Ժոզեպ Բորել

Ովքեր կարող են նախաձեռնել սանկցիաներ ԵՄ-ում. Բորելի խուսափողական պատասխանը մանիպուլյատիվ է

Ովքեր կարող են նախաձեռնել սանկցիաներ ԵՄ-ում. Բորելի խուսափողական պատասխանը մանիպուլյատիվ է

Հոկտեմբերի 5-ին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Եվրոպական խորհրդարանի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում խուսափողական պատասխան տվեց Ադրբեջանի դեմ սանկցիաներ (պատժամիջոցներ) կիրառելու մասին հարցին։  Նա, մասնավորապես, նշեց, որ ԵՄ անդամ երկրներից որևէ մեկը դեռևս նման առաջարկ չի ներկայացրել։  «Սանկցիաները ԵՄ անդամ երկրների գործն են»,- հայտարարեց Բորելը։    Ինչպես են ընդունվում ԵՄ սանկցիաները Ժոզեֆ Բորելի կարճ պատասխանից կարելի է ենթադրել, թե ԵՄ-ը սանկցիաներ չի ընդունում առանց անդամ երկրներից եկող առաջարկների։ ԵՄ սանկցիաները կարող են լինել կա՛մ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների շրջանակում, կա՛մ որպես այդ որոշումների լրացում, կա՛մ ընդունվել ԵՄ սեփական նախաձեռնությամբ։ ԵՄ պատժամիջոցներն ընդունվում են միաձայն՝ Խորհրդի որոշմամբ, և պարտադիր են անդամ բոլոր  պետությունների համար: Եթե ​​որոշումը նախատեսում է երրորդ երկրի հետ տնտեսական և ֆինանսական հարաբերությունների ամբողջական կամ մասնակի կրճատում կամ ընդհատում, ապա ԵՄ կանոնակարգն ընդունվում է որակյալ մեծամասնությամբ՝ Հանձնաժողովի և Միության արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի համատեղ առաջարկով։ Գործնականում, սակայն, այս որոշումները ընունվում են կոնսենսուսով։  Նույն կերպ այս տարվա սեպտեմբերի 28-ին Ժոզեֆ Բորելը և Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտարարեցին սանկցիաների հերթական փաթեթի առաջարկի մասին։ Ժոզեֆ Բորելի ելույթից ժամեր առաջ ԵՄ անդամ երկրները հաստատեցին այս փաթեթը։  Մինչև փաթեթի ընդունումը, սակայն, Մալթան, Կիպրոսը և Հունաստանը դեմ էին արտահայտվում ռուսական գազի վրա դրվող նոր սահմանափակումներին՝ հայտարարելով իրենց համար սպասվող տնտեսական խնդիրների մասին։  Ըստ ԵՄ կանոնադրության՝ ԵՄ սանկցիաները կամ սահմանափակող միջոցները նախատեսված են՝ համաձայն ԵՄ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP)։ Ըստ դրա՝ նման միջոցների կիրառության առաջարկ անում է Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Խորհրդի  Գերագույն ներկայացուցիչը (High Representative)։ Հենց այս պաշտոնն է զբաղեցնում Ժոզեֆ Բորելը։  Առաջարկը քննում են տարբեր մարմիններ, և հաստատում և/կամ վերանայում է ԵՄ Խորհուրդը միաձայն, իսկ Եվրոպական խորհրդարանը տեղեկացվում է ընդունված որոշման մասին։ ԵՄ Արտգործնախարարությունը՝ EEAS-ը, օգնում է Բորելին սանկցիաների առաջարկների կազմման, պահպանման կամ վերանայման գործում։  Խորհրդի ընդունած սանկցիաները կարող են արգելել անձի մուտքը ԵՄ տարածք, կասեցնել ընկերությունների աշխատանքը կամ սառեցնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաշիվները։ Դրանք պարտադիր են դառնում ընդունման պահից։ Բորելի հայտարության այն մասը, որ ԵՄ անդամ երկրները կարող են առաջարկել պատժամիջոցներ, սխալ չէ։ Մի շարք դեպքերում անդամ պետությունները իրենց երկրներում ընդունված պատժամիջոցները  առաջարկում են ընդունել ԵՄ մակարդակով։ Այսպես, այս տարվա ամռանը Լիտվան առաջարկել էր ԵՄ մուտքի արգելք սահմանել Ռուսաստանի պատրիարք Կիրիլի նկատմամբ, սակայն Հունգարիան դեմ էր արտահայտվել։  Եթե փորձենք այս ամենը կարճ ներկայացնել, ապա պատժամիջոցների դեպքում սովորաբար տեղի է ունենում Բորելի ասածի հակառակ գործընթացը․ ԵՄ խորհուրդն առաջարկում է սանկցիաներ, իսկ անդամ երկրները հաստատում են դրանք կամ մերժում։   Գլխավոր լուսանկարում՝ Բորելը Անի Ավետիսյան
11:50 - 07 հոկտեմբերի, 2022
Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանը հրետակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքը, այնպիսի հատվածներ, որոնք Հայաստանի խորքում են

Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանը հրետակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքը, այնպիսի հատվածներ, որոնք Հայաստանի խորքում են

ԵՄ-ն արել է հնարավոր ամեն բան՝ կողմերին երկխոսության կոչ անելու, հրադադար հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև Ստրասբուրգում լիագումար նիստում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրմանը, գրում է armradio.am-ը։ «Հստակ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ իրենք խնդրել են Անկարային օգտագործել իր ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու համար։ Բորելն ընդգծել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման կարևորությունը, որը, ըստ նրա, նույնպես կարող է օգնել լարվածության մեղմմանը։ «Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք հասնել խաղաղության Կովկասյան տարածաշրջանում և այլ շատ տեղերում, որտեղ դրա կարիքը կա։ Դժբախտաբար, մենք միայն ունենք այն միջոցները, որոնք ունենք, և դա քաղաքական ազդեցությունն է։ Մենք տարածաշրջանում հատուկ բանագնաց ունենք, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպական անդամների հետ։ Մենք նաև հումանիտար աջակցություն ենք առաջարկում, և սա այն է, ինչ մենք կարող ենք անել»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրետակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքը, այնպիսի հատվածներ, որոնք Հայաստանի խորքում են։ Բորելը նշել է, որ նրանք օգտագործել են հրետանի, ինչպես նաև ԱԹՍ-ներ։ «Այն, ինչ տեղի է ունենում, չափազանց ցավալի է։ Զոհվել է մոտ 300 զինծառայող, որոնցից 207-ը՝ հայ։ Օկուպացված տարածքներ կան, ինչը բացարձակ անընդունելի է և անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների հանդեպ։ Զորքերն այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա»,- նշել է Բորելը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն։ Միևնույն ժամանակ նա պաշտպանել է էներգետիկ համաձայնագիրը՝ կնքված ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև՝ ասելով, որ «այն չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական հարցերի, որոնք կան երկրում»։ Բորելը նաև ասել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը «սարսափելի է», և հավելել, որ այն պետք է հետաքննվի։
11:50 - 05 հոկտեմբերի, 2022
Բորելը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ հանրաքվեների պատճառով
 |news.am|

Բորելը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ հանրաքվեների պատճառով |news.am|

news.am: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները որքան հնարավոր է շուտ նոր պատժամիջոցներ կմտցնեն Ռուսաստանի դեմ Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում եւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում հանրաքվեների պատճառով։ «Լրացուցիչ սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի դեմ կմտցվեն անհապաղ, որքան հնարավոր է շուտ, մեր գործընկերների հետ համակարգմամբ»,- ասել է նա։ Բորելը նշել է, որ պատժամիջոցները լինելու են ինչպես անհատական, այնպես էլ սեկտորալ։ Նա նաեւ ավելացրել է, որ ԵՄ-ի երկրները կշարունակեն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռազմատեխնիկա եւ զենք մատակարարելով։ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի իշխանությունները սեպտեմբերի 20-ին որոշում են ընդունել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու հանրաքվեների անցկացման մասին։
16:00 - 22 սեպտեմբերի, 2022
ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը

 |armenpress.am|

ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Նյու Յորքում կայացած հանդպմանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու առաքելության ստեղծման առաջարկությունները: Սեպտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Այսօր բոլոր նախարարները որոշեցին շարունակել օգնությունն Ուկրաինային: Մենք կշարունակենք հաջողությամբ եւ արդյունավետորեն օգտագործել սպառազինությունների մատակարարումների ֆինանսավորման՝ ԵՄ-ի մեխանիզմը,- ասել է Բորելը:- Մենք նաեւ շարունակեցինք Ուկրաինայի ռազմական օգնության՝ ԵՄ-ի առաքելության ստեղծան առաջարկության քննարկումը: Այդ աշխատանքն ընթանում է, հուսով ենք, որ շուտով կտեսենեք կոնկրետ արդյունքը»: Նա նշել է, որ Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման որոշումը կարող են ընդունել Եվրամիության ԱԳՆ ղեկավարների՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը: «Ես հուսով եմ, որ հոկտեմբերին մեր հաջորդ հանդիպմանը մենք կկարողանանք ընդունել որոշում, ինչը շատ արագ է եվրոպական ստանդարտների համար,- ասել է Բորելը:- (…) Մենք կարող ենք առաջարկությունն արտաքին գործերի նախարարներին ներկայացնել հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Դա շատ արագ ընթացակարգ կլինի: Բայց դա պետք է համաձայնեցվի ուկրաինական կողմի հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:08 - 20 սեպտեմբերի, 2022
Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Իրավիճակի ապաէսկալացման և հրադադարի ռեժիմի պահպանման կոչ եմ արել։ Շտապ անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն։ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը շուտով կժամանի Բաքու և Երևան, որպեսզի աջակցի այդ ջանքերին»,-գրել է նա։Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
23:46 - 13 սեպտեմբերի, 2022
Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ժոզեպ Բորել

 |armenpress.am|

Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ժոզեպ Բորել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ, ընդգծելով, որ բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է «Վերջին ժամերին լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, հաղորդվում է՝ կան մարդկային կորուստներ։ Ռազմական գործողությունները դադարեցնելը և վերադառնալը բանակցային սեղանի շուրջ չափազանց կարևոր է։ Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը։ Նախագահ Միշելը կապ է հաստատում երկու երկրների առաջնորդների հետ։ Ես այսօր զրուցելու եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ ԵՄ-ն հանձնառու է շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝  ի շահ նրա բոլոր  ժողովուրդների: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը»։
17:00 - 13 սեպտեմբերի, 2022
ԵՄ առաքելությունը՝ ուկրաինական զորքերի պատրաստման համար կիրականացվի Ուկրաինային հարևան երկրում. Բորել
 |1lurer.am|

ԵՄ առաքելությունը՝ ուկրաինական զորքերի պատրաստման համար կիրականացվի Ուկրաինային հարևան երկրում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինական զորքերի նախապատրաստման համար Եվրամիության ուսումնական առաքելությունը կտեղակայվի Ուկրաինայի հարևան երկրներից մեկի տարածքում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար ժոզեպ Բորելը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են որոշել վերապատրաստել ուկրաինացի զինվորականներին։ Բորելը նաև հիշեցրել է, որ որոշ եվրոպական երկրներ արդեն վերապատրաստում են ուկրաինացի զինվորներին, այդ թվում՝ նրանց սովորեցնում են, թե ինչպես վարվել մատակարարվող սարքավորումների հետ։ Դասընթացներն անցկացվում են Լեհաստանում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ Սպասվում է, որ առաքելություն ստեղծելու հարցը կքննարկվի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Պրահայում՝ օգոստոսի 29-ին։
17:18 - 22 օգոստոսի, 2022
Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին

 |armenpress.am|

Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին |armenpress.am|

armenpress.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյի կարգավորման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը»,-նշել է Ժոզեֆ Բորելը։ Ավելի վաղ Վուչիչն ու Կուրտին Բորելից բանակցությունների հրավերներ էին ստացել Բրյուսել բոլոր բաց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական հատվածի անցակետը։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։
11:36 - 06 օգոստոսի, 2022
ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
 |azatutyun.am|

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարները երեկ համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը Եվրահանձնաժողովը ներկայացրել է անցյալ ուրբաթ։ Այն չի ներառում գազի ներկրման արգելք, սակայն էմբարգո է սահմանում ռուսական ոսկու մատակարարումների վրա և խստացնում երկակի նշանակության ապրանքների առևտուրը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցների ընդունված 6 փաթեթներն արդեն իսկ լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա: «Հիմա, երբ պատերազմը ձգձգվում է, և էներգակիրների գները բարձրանում են, մարդիկ Եվրոպայում և այլուր մտածում են՝ այդ պատժամիջոցները գործո՞ւմ են, և/կամ դրանց կողմնակի ազդեցությունները չափազանց մեծ չէ՞ արդյոք: Մենք չենք նսեմացնում տարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, այդ թվում՝ սահմանափակող միջոցները շրջանցելու փորձերը, սակայն պատժամիջոցները մնում են կարևոր քաղաքական գործիք», - գրել է Բորելը Եվրամիության կայքէջի իր բլոգում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան չպետք է թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած գների աճին ու եվրոպացիների համար անհարմարություններին։ «Եվրոպան պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի: Պատերազմը երկար է տևելու, ամրության փորձությունը շարունակվելու է: Մենք այլ ելք չունենք», - գրել է Ժոզեպ Բորելը։
12:00 - 19 հուլիսի, 2022