Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Արայիկ Հարությունյանը և Մարսելի քաղաքապետը քննարկել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր

Արայիկ Հարությունյանը և Մարսելի քաղաքապետը քննարկել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ: Երկրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020 թ. հոկտեմբերի 23-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ամենաթեժ պահին ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շտապ միջազգային հումանիտար օգնություն տրամադրելու մասին բանաձևի համար: Արայիկ Հարությունյանը կարևորել է այն փաստը, որ այսօր ևս նրանք շարունակում են ակտիվորեն պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը: Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզըլիեի հետ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է Ֆրանսիայի վարչական շրջանների հետ ունեցած փոխգործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանային խորհրդին՝ 2020 թ. դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին բանաձև ընդունելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր և քաջալերող քայլ էր ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին: Փաստաթղթում ընդգծվում է, որ Ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ և բոլոր կողմերի շահերը հարգող կարգավորումն է կարող տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման նոր էջ բացել: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ու ռազմագերիների ազատազրկման համար: Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հաջորդ հանդիպումը եղել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ: Քննարկվել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր: Քաղաքապետ Պայանը հավաստիացրել է, որ շարունակելու է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Արցախին ուղղված հումանիտար օժանդակության ծրագրերն ավելացնելու ուղղությամբ: Հանդիպումներին մասնակցում էր նաև Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս, բարերար Վարդան Սիրմաքեշը:
12:55 - 10 դեկտեմբերի, 2022
Ֆրանսիայի շրջանների հետ հարաբերությունների զարգացումն Արցախի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան

Ֆրանսիայի շրջանների հետ հարաբերությունների զարգացումն Արցախի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ: Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը, և ընդգծել Օվերն Ռոն Ալպ շրջանի  հետ ավանդական դարձած կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում համոզմունք է հայտնվում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի հարգման պայմանով, ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային, Եվրամիությանը և միջազգային հանրությանը համախմբված մնալ՝ պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը: Հռչակագրում ասվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունները շարունակվում են, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել հայտարարության դրույթները և ոչ էլ դրան հաջորդած բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները: «Արցախից հետո հարձակման ենթարկելով Հայաստանը, ռմբակոծելով և մասնավորապես թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ Ադրբեջանը ցանկանում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ (միջանցք) ստեղծել իր տարածքի և Նախիջևանի միջև՝ կտրել-անցնելով Արցախի տարածքը և Սյունիքի մարզը»,- ընդգծվում է հռչակագրի մեջ: Օվերն Ռոն Ալպ շրջանը վերահաստատել է իր հավատարմությունը ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին և գաղափարներին և անհանդուրժելի համարել հարձակումները սահմանների երկայնքով և քաղաքացիական բնակչության ռմբակոծումները, որոնց միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպել Հայաստանին գնալ զիջումների Արցախի հարցում և ընդունել Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանությունը: Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Քննարկվել են Լիոն քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Լիոնի քաղաքապետը հավաստիացրել է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն:
18:25 - 09 դեկտեմբերի, 2022
Զարեհ Սինանյանը ֆրանսիացի պատգամավորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար

Զարեհ Սինանյանը ֆրանսիացի պատգամավորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ադրիեն Գոմիին։   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին և Ֆրանսիայի հայ համայնքին վերաբերող հարցեր:   Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Գոմին վերջերս ստորագրել և աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։   Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար։ Գլխավոր հանձնակատարը հատկանշական է համարել Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ վերահաստատելով իր հավատարմությունը հայ ժողովրդին և տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը:
19:06 - 08 դեկտեմբերի, 2022
Ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են. Արայիկ Հարությունյան
 |hetq.am|

Ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են. Արայիկ Հարությունյան |hetq.am|

hetq.am: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը եւ ասել, որ Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40.000 փախստականների կեցության, կյանքի եւ աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն միջոցով խոչընդոտում է դրան։ Իբրեւ ապացույց նա մատնանշել է ամեն օր հրադադարի խախտման դեպքերը եւ Լաչինի միջանցքում վերջին միջադեպը։ «Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձեւի պահանջը՝ Ղարաբաղի ժողովուրդը պետք է պաշտպանված լինի միջազգային իրավունքով, արդյոք այն է, ինչ Դուք եք ցանկանում»,- հարցրել է հեռուստաընկերության մեկնաբանը։ «Անշուշտ, այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախոմ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչեւ 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով՝ նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»,-պատասխանել է Արայիկ Հարությունյանը։ Լրագրողը հիշեցրել է, որ ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղաաբաղը, եւ նախագահ Հարությունյանը Ֆրանսիայում է՝ հավանաբար ստանալու այդ երկրի աջակցությունը. «Ձեզ ընդունել են ֆրանսիական քաղաքական շրջանակները, բայց ոչ Հանրապետության նախագահը։ Ափսոսու՞մ եք դրա համար»։ Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին միաձայն քվեարկության համար։ 2020-ի պատերազմից հետո Ֆրանսիայի օրենսդիր իշխանությունները չորս բանաձեւ են ընդունել Արցախի անկախության ճանաչման պահանջով։ «Անշուշտ, ցավում եմ, որ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, նախագահը չեն ընդունել, դա մեկ քայլառաջ կլիներ։ Բայց հույս ունեմ, որ ապագայում նման հանդիպում կկազմակերպվի՝ մեզ օգնելու համար»,- նշել է նա։ Բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահն ափսոսանք է հայտնել, որ ոչ մեկն Արցախի հետ չի բանակցում. «Ադրբեջանը մերժում է մեզ հետ որեւէ բանակցություն։ Ադրբեջանական իշխանությունների հետ շփումներ ունենք սոցիալական, հումանիտար հարցերի շուրջ, բայց ոչ երբեք՝ կարգավիճակի կամ ապագայի վերաբերյալ։ Ցավում եմ նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էլ միջազգային մակարդակով բանակցություններ չկան Արցախի շուրջ»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:06 - 08 դեկտեմբերի, 2022
Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին |armenpress.am|

Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ:  Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան:  Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին: «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 
21:21 - 07 դեկտեմբերի, 2022
«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»․ Կատրին Կոլոնա
 |shantnews.am|

«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»․ Կատրին Կոլոնա |shantnews.am|

shantnews.am: «Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- այսպես է Ազգային ժողովում հնչած հարցին պատասխանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։ «Երկու երկրների միջև լարվածությունը շարունակում է մնալ բարձր, ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Այն ցույց է տալիս, անհրաժեշտության դեպքում, վստահության պակասը, անվտանգության երաշխիքների բացակայությունը, որը Ռուսաստանը հավակնում էր ապահովել տարածաշրջանում, դա փաստ է։ Այս համատեքստում Ֆրանսիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են մնում Հայաստանին աջակցելու հարցում, ինչպես որ եղել են ի սկզբանե: Հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի շեշտադրումները որոշիչ են եղել հոկտեմբերի 20-ից Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ Անշուշտ, դեռևս որոշ միջադեպեր տեղի են ունենում, սակայն այս առաքելությունն իրականում սահմանափակել է էսկալացիայի ռիսկը՝ վերահսկելով սահմանային իրավիճակը, ինչն էլ անհրաժեշտ էր։ Այս առաքելության ներկայությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, դա մեր համոզմունքն է։ Դա նաև, ինչպես գիտեք, հայերի ցանկությունն է: Վերջերս նոր հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում և Վաշինգտոնում՝ համապատասխանաբար սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Պետք է օգտագործել այս հնարավորությունները: Ինչպես Ֆրանսիայի նախագահն ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ես ինքս պարբերաբար կրկնում եմ իմ պաշտոնակիցների հետ հանդիպումների ժամանակ․ «Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- ասել է Կոլոնան: Տեսանյութը՝ այստեղ։
13:26 - 07 դեկտեմբերի, 2022
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ․ Արցախի նախագահ

Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Խոսելով Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ հարաբերությունների զարգացման հարցում Արցախի շահագրգռվածության մասին՝ նախագահը բարձր է գնահատել Սենատի և Ազգային ժողովի հետևողական ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։ Շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին բանաձևերի ընդունման համար՝ երկրի ղեկավարը նշել է, որ այդ որոշումները քաղաքական ուղերձ են և լիովին համապատասխանում են Ֆրանսիայի քաղաքական ավանդույթներին՝ հիմնված ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների վրա։ Նախագահի խոսքով՝ հիմա առավել կարևոր խնդիր է այս քաղաքական ուղերձները իրականություն դարձնելը, դրանց իրական ուժ տալը։ Այդ համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ավարտին կհասցվեն Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում: Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից բանաձևերի ընդունումը, որոնցով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը, օրինակ կծառայի աշխարհի այլ երկրների համար։ Արայիկ Հարությունյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրել է նաև Արցախում տիրող հետպատերազմյան իրավիճակը: Մասնավորապես, նա նշել է, որ Արցախը կապված է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միայն մեկ ճանապարհով՝ 5 կմ լայնություն ունեցող Լաչինի միջանցքով: «Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը: Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար»,- ասել է նախագահը: Արցախը, ըստ երկրի ղեկավարի, ակնկալում է Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը նաև մարդասիրական ծրագրերի կյանքի կոչման, գերության մեջ գտնվող հայերի վերադարձման և Ադրբեջանի բռնազավթած տարածքներում վտանգված հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը փրկելու գործում: Հանդիպումներին ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:
11:42 - 07 դեկտեմբերի, 2022
ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում․ Նեդ Փրայս

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները շատ ակտիվ փոխգործակցում է կողմերի հետ, որպեսզի օգնի ապահովել խաղաղ ապագա Հարավային Կովկասում։ Պետքարտուղար Բլինքենն արդեն երկու եռակողմ հանդիպում է հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, նա նաեւ շարունակում է հեռախոսային կապ պահել կողմերի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ Ադրբեջանը հրաժարվել է բրյուսելյան բանակցություններից ու չի ցանկանում, որ Ֆրանսիան ներգրավվի, արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ներգրավվել այն կետից, որտեղից եվրոպացիները թողնում են գործընթացը, այսինքն՝ երբ Բրյուսելում հանդիպումը չի կայանա։   Փրայսն ասել է, որ վերջին հանդիպմանը ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները եւ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել եւս մեկ հանդիպում։ Ըստ Փրայսի՝ նրանք երկուսն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին այդ նախարարական հանդիպումն անցկացնելու համար․   «Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը եւ կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը՝ ուղղված տեւական խաղաղության հաստատմանը եւ երկու երկրների միջեւ խնդիրների լուծմանը»։   Փրայսից, մասնավորապես, հետաքրքրվել են նաեւ՝ ԵՄ-ԱՄՆ երկխոսության ընթացքում արդյոք կողմերն անդրադարձե՞լ են հակամարտություններին, ինչպիսին է, օրինակ, Ղարաբաղյան հակամարտությունը, եւ արդյոք ԵՄ պաշտոնյաների, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Պետդեպարտամենտում կամ Սպիտակ տանը այս հակամարտությանն անդրադարձ եղե՞լ է։   Փրայսը, սակայն, չի մանրամասնել՝ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկե՞լ են արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, թե ոչ։
12:20 - 03 դեկտեմբերի, 2022
Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին
 |1lurer.am|

Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին |1lurer.am|

1lurer.am: Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովին ընդունած բանաձևին: «Լեմկինի ինստիտուտը երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովին՝ թիվ 388 բանաձևն ընդունելու համար, որով Ադրբեջանից պահանջվում է դադարեցնել Հայաստանի դեմ նպատակային ագրեսիան և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Մենք կոչ ենք ենք անում միջազգային հանրության մյուս անդամներին հետևել այս օրինակին և ընդունել նմանատիպ օրինագծեր»,- գրված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի Թվիթերի բլոգում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև: Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։ Ընդունված բանաձևին արձագանքել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, թե  Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում:  Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։ 
16:43 - 02 դեկտեմբերի, 2022
«Սա կարևոր քայլ է». Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը

«Սա կարևոր քայլ է». Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը: Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար: Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ  և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված: Ադրբեջանը  լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր   սահմանին հնչող կրակոցները  չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ: Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում: Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև: Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։ Ընդունված բանաձևին արձագանքել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, թե  Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում:  Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։ 
13:26 - 02 դեկտեմբերի, 2022
«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը 
 |amerikayidzayn.com|

«Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի անսասան գործընկեր». Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> Ֆրանսիայի նախագահին Բայդենի վարչակազմի օրոք առաջին անգամ ընդունել են Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը պաշտոնական բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Ֆրանսիայի առաջնորդի առաջին պետական այցն է Սպիտակ տուն Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիքի են մասնակցել իրենց կանանց հետ, իսկ հաջորդ օրը Սպիտակ տանը կայացել է Ֆրանսիայի նախագահի ընդունելության պաշտոնական արարողությունը: Բացման խոսքում Բայդենը նշել է Ֆրանսիան որպես «ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից և անսասան գործընկեր` ազատության գործում»: «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դիմակայում են Վլադիմիր Պուտինի ագրեսիվ նկրտումներին և Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ, որը ևս մեկ անգամ ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում», - ասել է նախագահը: Նա նաև նշել է. «Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ պաշտպանում են ժողովրդավարական արժեքները և մարդու համընդհանուր իրավունքները, որոնց վրա հիմնված են մեր երկու պետությունները»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները համակարծիք են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ, և որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու օվկիանոսի երկու կողմերում գտնվող ժողովրդավարությունները, որոնք կասկածի տակ են այսօր: «Սա մեր պաշտպանության նոր սահմանն է, և դրան արձագանքելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է», - ասել է Մակրոնը։ Հանդիպման ավարտին Բայդենը և Մակրոնը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմը և ընդգծում, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Նրանք նաև դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքը Ռուսաստանին բռնակցելու վերջինիս անօրինական փորձը՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությանը և ապատեղեկատվությանը «ենթադրյալ քիմիական հարձակումների և կենսաբանական ու միջուկային զենքի ծրագրերի մասին»: Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ անհրաժեշտության դեպքում Ուկրաինային քաղաքական, անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնության տրամադրումը։ Բայդենը և Մակրոնը խոստացել են ուժեղացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, երկրի էլեկտրացանցերի վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև զգալի ռեսուրսներ տրամադրել քաղաքացիական բնակչությանը ձմռանը դիմակայելու համար: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար: Այդ հանցագործությունները կատարվում են ինչպես Ռուսաստանի Դաշնության կանոնավոր զինված ուժերի, այնպես էլ` վարձկանների կողմից: Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը տեղի կունենա միջազգային կառույցների օգնությամբ, ասվում է փաստաթղթում։
12:03 - 02 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար
 |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար |armtimes.com|

armtimes.com: Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։  Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է, որ Ազգային ժողովի այս բանաձեւը, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը, Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ։ «Միջազգային իրավունքին հակասող այս բանաձևի յուրաքանչյուր պնդմանը, որն արտացոլում է Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ, տրվել է ծանրակշիռ պատասխան։ Այս բանաձեւը, ինչպես Ֆրանսիայի կողմից ձեռնարկված մի շարք այլ քայլեր, փորձ է հարվածելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման ջանքերին»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Ընդգծվել է, որ բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ «այդ երկիրը չի կարող արդար ու չեզոք միջնորդի դերում հանդես գալ»։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է բանաձևը և պահանջում է ֆրանսիական կողմից «զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից ու հայտարարություններից, ինչպես նաև չմիջամտել երկրի ներքին գործերին»։ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը նշել է, որ և՛ Սենատում որոշ ժամանակ առաջ ընդունված, և՛ Ազգային ժողովում ընդունված բանաձևը չեն արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, և որ կառավարությունն աջակցում է կողմերի բանակցություններին։  Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, որով, ի թիվս այլ դրույթների, Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորության առաջարկ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:
09:55 - 02 դեկտեմբերի, 2022
«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ
 |aravot.am|

«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: «Այդ բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ ակնհայտ ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, համապատասխանաբար այն, որ նա ընդունակ չէ հանդես գալ որպես արդար և անկաշառ միջնորդ», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ ադրբեջանական գերատեսչության, այն փաստը, որ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը «լսումների ժամանակ փաստացի սատարեց այդ բանաձևը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, որը վերջին շրջանում բացահայտորեն ձեռնարկում է հակաադրբեջանական նախաձեռնություններ տարբեր հարթակներում»: «Մոտ 25 տարի Ֆրանսիան, որպես արդարացում բերելով իր միջնորդական դերը, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային և օկուպացիոն քաղաքականությանը և չի փորձել կարգավորել հակամարտությունը: Բացահայտ զրպարտիչ արշավը և մեղադրանքների առաջքաշումն Ադրբեջանի դեմ այն բանից հետո, երբ ի վերջո մեր երկիրը վերջ դրեց օկուպացիային և ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, Ֆրանսիայի կանխակալ մտադրությունների դրսևորում է»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։  Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։
11:45 - 01 դեկտեմբերի, 2022
Խորհրդարանի ընդունած բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Խորհրդարանի ընդունած բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Խորհրդարանական նախաձեռնությամբ ընդունված այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։ Նման հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երկրի Սենատի ու Ազգային ժողովի ընդունած բանաձևերին։ «Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, ներառյալ նոյեմբերի 29-ին: Դիրքորոշումն այն է, որ «Ֆրանսիան շարունակում է կողմերին կոչ անել առաջ շարժվելու այս բանակցություններում՝ օգտվելու խաղաղության հնարավորությունից»։ Հենց այս ոգով էր, որ Հանրապետության նախագահը Պրահայում կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։  Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։ 
10:36 - 01 դեկտեմբերի, 2022