ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար |armenpress.am|

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս ներկայացուցիչների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումներին մասնակցելու կամ դրանց օժանդակելու համար։ Պատժամիջոցների նոր ցանկն այսօր զետեղվել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության կայքում: Դրա վերաբերյալ նաև հաղորդել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունն իր Twitter-ի էջում։ Պատժամիջոցների են ենթարկվել է ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Նազար Ազիմին՝ «Քերմանշահի նահանգում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու» համար, Արևմտյան Ադրբեջանի նահանգում ԻՀՊԿ-ի ստորաբաժանման հրամանատար Հաբիբ Շահսավարին՝ «Մեհաբադում և Փիրանշեհրում բողոքի ցույցերի ճնշման համար», Մարքազի նահանգում ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհսեն Քարիմին՝ «բողոքների դաժան ճնշման համար», և ԻՀՊԿ-ի «Քերբալա» օպերատիվ բազայի հրամանատար Ահմադ Քադեմը՝ «Խուզեստանի նահանգի Իզե քաղաքում բողոքի ցույցերի ճնշման համար»: Սահմանված պատժամիջոցները ենթադրում են ֆինանսական ակտիվների սառեցում Միացյալ Թագավորությունում դրանց հայտնաբերման դեպքում, ինչպես նաև Մեծ Բրիտանիա մուտքի արգելք։ «Իրանի վարչակարգը պատասխանատու է իրանցի ժողովրդի նկատմամբ դաժան բռնաճնշումների և ամբողջ աշխարհով մեկ արյունահեղության արտահանման համար: Հենց այդ պատճառով մենք ավելի քան 300 պատժամիջոցներ ենք սահմանել Իրանի դեմ, այդ թվում՝ ամբողջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ», - հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլին: «Այսօր ԵՄ-ն ևս մեկ հստակ նախազգուշացում ուղարկեց Իրանին: Միջազգային հարցերի խորհուրդը (FAC) ընդունել է պատժամիջոցների 7-րդ փաթեթն այն անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք մեղավոր են Իրանում մարդու իրավունքների խախտման համար», - նշված է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության հաղորդագրության մեջ:     Եվրամիությունն արդեն պատժամիջոցների վեց փաթեթ է սահմանել Իրանի դեմ՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների համար։ ԵՄ պատժամիջոցների ներքո են հայտնվել 204 մարդ և 34 կազմակերպություն։ Դրանք ներառում են եվրոպական ակտիվների սառեցում, Եվրամիություն մուտքի արգելք և սև ցուցակում հայտնվածների հետ ցանկացած գործարար շփումների արգելք: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների մշտական ​​սահմանումը չպետք է ազդի միջուկային համաձայնագրի վերականգնման ջանքերի վրա, ինչը պետք է երաշխավորի, որ Թեհրանի ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ կրի:
17:33 - 24 ապրիլի, 2023
Անահիտ Մանասյանը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքները

Անահիտ Մանասյանը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքները

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։   Հանդիպման սկզբում դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը։   Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ գրասենյակի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։   «Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է ս.թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերի, կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին իր կատարած այցի մանրամասները։   Դեսպանը կարևորել է այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունը, ներառյալ նաև փաստահավաք աշխատանքները, դրանց հիման վրա մշակված զեկույցները, որոնք միջազգային հանրության համար ծառայում են որպես հավաստի և վստահելի աղբյուր», - նշեն են ՄԻՊ գրասենյակից։   Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական մարտահրավերները՝ ի թիվս այլնի անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր գործողությունների ծրագրի մշակման ընթացքին, իրավունքի գերակայության ապահովմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ատելության խոսքի դեմ համապարփոակ քաղաքականության մշակման և իրականացման կարևորությանը։   Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը և նախանշել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ:
20:34 - 21 ապրիլի, 2023
Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում
 |armenpress.am|

Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա: Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել: «Որևէ մեկի մոտ տպավորություն թող չստեղծվի, թե ես դեմ եմ ԵՄ դիտորդական առաքելությանը, բացարձակապես ոչ, ես կողմ եմ ցանկացած միջազգային երաշխիքի, որը Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնում է»,-ասաց Մամիջանյանը: Սակայն նա ընդգծեց, որ նախորդ անգամ ԵՄ՝ 2-ամսյա դիտորդական առաքելության ընթացքում եղել են 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ: «Դրանց արտացոլումը կամ արձանագրումը մենք չենք տեսել որևէ հրապարակային փաստաթղթում: Դրա արդյունքում քաղաքականության փոփոխություն մենք չենք տեսել»,-ասաց պատգամավորը: Եվ հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջխորհրդարանական ձևաչափի ընդունած հայտարարության մեջ Մամիջանյանի առաջարկով ներառվել է հետևյալ կետը, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա: «Եթե այդ զեկույցները հրապարակային չեն, ապա մենք առնվազն պետք է տեսնեինք, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այլևս չի գովաբանի Ադրբեջանի իշխանություններին: Եվրոպական Միության որոշում կայացնողները, քաղաքական պաշտոնյաներն առնվազն իրենց բանավոր խոսքի և քաղաքականության մշակման մեջ կարտացոլեն այն փաստը, որ իրենց իսկ դիտորդական առաքելության արձանագրմամբ՝ ադրբեջանական կողմը, ինչպես նաև նախորդ 30 տարիների ընթացքում, հանդիսանում է ագրեսոր»,-նշեց Մամիջանյանը:
14:44 - 14 ապրիլի, 2023
Մենք պատրաստ ենք ՀՀ-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Փաշինյան
 |news.am|

Մենք պատրաստ ենք ՀՀ-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Փաշինյան |news.am|

news.am: Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարծում եմ՝  կարեւոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Այդ սահմանագիծը պետք է հարգվի, նշված է ԵՄ հայտարարության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը ապահով հեռավորության վրա որպես  իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021-ից եւ նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ  պայմանավովածությունների տրամաբանությունից»,-հայտարարեց Փաշինյանը: Նա հավելեց, որ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է  գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման եւ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է ի հեճուկս նաեւ միջազգային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման: Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան միջազգային նախանշված մեխանիզմներ եւ մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխանիզմների գործարկման վրա»,-ընդգծեց վարչապետը:
12:03 - 13 ապրիլի, 2023
ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան
 |armenpress.am|

ԵՄ դիտորդներն Ադրբեջանի ագրեսիայի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներն արել են, զեկուցում են Բրյուսելին. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, զեկուցում են Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլի 11-ի Ադրբեջանի սադրիչ գործողությունները եղել են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո, արդյոք նրանք ունեցել են հնարավորություն՝ արձանագրելու այս սադրանքները: «Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը: Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց՝ ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ: Նրանք նաև նշել են, որ իրենք այդ պահին տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում՝ ոչ հրապարակային»,-ասաց Միրզոյանը: Հայկական կողմն առայժմ տեղեկություն չունի, թե ինչպիսին է այդ զեկույցը: Աղաջանյանը հետաքրքրվեց, թե նմանատիպ սադրանքների պարագայում արագ արձագանքման որևէ հնարավորություն կա արդյոք ԵՄ-ի կողմից: Միրզոյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդպիսի իրավիճակներում Հայաստանն անմիջապես տեղեկացնում է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ԵՄ-ին, ԵՄ անդամ երկրներին: Հայաստանը դրանով նաև ակնկալում ու հայցում է նրանց արագ արձագանքը: Նախորդ օրը ԱԳ նախարարությունը նաև  հայտարարություն է տարածել, որի վերջին մասում  կրկին իրավիճակի շուրջ հրավիրել է բոլոր գործընկերների ուշադրությունը և կոչ արել հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություները դատապարտող հասցեական հայտարարություններով ու հետագա էսկալացիան կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել:
19:49 - 12 ապրիլի, 2023
ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան

ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան

Երեկ տեղի ունեցած սադրանքի եւ Ադրբեջանի կողմից տարբեր զինատեսակներով զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  Արարատ Միրզոյանի խոսքով՝ այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունն ասել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց, նրանք նաեւ նշել են, որ տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն․ Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային, մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
17:58 - 12 ապրիլի, 2023
ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը
 |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։  ԵՄ դիվանագիտական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանի սադրիչ հարձակումը որակելով որպես բախումներ։  «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին: Դիվանագետը հավելել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները: «Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», - նշված է հայտարարության տեքստում: Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: «ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», - նշվում է ԵՄ հայտարարությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
15:42 - 12 ապրիլի, 2023
Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում  էին ի սկզբանե վարկաբեկել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը․ POLITICO
 |factor.am|

Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում էին ի սկզբանե վարկաբեկել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը․ POLITICO |factor.am|

factor.am: Ադրբեջանի գազն ու նավթը վճռական նշանակություն ունեն ռուսական վառելիքին այլընտրանք գտնելու ԵՄ-ի ջանքերի համար, սակայն այն վտանգի տակ է հայտնվել պատերազմից տուժած Հարավային Կովկասում հզոր խաղացող դառնալու միության ձգտումների պատճառով, գրում է Politico-ն։ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան Ադբեջանի հետ սահմանին, որը Բաքվի սրտով չէ։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը,կրկին վրդովմունք է  հարուցել  Բաքվի կողմից: Այս ամենը ստվեր է գցում Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած մինչև 2027 թվականը գազի տարեկան մատակարարումները կրկնապատկելու՝ 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու աղմկահարույց գործարքի վրա, գրում է պարբերականը: Politico-ի հետ զրույցում ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան անանունության  պայմանով ասել է, որ դիտորդական առաքելությունը կարծես թե վատթարացրել է հարաբերությունները: «Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում առաքելության և այլ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ մենք որևէ խնդիր չենք ուզում»,-ասել է նա։ Հոդվածագիրն ընդգծում է՝ քանի որ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայի դեմ իր աղետալի պատերազմով, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով Հայաստանին՝ փորձելով հավասարակշռություն պահպանել երկու պետությունների միջև: «Ադրբեջանն ու Ռուսաստանը նույն բանն են ասում, որ ԵՄ առաքելությունը մոնիտորինգի քողի տակ ռազմահետախուզական գործողություն է իրականացնում։ Նրանք փորձում  էին ի սկզբանե վարկաբեկել առաքելությունը, որը բացառապես քաղաքացիական է և զինված չէ»,-ասել է ԵՄ պաշտոնյան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
10:14 - 11 ապրիլի, 2023
ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ «անհանգստություն է առաջացնում Բաքվում»
 |azatutyun.am|

ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ «անհանգստություն է առաջացնում Բաքվում» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը հայտարարել է, թե ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։ «Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և Եվրամիության միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով, մենք ունենք անվտանգության լեգիտիմ հարցեր», - ասել է Սադիգովը Politico-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այս առաքելությունը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու Բրյուսելի փորձ։ Իր հերթին, ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, Politico-ին ասել է, թե Բաքվի հետ հարաբերություններում ԵՄ-ն «այլ սցենարի հույս ուներ», նշելով, որ Բրյուսելը Ադրբեջանի հետ կիսվում է տեղեկատվությամբ՝ Հայաստանում սահմանին պարեկության մասին։ «Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկության և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիրներ», - հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։
12:20 - 10 ապրիլի, 2023
ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրում ընդգրկված են հայաստանյան և եվրոպական բուհեր

ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրում ընդգրկված են հայաստանյան և եվրոպական բուհեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» /T-GREEN/ ծրագրի մեկնարկի հանդիպմանը, որը կայացել է առցանց ձևաչափով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում կարևորել է միջազգային ծրագրի և  բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ընդհանուր թիրախները: «Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող այս նախագծի նպատակները համահունչ են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված թիրախներին և բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ որդեգրած բարեփոխումներին: Այս առումով առաջնային է հատկապես մագիստրոսական կրթական ծրագրերի բարեփոխումը, որը հնարավորություն է ընձեռում անցում կատարել դեպի ապագային ուղղված միջառարկայական, միջգիտակարգային ուսումնական ծրագրերին` ներառելով «կանաչ գործիքների» գիտելիքներ և հմտություններ։ Հիմնական նպատակներից է նաև խթանել ուսանողների շարժունությունը, մշակել համատեղ մագիստրոսական ծրագրերի իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ նոր գործիքակազմեր՝ բարելավելով գործող կանոնակարգերը»,- նշել է նախարարի տեղակալը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ և եվրոպական գործընկեր բուհերի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ կարևորելով և բարձր գնահատելով հայաստանյան բուհերի մասնակցությունը և ցուցաբերած արդյունքները ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերում։ ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար. այն ավարտվելու է 2026 թվականին: Ծրագրի համակարգումն իրականացնելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Ծրագրի անդամներ են հանդիսանում Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Ազգային ագրարային, Գորիսի պետական, Գավառի պետական, Եվրասիա միջազգային համալսարանները, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանը: ԵՄ անդամ պետություններից ծրագրում ընդգրկված են Լեհաստանի Յագելոնյան համալսարանը, Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանը, Լիտվայի և Հունաստանի համալսարանները։
17:24 - 06 ապրիլի, 2023
Միջազգային վարժանք ՀՀ-ում. պայմանական երկրաշարժից հետո ՀՀ են ժամանում փրկարարներ Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից
 |news.am|

Միջազգային վարժանք ՀՀ-ում. պայմանական երկրաշարժից հետո ՀՀ են ժամանում փրկարարներ Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշեց բյուջեից 105 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ վարժանք անցկացնելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԱԻՆ-ը Կիպրոսի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի համապատասխան կառույցների հետ համատեղ ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության դրամաշնորհ՝ համատեղ դաշտային վարժանք իրականացնելու համար: Դաշտային վարժանքին մասնակցելու են Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի որոնողափրկարարական թիմեր: Համաձայն վարժանքի սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ և Հայաստանը ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին: ԵՄ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու և փրկելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: ԵՄ դրամաշնորհի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ին  2022թ. հատկացվել է 297,616.6 Եվրո, փաստացի ծախսը կազմել է 44,429.9 Եվրոյին համարժեք 18,134.4 ՀՀ դրամ: Մնացորդը կազմել է 253,186.6 Եվրո: Հաշվի առնելով Եվրոյի փոխարժեքի նվազման հանգամանքը որոշ ծախսերի իրականացման խնդիր է առաջանում (մասնավորապես 3 բիոզուգարանների փոխարեն նախատեսվում է ձեռք բերել 2-ը), ուստի Եվրոյի փոխարժեքը վերցված է 414,88՝   Կենտրոնական բանկի 02.03.2023թ. փոխարժեքով: Դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորում ստանալու, գնումներ և վճարումներ իրականացնելու, վարժանքը պատշաչ ձևով անցկացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2023 թվականին իրականացվելիք ծախսերի չափով այն ընդգրկել 2023 թվականի բյուջեում: Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվելիք ֆինանսական միջոցները ուղվելու են ծրագրի 7 բաղադրիչների լուծումների՝ կառավարման, պլանավորման, վարժանքի իրականացման, վարժանքի մասին տեղեկատվության տարածման ու գնահատման, ժամանող կազմակերպությունների ներկայացուցիչների ու փրկարարական թիմերի դիմավորման կազմակերպման, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպման համար:             
12:33 - 06 ապրիլի, 2023
Շվեդիան, որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Շվեդիան, որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորությամբ: Վարչապետը, ողջունելով Շվեդիայի պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, և Շվեդիան` որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարության հզորացմանը և նշել միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի խորացման գործում: Բյորն Սյոդերը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և նշել, որ Շվեդիան ևս հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերության զարգացմամբ: Ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա արդյունավետ է համարել հայ գործընկերների հետ շփումները և կիսվել իրենց այցի վերաբերյալ մանրամասներով: Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով ընդգծվել է միջազգային հանրության կողմից շարունակական ջանքերի անհրաժեշտությունը: Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և նշել, որ Շվեդիան կշարունակի իր նպաստը բերել այդ գործընթացին:
20:28 - 04 ապրիլի, 2023
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության հաշվապահը յուրացրել է մոտ 1 մլն դոլար
 |armtimes.com|

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության հաշվապահը յուրացրել է մոտ 1 մլն դոլար |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության դիմումի հիման վրա ավարտվել է գլխավոր դատախազին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ԵՄ պատվիրակության հաշվապահի անօրինական գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Ինչպես հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, քննությամբ պարզվել է, որ Զարիֆա Աբբասովան 2017-2022 թվականներին աշխատելով այս պաշտոնում, կանխիկացրել է ներկայացուցչության բանկային հաշվին եղած գումարը, ինչպես նաև գումար է փոխանցել ինքն իրեն, աշխատավարձի քարտով տարբեր ժամանակներում կեղծ վճարման հանձնարարականների միջոցով յուրացրել է այս կազմակերպությանը պատկանող ավելի քան 980 000 մանաթ։ Զարիֆա Աբբասովային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 (հատկապես խոշոր չափերով յուրացում), 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների) և 313 (կեղծում) հոդվածներով, քրեական գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝ քննության համար։ .
12:53 - 04 ապրիլի, 2023