Անցակետ տեղադրվել է, և դա կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում է. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|
14:31 - 25 ապրիլի, 2023

Անցակետ տեղադրվել է, և դա կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում է. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հարցադրումներին ի պատասխան, անդրադարձավ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցին:

«Անցակետ տեղադրվել է, և դա գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն էդտեղ, թե՞ չկան»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ ի՞նչ պետք է անի ՌԴ-ն, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Իր պատասխանատվությունը, որ ստանձնել է նոյեմբերին, ինքը պետք է իրականություն դարձնի: Իսկ Հայաստանն էլ իր մասով պետք է անի»:

Հարցին՝ իսկ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, պաշտոնյան պատասխանեց. «Համբերատար, միասին... Այո՛, բլոկադաները երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»:

 

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր՝ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, թե «Հայաստանի հետ սահմանին» սահմանային անցակետ են տեղադրել։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը միաձայն հայտարարություն էր ընդունել՝ դիմելով Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ՝ կոչ անելով ՌԴ-ին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել