Դոնբաս

Դոնբասում հայտնել են լեհ վարձկանների ժամանման մասին |armenpress.am|

Դոնբասում հայտնել են լեհ վարձկանների ժամանման մասին |armenpress.am|

armenpress.am: Դոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների եւ լեհ վարձականների: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ էդուարդ Բասուրինը: «Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում է իր խմբավորումը ԴԺՀ-ի մերձակայքում, այլեւ գրոհային խմբեր է կազմավորում գաղափարական ուղղվածությամբ ազգայնականներից»,-փետրվարի 7-ին լրագրողներին ասել է Բասուրինը: Նա հավելել է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «Ուկրաինայի զինված ուժերի այսպես կոչված Միավորված ուժերի գործողության անցկացման գոտի լեհ վարձականների ժամանման մասին»: ԴԺՀ-ի հրամանատարության կարծիքով՝ լեհ վարձականների խնդիրը կարող է լինել ուկրաինացի ուժայինների հետ համատեղ «կետային դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք ուղղված կլինեն կենսապահովման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները շարքից հանելուն եւ տեղի բնակչությանն ահաբեկելուն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:43 - 07 փետրվարի, 2022
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան. Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան. Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Թուրքիան հաստատում է հավատարմությունն Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի ԱԳՆ-ն հայտարարել է հինգշաբթի՝ Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան և կողմ է հանդես գալիս Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համաձայն: Փոխադարձ քայլերը, որոնք ձեռնարկվելու են Ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի ընթացքում, նպաստելու են մեր երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
11:56 - 03 փետրվարի, 2022
Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը պլանավորում են հունվարի վերջին ստեղծել Ուկրաինայի օգնության հիմնադրամ՝ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 47 միլիոն դոլար) ֆինանսավորմամբ երեք տարվա ընթացքում: Հունվարի 25-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ոչ վերահսկելի տարածքների հարցերով նախարարության մամուլի ծառայությունը: «Խոսքը վերաբերում Է «Գործընկերություն հանուն ուժեղ Ուկրաինայի» միջազգային հիմնադրամի ստեղծմանը: Դա Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի եւ Շվեդիայի ընդհանուր նախաձեռնությունն Է: Այս ամսին պլանավորվում Է հիմնադրամի աշխատանքի պաշտոնական մեկնարկը: Հունվարի 31-ին պետք Է կայանա համաձայնագրի ստորագրումը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի գործունեության նպատակն Է համայնքների երկարաժամկետ կայուն զարգացման եւ կայունության բարձրացման օժանդակումը, որոնք տուժել են «ռուսական ագրեսիայից», հետագա Էսկալացիայի կանխումը եւ Կիեւի կարծիքով՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների սահուն եւ անարգել սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վերաինտեգրացման նախապատրաստումը: Հինմադրամ ստեղծելու մտադրության մասին հիմնադիր երկրները հայտարարել են 2021 թվականի օ՛գոստոսին: Նրանք հույս ունեն, որ հիմնադրամը կմեղմացնի Ռուսաստանի «ապակայունացնող ներգործությունը» Դոնբասում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ հիմնադրամն աշխատանքը կսկսի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
16:51 - 25 հունվարի, 2022
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համատեղ մտադիր են այցելել Դոնբասի շփման գիծ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը և Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանը մտադիր են մոտ ժամանակահատվածում այցելել Դոնբասի շփման գիծ: Այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն նշվում է, որ հնարավոր է իրականացնել ոչ ուշ քան փետրվարին: «Տիկին Բերբոկը սկզբում կուղևորվի Ուկրաինա ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի շրջանակում: Այնուհետև կնախապատրաստվի ֆրանս-գերմանական համատեղ այց շփման գիծ»,-հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հունվարի 17-ին կայցելի Կիև, կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
16:24 - 15 հունվարի, 2022
Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |1lurer.am|

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները հինգշաբթի կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և անհրաժեշտ են համարել Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը։ Այդ մասին ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԳԴՀ Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը՝ հաղորդում է ТАСС-ը։ «Բանակցությունների կենտրոնում Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն էր և Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Մասնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է նորմանդական ձևաչափով շարունակել բանակցությունները՝ մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացնելու համար»,- ասել է Հոֆմանը՝ նշելով Գերմանիայի «հատուկ պատասխանատվությունն» այս ձևաչափում։
16:29 - 07 հունվարի, 2022
Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արձագանքը Լավրովի հրապարակմանը |1lurer.am|

Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արձագանքը Լավրովի հրապարակմանը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան և Գերմանիան արձագանքել են ՌԴ ԱԳՆ քայլին՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ Սերգեյ Լավրովի նամակագրության հրապարակմանը: Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մեղադրել են Ռուսաստանին դիվանագիտական կանոններն ու պրակտիկան խախտելու համար` հայտնում է Reuters-ը։ Հրապարակումը լայն արձագանք է առաջացրել և միանշանակ չի գնահատվել Ուկրաինայում: Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանն իր գործողություններով պարզապես զրոյացնում է նորմանդական ձևաչափը՝ ցույց տալով, որ շահագրգռված չէ դրա զարգացմամբ»։ Ուկրաինայում իշխում է այն տեսակետը, որ նորմանդական քառյակի երկրների արտգործնախարարները մոտ ապագայում դժվար թե հանդիպեն, ինչը նշանակում է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ակնկալելու հիմքեր չկան։ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
14:06 - 19 նոյեմբերի, 2021
Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|

Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ գրում է РИА Новости-ն։ ՌԴ ԱԳՆ-ն այս քայլը բացատրել է նրանով, որ վերջերս Մոսկվայի դիրքորոշումը, նրա դերը ներքին ուկրաինական կարգավորման հարցում և մոտեցումները «նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների հնարավոր հանդիպման անցկացման վերաբերյալ խեղաթյուրվել են։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հրապարակված նամակների տեքստը պերճախոս կերպով արտացոլում է իրավիճակը։ Նրա խոսքով՝ խնդիրը մինսկյան պայմանավորվածությունների կատարումը սաբոտաժի ենթարկելու Ուկրաինայի փորձն է և դրանք վերաշարադրելու ցանկությունը։ Լավրովն ընդգծել է, որ «նորմանդական ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Կիևը կատարի մինսկյան պայմանավորվածությունները։ «Առաջին հերթին, դա Դոնբասի հատուկ կարգավիճակն է և այդ հատուկ կարգավիճակի ամրագրումը Ուկրաինայի սահմանադրության մեջ, որում պետք է ներառվի ապակենտրոնացման կետը, ինչպես գրված է Մինսկի համաձայնագրերում: Խոսքը վերաբերում է նաև անվերապահ համաներումներին և, իհարկե, ընտրությունների անցկացնմանը, որը պետք է համաձայնեցված լինի Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի հետ՝ հիմնված՝ ԵԱՀԿ սկզբունքների վրա»,- պարզաբանել է Լավրովը, ապա ընդգծել. «Եվ միայն դրանից հետո Կիևը կվերականգնի հսկողությունը չճանաչված հանրապետությունների և Ռուսաստանի միջև սահմանի վրա»։
13:08 - 19 նոյեմբերի, 2021
Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրաժարականից հետո երկրում հայտարարվել է Դոնբասում հակահարձակողական գործողություն սկսելու ծրագրերի մասին |tert.am|

Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրաժարականից հետո երկրում հայտարարվել է Դոնբասում հակահարձակողական գործողություն սկսելու ծրագրերի մասին |tert.am|

tert.am: Ուկրաինան պատրաստ է էսկալացիայի և Դոնբասում ռազմական գործողությունների նոր փուլի, հայտարարել է միացյալ ուժերի հրամանատար, Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկը, գրում է interfax.ru-ն։ «Մենք պատրաստ ենք էսկալացիայի, պատրաստ ենք ռազմական գործողությունների նոր փուլի, բացի կայունացման օպերացիայից, մենք պատրաստ ենք պաշտպանական գործողության, հնարավորության դեպքում հակահարձակողական գործողություն կանցկացնենք»,- ասել է Պավլյուկը։ Նա վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը պատրաստ են դրան։ Բացի այդ, Պավլյուկն ասել է, որ «Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին չի համարում անկախ միավոր, որն ունի իր կարծիքը»: Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։  Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
09:34 - 03 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը հետ է քաշում Ուկրաինայի սահմաների մոտ կուտակած բանակը |azatutyun.am|

Ռուսաստանը հետ է քաշում Ուկրաինայի սահմաների մոտ կուտակած բանակը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում և Ղրիմում կուտակված տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինծառայողներ ստացել են մշտական տեղակայման հենակետներ վերադառնալու հրաման: Ռւսաստանի զինուժի կուտակումն Ուկրաինայի սահմաններ մոտ և ստորաբաժանումների ավելացումը բռնազավթած Ղրիմում խստորեն մտահոգել է Կիևին և արեմուտքի երկրներին: Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ստրաբաժանումները մինչև մայիսի 1-ը կվերադառնան զորամասեր: Ըստ արևմտյան փորձագետների, Ուկրաինայի սահմանների մոտ վերջին շաբաթների ընթացում գրանցվել է ռուսական զինուժի ամենամեծ կուտակումը 2014 թվականից ի վեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Թվիթերում գրել է, թե ողջունում է «ցանկացած քայլ, որը կնպաստի Դոնբասում իրավիճակի կայունացմանը» և շնորհակալություն է հայտնել արևմտյան գործընկերներին այս շաբաթների ընթացքում «Ուկրաինային սատարելու և Ռուսաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար»:
14:01 - 23 ապրիլի, 2021
Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկը փիար հնարք է և խորամանկություն, ինչը նշանակում է, որ Զելենսկին ցանկանում է իրեն և Ռուսաստանի ղեկավարին դնել նույն մակարդակի վրա: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի ԱՊՀ-ի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում»: Զատուլինը Ուկրաինայի նախագահին առաջարկել է առաջին հերթին հանդիպել հակամարտության մյուս կողմի՝ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ՝ չբացառելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը: Արևմուտքը վերջերս անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևելյան սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա չպետք է անհանգստացնի որևէ մեկին, քանի որ այն ոչ մեկին չի սպառնում:
15:35 - 21 ապրիլի, 2021
Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված․ Լուկաշենկո |tert.am|

Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված․ Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված, և Մինսկի համաձայնագրերի պահպանման դեպքում Կիևը միջնաժամկետ հեռանկարում կհաղթի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։Ըստ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի՝ Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոյի հետ:Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է․«Ես ձեզ բացարձակ անկեղծ կասեմ, որ Ուկրաինայի խնդրահարույց շրջաններում և հատկապես Դոնբասում իրավիճակի կարգավորումը կախված է բացարձակապես  Ուկրաինայից։ Հավատացեք, որ Միսնկի համաձայնագրերի պահպանման դեպքում, Ուկրաինան միջնաժամկետ հեռանկարում կհաղթի»։Բելառուսի նախագահը հավելել է, որ հասկանում է, որ թե՛ Ուկրաինան,  թե՛ Ռուսաստանը փորձում են պահել իրենց դիմագիծը, սակայն Ռուսաստանը մեծ երկիր է և շատ հարցերում կարող է օգնել Ուկրաինային՝ Դոնբասը վերականգնելու համար։
16:21 - 20 ապրիլի, 2021