Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա
14:18 - 03 մայիսի, 2023

Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա

Մարիա Զախարովան չի մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումը՝ նշելով, որ դա կանի կողմերի հայտարարություններից հետո։

«Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ից 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ հետ եռակողմ հանդիպումը։ 

Նրա խոսքով, Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին։

«Հավանաբար, հանդիպումից հետո, երբ հայտարարություններ արվեն, կողմերը բարձրաձայնեն, հնարավոր կլինի կարծիք կազմել և, հավանաբար, դա մեկնաբանելու իրավունք կտա, բայց դա հետո»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին, Զախարովան հիշեցրել է, որ այդ մասին նախկինում արդեն խոսել է և հայտարարել հանդիպման մասին։

«Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը, ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել