Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Բաքուն «անհիմն և կողմնակալ է» համարել Ալիևի Լաչինի ելույթի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
 |azatutyun.am|

Բաքուն «անհիմն և կողմնակալ է» համարել Ալիևի Լաչինի ելույթի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անհիմն և կողմնակալ է» համարել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը կապված Ալիևի՝ Լաչինի շրջանում ունեցած ելույթի հետ։ «Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությանը նպաստող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի կոչերը միտումնավոր խեղաթյուրելը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Լավ կլիներ, որ հայկական կողմը խաղաղություն հաստատելու ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, ոչ թե խոսքով, այլ գործով հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շեշտելով՝ «Ադրբեջանը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղի հայ բնակիչների վերաինտեգրման համար»։ Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված հայտարարություններին, պնդելով, թե դրանք «միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»: Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է՝ «աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»:  
12:23 - 30 մայիսի, 2023
Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ |armenpress.am|

Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո. հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի հայտարարության, համաձայն որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ», - հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
18:46 - 26 մայիսի, 2023
Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, «Խաղաղության և միջպետական   հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի, այս համատեքստում վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները։ Նշվում է, որ Բայրամովը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել հաղորդակցությունների բացման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման վրա։ Լուի Բոնոն նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ողջ ուժով աջակցել խաղաղության գործընթացին՝ նշելով, որ անհրաժեշտ է ապահովել խաղաղություն և հանգստություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման։
17:58 - 24 մայիսի, 2023
Բաքուն ՀՀ-ում ԵՄ դեսպանին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին» |news.am|

Բաքուն ՀՀ-ում ԵՄ դեսպանին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին» |news.am|

news.am: Բաքուն Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին»։ «ԵՄ դեսպանի՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունների մասին հարցին։ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ «պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», և դրա համար պետք է ստեղծվի «միջազգային մեխանիզմ»։  Հաջիզադեն հայտարարել է, որ «այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը քաջ հայտնի է». «Եվրամիության դեսպանի հայտարարությունները, որոնք Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, անընդունելի են։ Ղարաբաղի տարածաշրջանն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և, ինչպես Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները, երկրում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Ոչ ոք չպետք է միջամտի հայ բնակիչների հետ երկխոսության՝ ադրբեջանական կողմի ջանքերին։ Պետք է վերջ տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին»։
09:26 - 16 մայիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ |tert.am|

tert.am: «Բրյուսելյան ձևաչափով» հերթական հանդիպումը կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, հաղորդում է Trend-ը։ «Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքային ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։ Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Հատկապես կարևոր է պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ևս մեկ հաստատումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումն այս համատեքստում։ Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգման վրա, միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ՝ նպաստելով հարաբերությունների կարգավորման առաջընթացի ձեռքբերմանը, վերահաստատելով մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։
15:50 - 15 մայիսի, 2023
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը
 |factor.am|

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ «Մամեդովն ու Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանում ներկա իրավիճակը, Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մամեդովը հայտարարել է, թե Հայաստանն, իբր, «խոչընդոտում է խաղաղության գործընթացին վերջին սադրանքներով»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Օլսոնն իր հերթին նշել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և դրա համար խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մշտապես պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջևբանակցություններին։
12:31 - 15 մայիսի, 2023
Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»
 |azatutyun.am|

Հաջիզադե. «Քիշնևում Փաշինյանի և Ալիևի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն հաստատել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, սակայն հունիսի 1-ին Քիշնևում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա: «Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մայիսի 14-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպման անցկացմանը, որը պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն չի կայացել, քանի որ հայկական կողմը հրաժարվել է բրյուսելյան ձևաչափով հանդիպումից», - ասել է Հաջիզադեն: Նրա փոխանցմամբ, Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ոչ-պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը: «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասնները դեռ հայտնի չեն», - ասել է Հաջիզադեն: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձան ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:   Լուսանկարը՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից/ 2022 թվական, 7-ը հոկտեմբերի  
16:05 - 11 մայիսի, 2023
«Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին». Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

«Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին». Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Գաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի՝ «France Inter» հանրայի ռադիոյի հետ հարցազրույցը, որում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանում։ Նա նաև շեշտել էր, որ Լաչինի միջանցքը շարունակում է շրջափակված մնալ՝ պահանջելով բացել այն։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ նման հայտարարությունն «անհարգալի վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»։ «Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է և Ադրբեջանի բաղկացուցիչ մասը», - նշել է Գաջիզադեն։ Անդրադառնալով Հակարիի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի տեղակայմանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ «Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը, և անցակետ հատումը տեղի է ունենում երկրի օրենսդրության և միջազգային մակարդակով ընդունված կանոնների համաձայն»։ «Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին», - հայտարարել է նա։
12:25 - 06 մայիսի, 2023
Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել. Ադրբեջանի ԱԳՆ
 |factor.am|

Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել. Ադրբեջանի ԱԳՆ |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում  ակտիվորեն տարածվող  տեղեկությունը, որ Թեհրանը Իրանում գտնվող ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։   Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը անցանկալի անձ է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության 4 աշխատակցի։ Դա տեղի է ունեցել Բաքվի կողմից իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելուց հետո։ «Ադրբեջանի քայլից օրեր անց առանց որևէ հիմքի՝ հիմնվելով միայն փոխադարձության սկզբունքի վրա, Իրանը անցանկալի անձ է հայտարարել Իրանում դեռ հունվարին տարհանված մեր երկրի դեսպանատան 2 և գլխավոր հյուպատոսության 2 աշխատակցի։ Մեր երկրի դեմ արված այդ քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որոնցում կան մի շարք խնդիրներ»,-ասել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բաքուն Իրանի դեսպանատան 4 աշխակցի անցանկալի անձ էր հայտարարել ու 48 ժամ տվել Ադրբեջանի տարածքը լքելու համար։ 
15:02 - 05 մայիսի, 2023
Բաքուն արձագանքում է Ֆրանսիայի արտգոծնախարարի հայտարարություններին |azatutyun.am|

Բաքուն արձագանքում է Ֆրանսիայի արտգոծնախարարի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն անընդունելի է համարել Ֆրանսիայի արտգոծնախարար Կատրին Կոլոնայի այսօր Երևանում արած հայտարարությունները՝ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման մասին: Ֆրանսիացի պաշտոնյայի պնդումները «անհիմն» որակելով Ադրբեջանի ԱԳՆ մասնավորապես նշել է, որ «հայկական կողմը դեռ ամբողջությամբ իր զինված ուժերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, չի դադարեցրել Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան»: «Կողմնակալ մոտեցում դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլինի Ֆրանսիայի կողմից Հայաստանին խրախուսել՝ կատարելու համաձայնագրերից բխող իր պարտավորությունները և զսպել Հայաստանին Ադրբեջանի դեմ սադրանքներից», - նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից։ Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։ Երեկ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։
21:34 - 28 ապրիլի, 2023
Բաքուն արձագանքել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին |azatutyun.am|

Բաքուն արձագանքել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Արձագանքելով Հայաստանի վարչապետի ապրիլի 27-ի հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, թե բոլորովին սխալ է ճանապարհի փակում գնահատել սահմանային ելումուտի ռեժիմը կարգավորող անցակետի տեղադրումը։ «Հակառակ վարչապետի պնդումների, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը իրավասություն և ինքնիշխան իրավունք ունի Լաչինի ճանապարհի վրա և իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչինի ճանապարհով փոխադրվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգությունը և կշարունակի իրականացնել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ», - նշում է Աբրբեջանի ԱԳՆ-ն։ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպան պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»։
18:54 - 27 ապրիլի, 2023
Բաքուն հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է»
 |tert.am|

Բաքուն հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է» |tert.am|

tert.am: Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է» (չակերտները՝ խմբ․) ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ, որը տարածվել է ի պատասխան Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայտարարությանն առ այն, որ Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով և որ Բաքվի այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։ «Կանադական կողմը պետք է տեղյակ լինի, որ Ադրբեջանի կողմից «սեփական ինքնիշխան տարածքի» (չակերտները՝ խմբ․) սահմանին անցակետի ստեղծումը մեր երկրի «օրինական» (չակերտները՝ խմբ․) իրավունքն է։ Բաքուն այսպիսով չի դուրս գալիս միջազգային որևէ նորմից: Հայաստանի հետ սահմանին նոր անցակետ ստեղծելու որոշումը կայացվել է՝ ելնելով Ադրբեջանի ազգային անվտանգության պահանջներից: Կանադական կողմի հայտարարությունները, թե Լաչինի ճանապարհը փակ է, «հիմքեր չունեն» (չակերտները՝ խմբ․), և նոր անցակետը կկարգավորի պետական սահմանային գոտում մուտք-ելքի ռեժիմը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Բաքուն նաև կոչ է արել Օտտավային չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը հանրապետության «Ղարաբաղի տնտեսական շրջանի»(չակերտները՝ խմբ․) հետ կապված։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
10:33 - 27 ապրիլի, 2023
Ադրբեջանը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում
 |azatutyun.am|

Ադրբեջանը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք ապրիլի 25-ին Հայաստանի մայրաքաղաքում «Նեմեսիս» ահաբեկչական գործողության մասնակիցների հիշատակին նվիրված արձանի բացումը», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում: Բաքուն «ահաբեկչության քաջալերում» է անվանել արձանի բացումը և դրա հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալի և իշխող կուսակցության այլ անդամների մասնակցությունը: Արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում: Հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է: Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
13:47 - 26 ապրիլի, 2023