot.am|

«Եկեղեցու մասին խոսելը որեւէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»․ Սրբուհի Գալյան |aravot.am|

aravot.am: «Երբ սահմանադրությամբ որեւէ մարմնի կամ անձի, այդ թվում՝ Եկեղեցու մասին նշում է արված, դրա մասին խոսելը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից Եկեղեցու դեմ արշավին։ Լրագրողները նկատեցին, որ Նիկոլ Փաշինյանը մտնում է հոգեւորականների անձնական դաշտ, ինչո՞ւ է արդարադատության նախարարը լռում։ «Իսկ ի՞նչ ասեմ»,- արձագանքեց Գալյանը։ Նա ասաց, որ երեւի փոքր դասախոսություն պետք է անցկացնի լրատվամիջոցների համար «սահմանադրական կարգի տապալում» հասկացության հետ կապված։ «Այո, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Սահմանադրական կարգի տապալումը՝ որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքում։ Եվ դա նշանակում է հետեւյալը, որ որեւէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետեւյալին՝ խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավար, ինքնիշխան, սոցիալական, իրավական երկիր է, խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Սահմանադրության 1-7-րդ հոդվածների մասին է, եւ այդ նորմերի փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում։ Խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք ձեր արտահայտությունների հետ կապված։ Մի հնչեցրեք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Գալյանը։
12:37 - 17 հունիսի, 2025
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան-խմբ․) հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում դատախազը 2024 թվականի օգոստոսի 6-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար: Քրեական վարույթով հիմնավորվել ու հաստատվել է, որ Ա.Ա.-ն Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և նրա կողմից վստահված անձ Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք: Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, 2013 թվականի մարտի 9-ից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, 2014 թվականից մինչև 2018 թվականը՝ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպանի, 2017-2018 թվականներին՝ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 2013 թվականի ընթացքում օգտագործելով դեսպանի պաշտոնի հեղինակությունը, ՀՀ իշխանությունների հետ ունեցած կապերը, ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով բանակցություններ է վարել Ա.Ա.-ի հետ, Ա.Ա.-ի միջոցով՝ «Ն.Կ. Ռոսնեֆտ» ընկերության  (այսուհետ՝ Ընկերություն) իրավասու անձանց հետ՝ Ընկերության՝ հայկական շուկա մուտքն առանց խոչընդոտների ապահովելու, ընկերության կողմից մատակարարվելիք նավթամթերքի իրացման ծավալներն ապահովելու և շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու վերաբերյալ (մանրամասները՝ այստեղ): Մ.Մ.-ն, շահադիտական նպատակներով օգտագործելով իր պաշտոններից բխող ազդեցությունը, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանով պայմանավորված ազդեցությունը, վերոնշյալ գործընթացն ապահովելու նպատակով, նույն անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Ընկերության մուտքը հայկական շուկա ապահովելու դեպքում ձեռք բերել դրա 22% բաժնեմասը: Ստանալով համաձայնություն՝ Մ.Մ.-ն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Ս.-ի, ինչպես նաև ՀՀ նավթամթերքի շուկայում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջոցով նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնադրմանը: Ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը: Այնուհետև, պայմանավորվածության շրջանակներում Լ.Ա.-ն Շոտլանդիայում հիմնադրել է OIL TECHNO LP ընկերությունը, որի 66% բաժնեմասը փաստացի պատկանել են Մ.Մ.-ին, իսկ 34%-ը՝ Ա.Ա.-ին: OIL TECHNO LP ընկերությունը դարձել է Լյուքսեմբուրգում հաշվառված «Ռոսնեֆտ տեխնո Էս Էյ» կազմակերպության («Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնետեր) 33% բաժնետերը, ինչի արդյունքում Մ.Մ.-ին փաստացի պատկանել է «Ռոսնեֆտ տեխնո Էս Էյ» կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 22% բաժնեմասը, իսկ Ա.Ա.-ին՝ 11% բաժնեմասը: Նշված գործընթացն ավարտին հասցնելուց հետո Մ.Մ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ընկերության կառավարմանը: 2016 թվականի մարտի 11-ին «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը բաշխել է շահաբաժին, որը հայկական կողմի համար կազմել է 4 միլիոն 455 հազար ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի հետ նախապես ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, 2016 թվականի մարտի 11-ին Լ.Ա.-ի միջոցով «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունից ստացել է 1 միլիարդ 419 միլիոն 883 հազար դրամին համարժեք 2 միլիոն 894 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին, իսկ Ա.Ա.-ն՝ 1 միլիոն 561 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին։ Այնուհետև, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է պայմանագիր, իսկ 2018 թվականի փետրվարի 2-ին՝ համաձայնագիր, որոնց հիման վրա 2 միլիարդ 411 միլիոն 550 հազար դրամին համարժեք 5 միլիոն ԱՄՆ դոլարով Ա.Ա.-ն ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ Լ.Ա.-ի անվամբ գրանցված, սակայն Մ.Մ.-ին փաստացի պատկանող՝ OIL TECHNO LP ընկերության 66 տոկոս բաժնեմասը՝ արդյունքում դառնալով OIL TECHNO LP կազմակերպության 100% բաժնետեր: Մ.Մ.-ն, գիտակցելով նշված գործարքներից 2 միլիոն 894 հազար և 5 միլիոն ԱՄՆ դոլար գումարների՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելը, վերջնարդյունքում Լ.Ա.-ի միջոցով 2016 թվականի մարտի 11-ին, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարին մաս-մաս ստացել է նշված գումարները: Ա.Ա.-ն, տիրապետելով արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ OIL TECHNO LP կազմակերպության 100% բաժնեմասերը, գիտակցելով դրանց՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին, հանդիսանալով դրանց միջոցով հայկական շուկա մուտք գործած ընկերության արդեն 33% բաժնետեր, 2019 թվականի դեկտեմբերի 27-ին 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլարով OIL TECHNO LP կազմակերպության 100% բաժնեմասերը վաճառել է այլ կազմակերպության և 2020 թվականի հունվարի 31-ին ամբողջությամբ ստացել 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար: Այնուհետև, նշված գումարը նախ փոխանցվել է OIL TECHNO LP կազմակերպության՝ բանկերից մեկում գործող հաշվին, որից 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ «Օյլ Տեխնո» ՓԲ ընկերության հաշվին՝ այն ձևակերպելով որպես փոխառություն՝ վերջնարդյունքում օժանդակելով, որպեսզի Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն խուսափեն քրեական պատասխանատվությունից: Այսպիսով, Ա.Ա.-ն, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է, ձեռք բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք: Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:20 - 16 հունիսի, 2025