Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Երկու տարին բավարար էր ոչ միայն վերականգնելու, այլև նոր կացարաններ կառուցելու համար․ Սեյրան Օհանյան |tert.am|

Երկու տարին բավարար էր ոչ միայն վերականգնելու, այլև նոր կացարաններ կառուցելու համար․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է երեկ զինվորական կացարանում բռնկված հրդեհին։ «Իմ հիշողության մեջ բանակում երբևէ նման դեպք չի տպավորվել։ ԶՈՒ-ն իր առօրյա գործունեությունը կազմակերպում է համազորային կանոնադրությունների համաձայն, որում գրված են այն պայմանները, որում զինվորը կարող է հայտնվել՝ լինի ժամանակակից զորանոց, ժամանակավոր կացարան, վրան կամ նույնիսկ բաց դաշտ։ Բոլոր այդ պայմաններում զինվորական ծառայության նկատմամբ պահանջները նույնն են։ Կարող է ժամանակավոր զորանոցը վերանորոգված չլինել, բայց պայմանները, հակահրդեհային  պատրաստությունը նույնն են բոլոր դեպքերում։ Ես կարծում եմ, որ այդ զորանոցում զինվորները այդ վիճակում հենց այնպես չէին հայտնվել, 2020թ․-ի պատերազմից հետո էին հայտնվել այնտեղ։ Երկու տարին բավարար է եղել ոչ միայն այն կարգի բերելու, այլև նորերը կառուցելու համար։ Նախկինում, երբ Պաշտպանության նախարար էի, այդպիսի բազմաթիվ շենք-շինություններ եմ կառուցել»,- ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ բանակում վերջին տարիներին փոխվել է տարվող քաղաքականությունը, իջեցվել է Զինված ուժերում կարգապահության մակարդակը։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:03 - 20 հունվարի, 2023
«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից |aysor.am|

«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից |aysor.am|

aysor.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողովի նախագահին։ Նա կարծում է, թե այս միջնորդությունն այսօր են ներկայացրել, որ շեղեն հասարակությանն այն իրավիճակից, որը տիրում է Հայաստանում։ «Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։ Ազգային ժողովի նախագահը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Պատգամավորին համապատասխան տեղեկացում է տրվել։ Առաջիկա քառօրյա նիստի ընթացքում միջնորդությունը կմտնի օրակարգ», - հայտնեց Ծովինար Խաչատրյանը։
13:12 - 20 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։ Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
11:58 - 20 հունվարի, 2023
Իշխանությունները երկակի խաղ են խաղում․ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, բայց իրենք գնում են դեպի Արևմուտք. Օհանյան
 |news.am|

Իշխանությունները երկակի խաղ են խաղում․ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, բայց իրենք գնում են դեպի Արևմուտք. Օհանյան |news.am|

news.am: Այն, որ այսօրվա իշխանությունները ճնշման ներքո են, միանշանակ է, այն, որ նրանք բանակցությունները տարել են այն ուղիով, որ ուղիով ուզում է թուրք-ադրբեջանական տանդեմը, այսինքն հրաժարվել Արցախից, եւս միանշանակ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Իսկ այն, որ այսօրվա իշխանությունները հրաժարվում են գնալ մասնակցել բանակցությունների, անընդունելի է: Ընդհակառակը, բանակցությունների վայրն այն հարթակն է, որտեղ դու կարող ես գնալ եւ պարզ բանակցային համապատասխան մարտավարություն, հնարամտություն օգտագործելով, համայն աշխարհին,. Նաեւ դիմացի մարդկանց բացատրել՝ որոնք են մեր շահերը: Իրենք հայտնվել են այսպիսի իրավիճակում, որովհետեւ երկակի խաղեր են տանում: Առաջինը ՌԴ-ն, որը տեղում, գետնի վրա միակ երաշխավորն է Արցախի իր խաղաղապահի գործունեությամբ, չնայած այդտեղ էլ որոշակի խնդիրներ կան, բայց Արցախի ու հայ ժողովրդի շահերի համար պետք է պայքարել: Մյուս կողմից իրենք գնում են դեպի Արեւմուտք, դեպի վաշինգտոնյան փաստաթուղթ, պայմանավորվածություններ: Չեմ ասում՝ չպետք է գնալ խաղաղության, Արեւմուտքի հետ հարաբերություններ չպետք է ունենալ, բայց պետք է ռեալ նայել այսօրվա գործընթացին: Այսօրվա ռեալ երաշխավորն Արցախում  եւ Հայաստանում, որը կարող է նաեւ համապատասխան գործիքակազմեր օգտագործել, դա ՌԴ-ի եւ նրա խաղաղապահի ուժերի հետ համագործակցությունն է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե հնարավոր է՝ այսօր Լաչինի միջանցքը բացվի, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես էլ եմ լսել, բայց ուզում եմ ասել հետեւյալը՝ ճանապարհը բաց լինի, թե փակ, յուրաքանչյուր իրավիճակում մենք պետք է ուղիներ ընտրենք, պետք է ընտրենք այն կարեւորը, որը պետք է հայ ժողովրդին համախմբի: Պետք է գտնել այն ուղիները, որոնք ուղղված են եւ անվտանգության ապահովման խնդիրներին, եւ նաեւ միջազգային երաշխիքներ ձեւավորելուն»: Նա ընդգծեց, որ այսօր հիմնական դերակատարը այս պայքարում պետք է լինի արցախցին, եւ հիմնական դերակատարողը, որը Արցախին պետք է աջակցի, դա ամբողջ հայ ժողովուրդն է, Հայաստանն ու Սփյուռքը. «Հիմա պետք է սպասենք, տեսնենք՝ երբ կբացեն ճանապարհը, բայց այն, որ ճնշումները միջազգային հանրության կողմից, եւ նաեւ Հայաստանի կողմից պետք է շարունակվի Ադրբեջանի նկատմամբ, դա միակ ուղին է»:
15:42 - 26 դեկտեմբերի, 2022
Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը

Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար. ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալել են Արցախի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարեւորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում հստակ ռազմավարության մշակումը: Կողմերն արձանագրել են, որ Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար: Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու ուղիների վերաբերյալ: 
17:32 - 16 դեկտեմբերի, 2022
Առաջին հերթին ստորաբաժանումները, որոնք մտնելու են Ներքին գործերի նախարարության մեջ, պետք է ցանկանան բարեփոխումների հիմքեր ստեղծել․ Օհանյան

Առաջին հերթին ստորաբաժանումները, որոնք մտնելու են Ներքին գործերի նախարարության մեջ, պետք է ցանկանան բարեփոխումների հիմքեր ստեղծել․ Օհանյան

Բարեփոխումների հիմնական նպատակը արդյունավետ կառավարումն է։ Նաև այսօրվա իշխանությունների ոչ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ հայտնվել ենք այս իրավիճակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը առնչվող նախագծի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։  «Բարեփոխումների հիմնական նպատակը ակնկալվող արդյունքն է։ Պետք է նայել առաջ և տեսնել, թե ինչպիսի արդյունք ենք ստանալու այս բարեփոխումներով։ Այդ առումով ուզում եմ քաղաքական մեծամասնությանը ասել, որ ընդդիմությունը ավելի լայն հնարավորություններ ունի նախևառաջ գնահատելու ձեր աշխատանքը,  նաև համեմատելու այն արժեքների, այն թերությունների հետ, որ նախկինում են եղել,  առաջարկություններ անելու ապագայի համար։ Արժեքների ձևավորման, պահպանման, ոտնահարման առումով մենք ավելի շատ բաներ ունենք ասելու։ Կխնդրեի, որպեսզի նայեինք առաջ, հատկապես դուք նայեք առաջ և ընդդիմությանը չփորձենք դասեր տալ, որովհետև մենք չենք գտնվում դպրոցում և չենք գտնվում աշակերտական նստարանի շուրջ»,-ասաց Օհանյանը՝ առաջարկելով բովանդակային քննարկումներ իրականացնել։  Անդրադառնալով ՆԳՆ ստեղծման հարցին՝ Օհանյանն ասաց՝ ամենակարևոր խնդիրը քաղաքական, քաղաքացիական խորհրդարանական վերահսկողությունն է այն բոլոր խնդիրների շուրջ, որոնք վերաբերվում են անվտանգությանը, ազգային անվտանգության ռազմավարությանը․ «Առաջին հերթին տվյալ ստորաբաժանումները, որոնք մտնելու են Ներքին գործերի նախարարության մեջ, պետք է ցանկանան բարեփոխումներ և հիմքեր ստեղծել բարեփոխումների համար։ Այսօր ես չեմ ուզում անդրադառնալ հետապնդումներին, բռնաճնշումներին, գոնե վիրավորական պահերը զոհվածների ծնողներին, վիրավորական պահերը պատերազմով անցած մարդկանց մեր համար ես գտնում եմ, որ անընդունելի է։ Վիճահարույց է նաև այս նախագծում  կոչումների շնորհման խնդիրները, որովհետև անհասկանալի է, որ գեներալ-գնդապետի, գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհում է վարչապետը, բայց նրանց ենթակայության տակ գտնվող, օրինակ, ոստիկանական զորքերի կոչումը շնորհում է Սահմանադրությունը։ Այստեղ ես գտնում եմ, որ ապագայի համար քննարկման առիթ ունենք»։ Օհանանը նաև նշեց, որ նախարարը պետք է ունենա քաղաքացիական, ինչպես նաև մասնագիտական վերահսկողության հնարավորություն․ «Ես ընդմիջման ժամանակ զրուցեցի փոխնախարարի հետ և հասկացա, որ այնտեղ բաժինների ձևավորման խնդիր, կառուցվածքի վրա աշխատելու խնդիր կա»։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի
16:24 - 09 դեկտեմբերի, 2022
Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Սլովենիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին

Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Սլովենիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին

ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության, ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ։ ««Ողջունում եւ կարեւորում եմ Ձեր այցը Հայաստան՝ մեզ համար նման դժվարին ժամանակաշրջանում: Այն, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում եւ տարածաշրջանում, շատ խնդիրներ եւ հետաքրքրություններ է պարունակում: Տարածաշրջանային այս լարված իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Տարածաշրջանում հավասարակշռության եւ քաղաքական ուժերի փոփոխություններ են տեղի ունեցել. տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Սակայն, ամենավտանգավորն այն է, որ տարածաշրջանային հակամարտության ամբողջ պատմությունը փորձում են նենգափոխել՝ հայ ժողովրդին ներկայացնելով որպես ագրեսոր»,- ասել է պատգամավորը։ Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամները շնորհավորել են Դին Պրեմիկին՝ Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել, եւ կներդրվեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը: Դեսպան Տոմաժ Մենցինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին կնպաստի նաեւ խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Դեսպանը տեղեկացրել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների, դեսպանների հետ, ինչպես նաեւ այց Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Սեյրան Օհանյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային, սահմանային լարվածությանը: Կարեւորելով հակամարտություններում դիտորդական առաքելությունների դերակատարությունը՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ դերակատարությանը, Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատմանը վերաբերող հարցերին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2023 թ. հունվարին երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարների հետ տեսակապ հաստատելու, ինչպես նաեւ փոխայցեր կազմակերպելու հարցերում: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը»,-նշված է հաղորդագրությունում։
17:35 - 08 դեկտեմբերի, 2022
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են եւ ուղղված են Իրանի ու Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան
 |news.am|

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում են եւ ուղղված են Իրանի ու Հայաստանի դեմ. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ռազմավարության մեջ տեսնում են նաև ռազմական կոմպոնենտի զարգացման, ԶՈւ համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին: «Եթե նկատել եք, այդ զորավարժությունների ընթացքում  երկու երկրների նախագահներն էլ փորձում են ասել մեկ բանակ, մեր երկիր, մեկ ազգ վերածվելու իրենց  պատրաստակամությունը»,- ասաց նա։ Ս. Օհանյանի խոսքով, այդպիսի զորավարժությունները մի քանի խնդիր ունեն. «Նախ, իրենց զինված ուժերի համագործակցությունը և պատրաստության մակարդակն են բարձրացնում այս կամ այն խնդիր լուծելու, այս կամ այն իրավիճակից ելնելու համար։ Եթե զորավարժությունն  անցկացվում է  Հայաստանի և Իրանի սահմանին, դա նշանակում է, որ  այդ զորվարժություններն ուղղված են հենց այն երկրների դեմ, որոնք  հարևան են հենց Թուրքիային և Ադրբեջանին, եւ որոնց հետ խնդիր ունեն։ Երկրորդը՝ ուժի ցուցադրում է հենց Հայաստանին, Իրանին»։ Օհանյանը հիշեցրեց, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտություն, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում Թուրքիան է. «Այնտեղ, որտեղ Թուրքիան մասնակցում է զորավարժություններին, ուղղված է նաև հենց Իրանին, դրա համար Իրանի ղեկավարությունը արդեն երկար ժամանակ է՝ ցույց է տալիս իր պատրաստակամությունը, որ  տարածաշրջանում իր համար անընդունելի է  որևէ մի սահմանային իրավիճակի, հատկապես Սյունիքի հատվածում որևէ փոփոխություն, որը միջազգային բնույթի է»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ տարածաշրջանում Իրանը բավականին լուրջ գործոն է: Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր տարածաշրջանը բավականին լարված ժամանակահատված է ապրում, հատկապես  Հայաստանն ու Արցախը, որոնց շուրջ անվտանգության միջավայրը շատ փխրուն է, ցանկացած ժամանակ կարող են  մարտական գործողություններ սկսվել, հատկապես երբ 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան չեն ցանկանում հակառակորդ երկրից դառնալ հարևան երկիր. «Չնայած Ադրբեջանը խոսում է  խաղաղության մասին, բայց հռետորաբանությունը, հայատյացությունը, նրա կողմից իրականացվող  բոլոր սադրանքները տանում են նրան, որ ինքն այս ամենում  կանգ չի առնելու մինչև չստանա իրենց լեզվով ասած միջանքը։ Այդ զորավարժությունները  բարձրացնելու են նրանց համագործակցության մակարդակը։ Այս պարագայում Հայաստանի Զինված ուժերը  պետք է  գնահատականներ տա ռազմաքաղաքական իրավիճակին և լուրջ աշխատանքներ տարվեն Զինված ուժերի  համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման ուղղությամբ, որոնք այս պահին պետք է լինեն մեծամասամբ  պաշտպանական բնույթի, ինչու ոչ նաև կանխարգելման, քանի որ  մեր սահմաններում Ադրբեջանն է, և եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի»,- ասաց Սեյրան Օհանյանը։
14:09 - 07 դեկտեմբերի, 2022
Ատեստացիան ազդելու է ծառայողական աճի վրա, զինվորականներն ավելի բարձր պաշտոնների չեն ձգտելու․ Սեյրան Օհանյան
 |tert.am|

Ատեստացիան ազդելու է ծառայողական աճի վրա, զինվորականներն ավելի բարձր պաշտոնների չեն ձգտելու․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Բոլոր այն հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերվում են Զինված ուժերի համալրվածությանը, անչափ կարևոր են մեր ժողովրդի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Պրոֆեսիոնալ բանակ ասելով չպետք է միայն հասկանանք մարդկային ռեսուրսների համալրումը, պրոֆեսիոնալ բանակը լայն փիլիսոփայական  հասկացություն է, որտեղ մարդու պատրաստությունը պետք է համադրված լինի սպառազինությանը»,- ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ սխալ է ատեստացիայի համակարգը կապել միայն հավելավճարի հետ։ «Այն անհավասար պայմանններ է ստեղծելու միևնույն պաշտոններում գտնվողների համար, ազդելու է ծառայողական աճի վրա, որովհետև որոշ մարդկանց մոտ կարող  բարձր պաշտոնի գնալու ցանկությունը վերանալ, մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել ատեստացիայի վերաբերյալ քվեարկությանը։ Ընդհանուր առմամբ պայմանագրային ծառայության և ԶՈՒ-ի համալրման այսպիսի գործընթացը ուշացած է, որովհետև սա «ԵՍ ԵՄ» ծրագրի շարունակությունն է։ Այսօրվա իշխանությունները քանդեցին «ԵՍ ԵՄ» համակարգը և նույն բանը բերեցին այլ ենթատեսքտով»,- նշեց խմբակցության ղեկավարը։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի
12:28 - 07 դեկտեմբերի, 2022
Զինծառայողների ատեսավորման օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկները չեն ընդունվել

Զինծառայողների ատեսավորման օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկները չեն ընդունվել

Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը, զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ Զինված ուժերում ատեստացիոն համակարգ գոյություն չունի։ ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերին,  որով առաջարկվում է հավելավճար սահմանել  ատեսատվորում անցած զինծառայողների համար։  «Յուրաքանչյուր կառույցում գոյություն ունեն ատեստացիոն հանձնաժողովներ, որի ղեկավարներն են հրամանատարների տեղակալները, և համապատասխան հանձնաժողովներում եզրակացություններ են տրվում, թե տվյալ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, չի համապատասխանում պաշտոնին, կամ արժանի է առաջխաղացման։ Տվյալ առաջարկությամբ, փաստորեն, Զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը ճիշտ չի համարել այս մոտեցումը և համապատասխան առաջարկություններ է արել։   Նա ընդգծեց՝ առաջարկությունների հիմնավորման մեջ նշել են, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու  է արտահոսքի Զինված ուժերից, ոչ հավասար պայմանների․ «Նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու, այսինքն՝ մեկը, որ հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը՝ հերոսանալ։ Մեր առաջարկությունը եղել է այդ հարցը կարգավորել հետևյալ կերպ․ ԶՈՒ ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան, երրորդ երկրորդ առաջին, այդ մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում։ Սա է մեր առաջարկը, որը մենք գտնում ենք հիմնավորված»։
11:32 - 07 դեկտեմբերի, 2022
Ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, եթե անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կա, թող սկսեն․ Սեյրան Օհանյան |tert.am|

Ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, եթե անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կա, թող սկսեն․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 44-օրյա պատերազմից հետո շարունակական ճնշումները, սադրանքները Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվում են, և դրա վառ ապացույցը այն փաստաթուղթն էր, որը մենք դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում արտահերթ նիստով քննարկում էինք։ Այս մասին լրարողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից օրեր առաջ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու դեպքին, Օհանյանը նշեց, որ նմանատիպ սադրանքները լինելու են նաև հետագայում։ «Կուլ գնալ խաղաղության կեղծ օրակարգին, հենց այնպես համաձայնվել նրանց թելադրանքներին, միակողմանի փոխզիջումների գնալ և այլն, այս բոլորը բերելու են Ադրբեջանի կողմից տարբեր սադրանքների։ Արցախի իշխանությունները հույս չեն կարող կապել ՀՀ իշխանությունների հետ, պետք է համապատասխան աշխատանքներ տանեն ռուս խաղաղապահների հետ, նրանց հետ համագործակցության եզրերը հստակեցնեն, որովհետև առանց նրանց անհնար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Օհանյանը։ Անդրադառնալով Դատախազության կողմից իրեն պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին տեղեկություններին, Օհանյանը ասաց․ «Այդ հարցը պետք է տալ Դատախազությանը, ԱԺ ղեկավարությանը, եթե այդպիսի գործընթաց կա, պետք է տեղյակ պահել պատգամավորին, ես այդպիսի տեղեկություններ չունեմ։ Ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում, մանդատը ինձ համար մեր ժողովրդին  ծառայելն է, եթե նման գործընթաց կա, թող սկսեն։ ԱԺ ղեկավարը պետք է կարողանա նաև պահպանել պատգամավորի շահերը, իմ՝ որպես պատգամավորի շահերը մինչև վերջ չի պահպանվել,  հանդիսանալով ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ՝ ինձ երբևէ թույլ չեն տվել մասնակցել այդ կոմիտեների աշխատանքներին»։
14:14 - 05 դեկտեմբերի, 2022
Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի Սեյրան Օհանյանի գործով քննությունը

Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի Սեյրան Օհանյանի գործով քննությունը

Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։  Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝    Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։   477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: 
13:46 - 18 նոյեմբերի, 2022
Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն գործողությունների, հիմա աշխատելու ենք խորհրդարանում․ Սեյրան Օհանյան
 |tert.am|

Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն գործողությունների, հիմա աշխատելու ենք խորհրդարանում․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունը այս ժամանակահատվածում ԱԺ-ում աշխատել է իր օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ տևական դադարից հետո ԱԺ վերադառնալու որոշմանը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, որ կապիտուլյացիոն գործընթացները մինչև այսօր շարունակվում են ՀՀ-ում և իշխանությունները գնում են կեղծ խաղաղության ճանապարհով։ «Դա էր պատճառը, որ ընդդիմությունը որոշեց իր գործունեությունը շարունակել փողոցում, փողոցում մենք շատ կարևոր գործ արեցինք, գեներացրեցինք մեր համակիրների և ժողովրդի պայքարի ոգին, նաև միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ի վիճակի է պայքարել Հայաստանի ինքնության համար, և եթե պետք է ստորագրվեին ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր, մենք դա կանխարգելեցինք։ Հիմա  ավարտվել են փողոցի գործառույթները, մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ շարունակենք մեր գործունեությունը ԱԺ-ում, դրա համար շարունակելու ենք աշխատել ԱԺ-ում այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Օհանյանը խոսեց նաև ընդդիմության թերությունների մասին՝ ընդգծելով, որ լայն համախմբում հնարավոր չեղավ ապահովել։ «Այդ լայն համախմբումը հնարավոր չեղավ, որովհետև մարդկանց մեծ մասը աշխատում է, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, չեն կարողանում ներկայանալ ակցիաներին, իսկ մարդկանց մյուս մասը ուղղակի մոլորված վիճակում  է։ Մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ընթացքում մեր համակիրները կլինեն մեր թիկունքում։ Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն ինչ-որ գործողությունների, մենք ասել ենք, որ մեր գործունեությունը շարունակելու ենք օրենքի շրջանակներում, հանրահավաքները նրա համար են, որ տեղեկացնենք, նորություններ հայտնենք մեր գաղափարակիցներին»,- նշեց Սեյան Օհանյանը։
12:23 - 15 նոյեմբերի, 2022
2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան
 |news.am|

2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: 2018-ից սկսած լուրջ ուշադրություն չի դարձվել ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ գնահատականներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, գործընթաց, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ: Այդպես է եղել  նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ըստ էության, երկիրը չի տեղափոխվել ռազմական ռելսերի վրա եւ դա է պատճառը, որ տռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության: Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության  հասնելու համար: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական եւ ռազմական կառավարման գործունեության մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները դասեր չքաղեցին. «Պատերազմից հետո պետք է  անցկացվեր անվտանգության միջավայրի գնահատական, նոր ձեւավորված դասավորվածության շրջանակում մարտավարական գնահատականներ, եւ դրա արդյունքներով կայացվեին որոշումներ, որն էլ պետք է որոշեր Հայաստանին անհրաժեշտ գերակայությունները: Ազգային ժողովում աշխատանքի ժամանակ էլ չտեսանք այդ ամենը։ Բոլոր նախաձեռնությունները որոնք եղել են մեր կողմից, հատկապես նրանք՝ որոնք վերաբերում էին Արցախին, նրանք չունեցան քաջություն, որ քննարկեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Այսօր այդ ամբողջ ընթացքի վերլուծությունից հետո հանգում ենք  նրան, որ թեպետ պետական ռազմական կառավարման համակարգում չգիտակցությունը բերեց մեզ պարտության, բայց ռազմական գործողությունների տարբեր հատվածներում մեր զինվորներն ու հրամանատարները կատարել են ամեն ինչ, իրավիճակը փրկելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
12:58 - 09 նոյեմբերի, 2022
ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Սեյրան Օհանյան
 |tert.am|

ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ՌԴ նախագահը ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ տեսակետ ունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների և մանավանդ Արցախի հարցի լուծման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Տարածքների հարցը եղել է անվտանգության խնդիր, որպեսզի պաշտպանական հենակետեր ձևավորվեն՝ բանակցային գործընթացում առավելություններ ունենալու համար։ 2018թ-ին փլուզվեց այդ ամբողջ բանակցային ներուժը, որից հետո սկսվեց պատերազմ, ինչի արդյունքում մենք հայտնվեցինք այս վիճակում»,- ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար է միանգամից ստանալ Արցախյան հարցի լուծումը։ «Հետևաբար մեզ համար ընդունելի է ՌԴ առաջարկությունները, որով առաջարկվում է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, բանակցային գործընթացը շարունակելու ամենանորմալ ձևաչափը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափն է։ Մեզ համար անընդունելի է վաշինգտոնյան փաստաթուղթը, որով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միանգամից մեծ քար է նետվելու Արցախի ճակատագրի վրա և Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկները ապագայում Արցախյան հարցին անդրադառնալու հույսեր է ներշնչում։   
15:56 - 28 հոկտեմբերի, 2022
Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն


 |armenpress.am|

Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու և ապագայում իրենց գործողությունների մեջ նորություններ կլինեն: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը չեն պայքարում իշխանությանը հեռացնելու համար: Օհանյանը, ներկայացնելով, թե  «Դիմադրություն» շարժումն ինչ է իրականացրել, նշեց, որ իրենց աշխատանքն իրականացվում է համադրված և ըստ անհրաժեշտության, եթե հարցերը վերաբերում են իրենց օրակարգին՝ Հայաստանի անվտանգությանը, Արցախին, արտաքին քաղաքականությանը: «Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն կատարել  և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզելու գործընթացն, ընդհանուր առմամբ, ամենադժվարն է»,- ասաց Օհանյանը: Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունություն է ծավալում, որը կներկայացվի: Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Ըստ նրա՝ թեև նախորդ շարժման ընթացքում որոշակի հաջողության հասել են, սակայն դա բավարար չի համարում: «Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ»,- նշեց Օհանյանը:    
14:58 - 25 հոկտեմբերի, 2022