Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև
 |tert.am|

2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև |tert.am|

tert.am: «Արցախի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն»։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։ Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի», - ասել է Ալիևը։Նրա պնդմամբ՝ «2019 թվականին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների (Արցախի Հանրապետության իշխանությունները-խմբ.) հետ»։ Ըստ Ալիևի՝ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սանտիմետր վերադարձնել տարածքներից: «Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է և վե՛րջ-խմբ.), նախ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց հավակնոտ մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել մեր հողերը», - ասել է Ալիևը:
11:00 - 15 մարտի, 2024
Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը․ Ալիև
 |azatutyun.am|

Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով ֆորումի ժամանակ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ՝ շեշտելով՝ ժամանակն է վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։ «Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Եվ սա ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքն է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ֆորումին մասնակցող Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր հերթին ընդգծել է․ - «Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը։ Կարևոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել մինչև COP29-ը։ Մենք հավատում ենք դրան»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում թուրքական Anadolu լրատվական գործակալության տված հարցազրույցում ևս հայտարարել էր՝ «այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»։ «Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք», - ասել էր արտգործնախարարը:
12:50 - 14 մարտի, 2024
Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել
 |armenpress.am|

Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի և Ադրբեջանի  Բարձրագույն միջպետական խորհրդի մարտի 11-ին կայացած առաջին նիստի շրջանակներում երկու երկրների միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Գերագույն միջպետական ​​խորհրդի 1-ին նիստի որոշումը  ստորագրել են Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Ադրբեջանի Հանրապետության փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության «Damu Entrepreneurship Development Fund» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: «Ադրբեջանի Հանրապետության ԶԼՄ-ների զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հաղորդակցության կենտրոնական ծառայություն» հանրապետական ​​պետական ​​հաստատության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: «Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության և Ղազախական «ԿազմունայԳազ» ազգային ընկերության միջև ստորագրվել է ղազախական նավթի առքուվաճառքի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր և Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման ծավալների աստիճանական աճի մասին համաձայնագիր: «Ադրբեջանական ներդրումային հոլդինգի և ղազախական «Սամրուկ Կազինա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: «Ադրբեջանի մշակույթի նախարարության, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության միջև ստորագրվել է 2024-2025 թվականների գործողությունների ծրագիր: «Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին 2017 թվականի ապրիլի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն: Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է ծովային նավերի անձնակազմի որակավորման դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր:
20:21 - 11 մարտի, 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պատասխանել է Իլհամ Ալիևին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պատասխանել է Իլհամ Ալիևին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ պատասխանել է Իլհամ Ալիևին։ Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի նախագահը «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին բարձրաձայնել է UNESCO-ին ուղղված Ադրբեջանի դիմումի մասին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ, և դժգոհել, որ դիմումը մնացել է անպատասխան։ Ադրբեջանում սովոր են միջազգային կառույցների համարժեք քայլերը որակել «անհամարժեք»։ Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է անում այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր ստացվում են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-քրիստոնեական, ազգային մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման, խեղման, յուրացման մասին։ Հայկական մշակութային միջավայրի ոչնչացումը վաղուց դադարել է սահմանափակ քննարկման խնդիր լինել։ Այդ մասին արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ օտարազգի քաղաքական գործիչները, որոնք քանիցս շեշտել են, որ նման քայլերը միայն սրում են տարածաշրջանային անվստահության մթնոլորտը։ Սակայն այս ձևակերպումները չափազանց մեղմ են իրապես գնահատելու համար այն համակարգային հայատյացությունը, որը տասնամյակներ շարունակ տիրում է ադրբեջանական հասարակության հոգևոր-բարոյական համոզմունքներում։ Անցած երեսնամյակում Ադրբեջանը ծրագրավորված և պետականահեն գործելակերպով ոչնչացրել է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում ողջ հայկական էթնոմշակութային միջավայրը։ Այն բոլոր բանաձևերն ու կոչերը, որոնք ցուցել են ադրբեջանական կառավարությանը չդիմել էթնոֆոբ քայերի, մնացել են օդում։ Եվ այժմ Ադրբեջանն ակնկալում է, որ իրենց առաջ քաշած կեղծ օրակարգերին միջազգային կառույցները պետք է արձագանքեն։ Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն այնպիսի բռնապետություն է, որտեղ խոչընդոտվում է այնպիսի մարդասիրական կառույցների գործունեությունը, ինչպիսին Կարմիր խաչն է։ Քաղաքական ցինիզմի գագաթնակետն է այն, որ 10 ամիս շարունակ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի ռասիզմի հիմքով և քաղաքական նպատակներով հումանիտար աղետի ենթարկած վարչակարգը ինչ-որ մշակութային ժառանգության մասին է բարձրաձայնում։ Մինչդեռ համաշխարհային արդարությունն ու արդարադատությունը կայանում են նրանում, որ միջազգային իրավապաշտպան բոլոր կոնվենցիաների, բանաձևերի և հռչակագրերի հիմքով անվերապահորեն վերականագնվեն Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և նախիջևանի էթնիկ զտման ենթարկված հայության անօտարելի իրավունքները։ Իսկ UNESCO-ի առաքելությունը հսկայական աշխատանք ունի իրականացնելու ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական էթնոցիդի ուսումնասիրության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հերթական էթնոցիդի կանխման ուղղությամբ»։
19:21 - 11 մարտի, 2024
Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ալիև
 |azatutyun.am|

Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: «Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին։ «Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ »,- հայտարարել է Ալիևը։ Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է Ադրբեջանում։ Երեկ Ղազախստանի նախագահ  Կասիմ Ժոմարտ-Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։  
18:50 - 11 մարտի, 2024
«ՀՀ տարածքում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»․ Ալիև
 |azatutyun.am|

«ՀՀ տարածքում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում», - այսօր Բաքվում՝ «Պաշտպանելով բազմազանությունը. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ «գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում»։ «Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 2020-ի աշնանից Հայաստանը շարունակաբար ահազանգում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։ Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ Դեռ 2023-ի նոյեմբերին, երբ Երևանը կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվի արձագանքը չուշացավ՝ օերեր անց Բաքուն հորդորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Հայաստան։ 2023-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովին հայտարարեց՝ Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է՝ առանցաժքային գործոն համարելով Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ։ Միրզոյանի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, կոչ անում առաքելություն ուղարկել Հայաստան՝ «փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը»։
12:42 - 08 մարտի, 2024
Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի․ Ալիևը՝ Միշուստինին
 |factor.am|

Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի․ Ալիևը՝ Միշուստինին |factor.am|

factor.am: Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին, և անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք գործակցել ենք, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական ​​հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական ​​հարաբերությունները թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում է նաև մեր երկրների հասարակությունը»,- ասել է Ալիևը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ «Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Դա նույնպես կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ համագործակցության ամրապնդման շրջանակում բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17 տոկոսով՝ մոտենալով 4,5 մլրդ դոլարի։ Իր հերթին, Միշուստինը շնորհավորել է Ալիևին փետրվարի 7-ի նախագահական արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։  Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործության, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարական նախագծերի խոստումնալից ոլորտները: Հավելենք, որ Միշուստինը նախօրերին բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Երկու երկրների միջև նաև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։
17:59 - 06 մարտի, 2024
Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․  «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։ Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։
16:41 - 28 փետրվարի, 2024
Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույցում համագործակցության հեռանկարներն են քննարկել
 |factor.am|

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույցում համագործակցության հեռանկարներն են քննարկել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ։  Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «զրույցի ընթացքում կրկին ընդգծվել է նախագահ վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական այցի կարևորությունը, նշվել, որ այդ այցը նպաստել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։ Երկու երկրների ղեկավարները ևս մեկ անգամ անդրադարձել են Շուշիի հռչակագրի կարևորությանը և գոհունակություն հայտնել դրա հաջող իրականացման կապակցությամբ։ «Զրույցի ընթացքում Ալիևը և Էրդողանը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել։ Ղեկավարները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, ապագա շփումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքական կողմն էլ հայտնում է, որ զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները։  
14:28 - 27 փետրվարի, 2024
Ալիևը ժամանել է Խոջալու |azatutyun.am|

Ալիևը ժամանել է Խոջալու |azatutyun.am|

azatutyun.am:«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Խոջալու», - հաղորդում է Trend գործակալությունը։ Ադրբեջանի ղեկավարը Խոջալու է այցելում 1992 թվականին այս բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների հերթական տարելիցի օրը։ 32 տարի առաջ հայկական ուժերին հաջողվել էր վերահսկողություն սահմանել Խոջալուի նկատմամբ՝ դադարեցնելով հարակից հայկական բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտի՝ այստեղից իրականացվող հրետակոծությունները։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Խոջալուի գրավման ընթացքում հարյուրավոր խաղաղ ադրբեջանցիներ են զոհվել։ 2007 թվականին Ադրբեջանի խորհրդարանը Խոջալուի իրադարձությունները ցեղասպանություն է որակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն։ «Իլհամ Ալիևը Խոջալու կատարած այցի ընթացքում մասնակցել է «ցեղասպանության» հուշահամալիրի հիմնարկեքի արարողությանն, ինչպես նաև հանդիպել է շրջանի բնակչության ներկայացուցիչների հետ», - հաղորդում է Trend-ը։
14:00 - 26 փետրվարի, 2024
Էլի են եղել դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք. Փաշինյան
 |1lurer.am|

Էլի են եղել դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, France 24-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ներկա իրավիճակին, հարցին` կարող է ասել, որ հարաբերություններում առաջընթաց կա` հաշվի առնելով, որ մյունխենյան հանդիպումն Ադրբեջանի նախագահը «կառուցողական» անվանեց, նշեց. «Այս ընթացքում էլի եղել են դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք, հուսով եմ` այս անգամ այդպես կլինի: Ինչի մասին է խոսքը. երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Ադրբեջանը ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն են. Ալմա Աթայի հռչակագիրը պետք է հիմք դառնա երկու երկրների միջև սահմանազատման, քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի վրա, հավասարության և փոխադարձության շրջանակներում: Մենք այս սկզբունքները կենտրոնացրել և արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, եթե Ադրբեջանը այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները, մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա»,- ասաց նա:
22:36 - 23 փետրվարի, 2024
Ըստ Միլլերի՝ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Փաշինյանին ու Ալիևին միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը |azatutyun.am|

Ըստ Միլլերի՝ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Փաշինյանին ու Ալիևին միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը շարունակում է խրախուսել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ընդգծելով, որ անցած օրերին Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը երկու երկրների առաջնորդների հետ այդ հարցին էին նվիրված։ Հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է արձագանքել և հավելել, որ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ հետ հանդիպմանը հորդորել է միասին աշխատել այդ ուղղությամբ։ «Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և պետքարտուղարը դա է քննարկել երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում փոխանցել է Միլլերը։ Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը՝ նշելով՝ հետընթացը, որի մասին բարձրաձայնել էին, պահպանվում է։ Չնայած դրանք, ըստ Գրիգորյանի, սկզբունքային հարցերին են վերաբերում, բայց աշխատելու հնարավորություն տեսնում է։  
09:58 - 22 փետրվարի, 2024
Խաղաղության պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում. Էրդողան
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում. Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, անկասկած, խաղաղության ու նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում։ Ըստ Էրդողանի՝ «Ղարաբաղի օկուպացիայի ավարտը հույսի ճանապարհ է բացել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»։ «Կարևոր է չփակել այդ պատմական պատուհանը»,- ասել է Էրդողանը և հավելել, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին։ Թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում, ինչպես հայտարարել է Իլհամ Ալիևը, քննարկվել են նաև ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ «Այսօր, իհարկե, նոր հնարավորություններ են բացվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Դրա շուրջ ևս մանրամասն քննարկումներ են անցկացվել։ Մենք համատեղ արտադրության հետ կապված պլաններ ունենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահի հրավերով երեկ է պաշտոնական այցով ժամանել Թուրքիա։    
18:43 - 19 փետրվարի, 2024
Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է |azatutyun.am|

Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, երեկ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում Ալիևին ու նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։ Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։ Ըստ թուրքական կողմի՝ Ալիևն ու Էրդողանն այսօր երկկողմ հանդիպում կունենան, սպասվում են համաձայնագրերի ստորագրում, ապա երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Նախքան Թուրքիա այցելելը Ալիևը Գերմանիայում մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ, ավելի քան կես տարվա դադարից հետո, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բանակցեցին: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, թե եռակողմից հետո Գերմանիայի կանցլերը բանակցությունների սրահում մենակ է թողել Ալիևին ու Փաշինյանին ու նրանց պատվիրակություններին։
09:48 - 19 փետրվարի, 2024
Ալիևը հայտարարել է՝ Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական և օգտակար էր |armeniasputnik.am|

Ալիևը հայտարարել է՝ Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական և օգտակար էր |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևն ասել է նաև, որ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա: Ալիևը նաև հայտարարել է, որ ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որոնք ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են։ Նրա խոսքով` դրանցից են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն: Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։
19:34 - 18 փետրվարի, 2024